Այլ նյութեր
Ստեղծագործող մայրիկը և դստրիկ Նոյեմին
Մարի Հովհաննիսյանը, ով մեր կայքի հավատարիմ ընթերցողներից մեկն է, բլոգեր է և գրում է հիմնականում սիրո մասին: Ձեզ ենք ներկայացնում նրա ստեղծագործություններից մեկը և ընտանեկան արխիվից որոշ լուսանկարներ, որոնք արտացոլում են մայրական բերկրանքն ու մանկան պարգևած երջանկությունը: Լուսանկարներում Մարիի փոքրիկ հրաշքն է՝ Նոյեմին:
Սիրում եմ քեզ
Կյանքում սիրում են մի քանի անգամ, բայց մի անգամ է լինում, երբ հասկանում ես՝ նա է: Ես գտել եմ քեզ, պատահաբար, միլիարդների մեջ գտել եմ քեզ, և սիրտս, թվում է, թե կպայթի այդչափ երջանկությունից: Ես խենթություն եմ արել, ու պարգևատրվել եմ քեզնով, քո սիրով: Եվ դարձել է ձայնդ ամենահարազատը, դարձել են աչքերդ ամենագեղեցիկը, դարձել են մատներդ ամենանուրբը, դարձել ես դու իմը: Քո սերն ինձ ուժ է տալիս հավատալու, որ այս կործանված աշխարհում գոյություն ունի երջանկության բանաձև, և մենք լինելու ենք այն եզակիներից, ովքեր գծելու են այն ու ցույց են տալու, որ այն կա, գոյություն ունի: Մեր սերը քանդելու փոխարեն կառուցելու է, կործանելու փոխարեն փրկելու է, քանի որ դու իմ տղամարդն ես, ամենաճիշտն ու իդեալականը: Իսկ ես կողքիդ եմ, համբուրում եմ թիկունքդ ու շնչում զարկերդ:


Սիրում եմ քեզ:
Կյանքում սիրում են մի քանի անգամ, բայց մի անգամ է լինում, երբ զգում ես, որ այն, ինչի մասին երազել ես, այցելել է քեզ: Դու իմ երջանիկ խենթությունն ես, իմ ներկան ու ապագան, այն, ինչով շնչում եմ, այն, ինչով ապրում եմ ցերեկը, այն, ինչ երազում եմ գիշերը: Դու լինելու ես իմ տղամարդը, իմ հպարտությունը. ես կողքիդ եմ լինելու և համբուրելու եմ թիկունքդ: Թե խնդրես մինչև աշխարհի ծայրը գալ քեզ հետ, ես կգամ անգամ մինչև տիեզերքների ծայրը. դու իմ տիեզերքն ես:


Սիրում եմ քեզ:
Ես արթնացնելու եմ քեզ առավոտյան, սեղմվելու եմ մեծ մարմնիդ ու համբուրելու եմ այնքան, մինչև արթնանաս, քնաթաթախ գրկես ինձ ու համբուրես վարսերս: Իսկ երեկոյան քեզ համար համեղ ուտելիքներ եմ պատրաստելու, և երբ հոգնած տուն վերադառնաս, մերսելու եմ ձեռքերդ ու լսեմ, թե ինչպես ես պատմում այնպիսի պատմություններ, որոնք երբեք չեմ լսել: Դու ինձ համար երգելու ես քո ամենագեղեցիկ ձայնով, իսկ ես քեզ համար գրքեր եմ գրելու: Դու լինելու ես իմ հերոսը ալիքավոր մազերով ու երկար պարանոցով: yandex-verification: 241e3ff7aec04a0b



Սիրում եմ քեզ:
Ես մեծանալու եմ քո կողքին ու երազելու եմ քեզ երջանիկ դարձնել, այնպես, ինչպես հիմա ես: Ինձ համար չի լինելու ավելի կարևոր բան, քան քո անհոգությունը, ես հիմա էլ այդպես եմ մտածում: Եվ հիմա էլ պատրաստ եմ թռչել քեզ մոտ, թռչուն դառնալ ու հասնել քեզ, իմ սեր: Ինչ լավ է, որ դու կաս: Կլինես: Կլինեմ:


Սիրում եմ քեզ:
© mariloveblog.blogspot.com