Պարելով դեպի կրկնակի մաստեկտոմիայի վիրահատության. տեսանյութ

Պարելով դեպի կրկնակի մաստեկտոմիայի վիրահատության. տեսանյութ

Dailymail.co.uk-ը գրում է, որ 52-ամյա Դորետա Նորիսին Ստոկբրիջի Պիդմոնտ Հենրի հիվանդանոցի բուժքույրերը, բժիշկներն ու այլ աշխատակիցները պարելով են ճանապարհել կրկնակի մաստեկտոմիայի վիրահատության:

«Լսելով երաժշտությունը՝ սկսեցի պարել: Դա հուզառատ պար էր: Աշխատակիցները մոտենում էին ինձ, գրկում, պարում և քաջալերող խոսքեր ասում: Այն զգացումն ունեի, թե կարող եմ նվաճել ամբողջ աշխարհը»,- ասել է Դորետան:

Պարելով վիրահատության գնալու միտքը ծագել է նմանատիպ վիրահատություն տարած մեկ այլ կնոջ՝ Դեբորա Կոհենի ֆլեշմոբը տեսնելուց հետո: Վիրահատությանը պատրաստվելիս նա բուժքրոջը հայտնել է, որ նախքան վիրահատարան մտնելը ցանկանում է նմանատիպ մի բան անել: Մի խումբ բժիշկներ համաձայնեցին և իրենք էլ մասնակցեցին՝ քաջալերելով Նորիսին:

Ինչպես հայտնում են, վիրահատությունը բարեհաջող է ավարտվել:

 

views 1443
Ձվազատման բացակայություն․ ինչո՞ւ է դաշտանը լինում, բայց հղիություն չի գրանցվում

Այլ նյութեր

Ձվազատման բացակայություն․ ինչո՞ւ է դաշտանը լինում, բայց հղիություն չի գրանցվում

Դաշտանի ուշացում՝ բացասական հղիության թեստի դեպքում․ որո՞նք կարող են լինել պատճառները

Այլ նյութեր

Դաշտանի ուշացում՝ բացասական հղիության թեստի դեպքում․ որո՞նք կարող են լինել պատճառները

Սեռական հարաբերության ժամանակ ցավը միշտ չէ, որ գինեկոլոգիական հիվանդության նշան է․ ինչպե՞ս գտնել իրական պատճառը

Այլ նյութեր

Սեռական հարաբերության ժամանակ ցավը միշտ չէ, որ գինեկոլոգիական հիվանդության նշան է․ ինչպե՞ս գտնել իրական պատճառը

«Ատամներ և մազեր ձվարանում»․ ի՞նչ է դա և ինչո՞ւ է առաջանում

Բարդություններ / միջամտություններ

«Ատամներ և մազեր ձվարանում»․ ի՞նչ է դա և ինչո՞ւ է առաջանում