Կանանց սեռական օրգանների տուբերկուլյոզ

Կանանց սեռական օրգանների տուբերկուլյոզ

Անպտղության հանգեցնող ամենահամառ հիվանդություններից մեկը կանանց սեռական օրգանների տուբերկուլյոզն է: Այս վարակիչ հիվանդությունը, որ հարուցվում է միկրոբակտերիայից (Կոխի ցուպիկ), վտանգավոր է, որովհետև անհնարին է դարձնում բեղմնավորումը: Սա միակ գանգատներից մեկն է, որ նշում են արդեն հուսահատված կանայք:

Սեռական օրգանների տուբերկուլյոզ է զարգանում, երբ միկրոբակտերիաներն արյան միջոցով աղբյուրից՝ թոքերից կամ աղիներից, ներթափանցում են սեռական օրգանների մեջ: Հիվանդության տարածմանը նպաստում են օրգանիզմի երկարատև ծանրաբեռնվածությունը, սթրեսները և քրոնիկական հիվանդությունները, որոնք իջեցնում են դիմադրողականությունը: Ամենահաճախն ախտահարվում են արգանդափողերը (90-100%), արգանդի լորձաթաղանթը (25-30%), իսկ երբեմն նաև ձվարանները և արգանդի պարանոցը (1-10%): Արտաքին սեռական օրգանների տուբերկուլյոզ գրեթե չի հանդիպում:

Սեռական տուբերկույլոզը չի փոխանցվում սեռական ճանապարհով, քանի որ վուլվայի, հեշտոցի և արգանդի պարանոցի բազմաշերտ էպիթելները կայուն են Կոխի ցուպիկի նկատմամբ:

Ախտանշանները

Հիվանդությունն իր մասին կարող է զգալ տալ հասունացման շրջանում, սակայն հիմնականում այն ի հայտ է գալիս 20-40 տարեկան կանանց շրջանում: Սեռական տուբերկուլյոզի ախտանշանները շատ են և երբեմն հնարավոր չի լինում գլխի ընկնել հենց այս հիվանդության առկայության մասին: Դրանց շարքում կարելի է դասել դաշտանի խանգարումը, էնդոմետրիտը, հորմոնային խանգարումները, արգանդափողերի ախտահարումը և կպումները փոքր կոնքում:

Հիվանդները հաճախ գանգատվում են սուբֆեբրիլ երարատև ջերմությունից և որովայնի ստորին հատվածի ցավերից: Սակայն գոյություն ունեն մի շարք ախտանշաններ, որոնք վկայում են տուբերկուլյոզային թունավորման մասին, դրանք են՝ կրկնվող թոքաբորբ, գիշերային քրտնարտադրություն, ախորժակի անկում, արագ նիհարում, թուլություն:

Ախտորոշումը

Ախտոոշումն սկսվում է անամնեզի հավաքագրումով: Անհրաժեշտ է հայտնել բժշկին, եթե երբևէ շփում եք ունեցել տուբերկույլոզով հիվանդի հետ: Արդյո՞ք նախկինում պնևմոնիա եք տարել, կամ ծանր բրոնխիտ, եղե՞լ եք հակատուբերկուլյոզային դիսպանսերում: Դաշտանային արյունը և սեռական օրաններից վերցված ցանքսը լաբորատոր հետազոտության հիմնական նյութերն են: Այն անցկացնում են եռակի:

Կիրառվում է նաև հիստերոսալպինգոգրաֆիան, որի միջոցով բժիշկը պարզում է այն հատուկ պրոցեսը, որը բնորոշ է այս հիվանդությանը: Վերջնականապես ախտորոշվում է ախտորոշիչ քերման կամ լապարասկոպիայի միջոցով կենսաբանական նմուշ վերցնելուց, նրա հիստոլոգիական հետազոտության և հատուկ սննդային միջավայրում ցանքսից հետո:

Բուժումը

Բուժումն անցկացվում է միայն ֆտիզիոգինեկոլոգի մասնագիտացված դիսպանսերում և ներառում է հակատուբերկուլյոզային քիմիաթերապիա, հակաբիոտիկների ընդունում, օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող միջոցներ, ֆիզիոթերապիա և անգամ վիրահատական բուժում խիստ ցուցման դեպքում: Վիրահատությունից հետո տուբերկուլյոզը պահպանվում է, հեռացվում են միայն ծանր ախտահարումները բորբոքման օջախում, այդ պատճառով էլ պետք է շարունակել դեղորայքային բուժումը: Սեռական տուբերկուլյոզի թերապիան երկարատև է, անցկացվում է 6-24 ամսվա ընթացքում: Օգտագործվում է 3-8 հակատուբերկուլյոզային դեղամիջոց:

Քիմիաթերապիայի և ախտանշանների նվազեցմանն ուղղված բուժումից հետո հիվանդները պետք է վերականգնողական շրջան անցնեն: Դրա մեջ է մտնում հանգստի և աշխատանքի ռեժիմի կարգավորումը, հավասարակշռված սնունդը, վիտամինաթերապիան, հանգիստը մասնագիտացված առողջարաններում, ինչպես նաև հոգեթերապևտի հսկողությունը, քանի որ բուժման երկարատևության և դժվարության պարագայում ոչ բոլոր կանայք են վերականգնում բեղմնավորման հնարավորությունը:

 

Աղբյուրը

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում