Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներ

Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներ

Երբ չի ստացվում հղիանալ բնական ճանապարհով, զույգը կանգնում է երկընտրանքի առջև՝ կամ երեխա որդեգրել, կամ էլ դիմել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների օգնությանը: Եթե ձեր առջև հստակ նպատակ եք դրել, որպեսզի ունենաք գենետիկորեն ձեր երեխային, ապա պետք է պատրաստվեք վերջին տարբերակին՝ «անոթում բեղմնավորմանը»:

Անոթում առաջին բեղմանվորումը կատարվել է 1977 թվականին, այսինքն ավելի քան 35 տարի առաջ: Ձևավորվեց բժշկության մի նոր ճյուղ՝ վերարտադրողական բժշկություն, և բժիշկների նոր մասնագիտացում՝ սաղմնաբան-վերարտադրողաբան (ռեպրոդուկտոլոգ):

Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման դեպքում բեղմնավորման հնարավորությունը մեկ ցիկլում մոտ 20% է: Ընդհանուր առմամբ անպտուղ զույգերի 40 %-ի բուժումը, անկախ փորձերի քանակից, ավարտվում է ցանկալի հղիությամբ:

«Անոթում բեղմնավորման» ամենատարածված մեթոդը կոչվում է արտամարմնային բեղմնավորում՝ ԱՄԲ (ЭКО): Այս մեթոդի կիրառման դեպքում կնոջ ձվարաններից վերցվում են հասուն ձվաբջիջներ, իսկ ամուսնուց՝ սերմնաբջիջներ: Լաբորատոր հատուկ պայմաններում, ավելի պատկերավոր ասած՝ անոթում, ձվաբջիջն ու սպերմատոզոիդները դրվում են միասին: Այն, ինչ կատարվում է այս պայմաններում, ոչնչով չի տարբերվում բնական բեղմնավորումից: Ամենակենսունակ սերմնաբջիջը ներթափանցում է ձվաբջջի մեջ և բեղմնավորում այն: Եթե բեղմնավորված ձվաբջիջն սկսում է կիսվել, ապա 3-5 օր անց այն տեղափոխվում է արգանդ: Այս ամենից հետո հղիությունը ոչնչով չի տարբերվում սովորական, բնական հղիությունից:

Հնարավորություններն ընդլայնող լրացուցիչ եղանակներ

Սերմնաբջջի ներցիտոպլազմատիկ ներարկում ձվաբջջի մեջ (ИКСИ). ընտրում ենք մեկին

Ձվաբջջի մեջ սերմնաբջջի ներցիտոպլազմատիկ ներարկման մեթոդը սովորաբար առաջարկվում է այն զույգերին, որոնց անպտղության պատճառը տղամարդու սերմնաբջջի վատ որակն է: Այն նման է ԱՄԲ-ին: Միակ տարբերությունն այն է, որ սերմնաբջիջներից նախապես ընտրվում է ամենակենսունակը և հատուկ ասեղով ներարկվում ուղիղ ձվաբջջի մեջ, այսինքն՝ բեղմնավորումը սկզբից մինչև վերջ կատարվում է լաբորատորիայում վերարտադողաբանի լիակատար վերահսկողությամբ:

Մորֆոլոգիապես նորմալ սերմնաբջջի ներցիտոպլազմատիկ ներարկում (ИМСИ). ընդլայնում ենք հնարավորությունները

Այս մեթոդի պարագայում ձվաբջջի մեջ ներարկումից առաջ լաբորատորիայում անցկացվում է սերմնաբջջի սկրինինգ՝ մանրադիտակի տակ, չափազանց խոշորացմամբ: Սա, ըստ էության, ձվաբջջի մեջ սերմնաբջջի ներցիտոպլազմատիկ ներարկման մեթոդի կատարելագործված տարբերակն է: Առաջին հերթին հաշվի է առնվում սերմնաբջջի մորֆոլոգիան և ճիշտ կառուցվածքը:

Սերմնաբջջի ֆիզիոլոգիական ներցիտոպլազմատիկ ներարկում (пИКСИ). ընտրում ենք հասունին

Մեթոդը գործնականորեն չի տարբերվում իկսիից և կարող է կիրառվել իմսիի հետ համատեղ: Այս մեթոդի դեպքում լրացուցիչ ստուգվում է ընտրված սերմնաբջջի հասունությունը: Բեղմնավորումից առաջ սերմնաբջիջները լցվում են հիալուրոնային թթվով անոթի մեջ: Ենթադրվում է, որ թթվի հետ փոխազդող սերմնաբջիջները ԴՆԹ-ի ավելի քիչ խանգարումներ ունեն, մորֆոլոգիայի՝ կառուցվածքի առումով օպտիմալն են և հասունը: Սերմնաբջջի հասունությունն անհնար է որոշել դիտելով, անգամ բազմակի խոշորացման դեպքում:

Նախաիմպլանտացիոն ախտորոշում (ПИД). նախնական ստուգում

Սա անոթում արդեն իսկ բեղմնավորված և կիսվել սկսած ձվաբջջի լրացուցիչ հետազոտությունն է: Արգանդ տեղափոխելուց առաջ կտրվում է ձվաբջջի մի մասը, որի հիման վրա կատարվում է ապագա երեխայի գենետիկական հետազոտություն: Այս մեթոդը ցուցված է առաջին հերթին այն զույգերին, ում սպառնում է գենետիկական արատով երեխա լույս աշխարհ բերելու վտանգ: Այն հաճախ առաջարկում են նաև այն կանանց, ում տարիքը բարձր է, որպեսզի վերացնեն օրինակ Դաունի համախտանիշով երեխայի ծննդյան վտանգը: Պետք է նշել, որ այս մեթոդը, ելնելով բարոյական նկատառումներից, արգելված է բազմաթիվ երկրներում:

Վերարտադրողական որ մեթոդն է ամենալավը

Եթե բժշկի ընտրության հարցում ձեր բախտը բերել է, ապա նա ինքը ձեզ խորհուրդ կտա, թե կոնկրետ ձեր պարագայում որն է լավագույնը: Այդ ամենով հանդերձ, այն, թե ինչ մեթոդ է ընտրել ձեր բժիշկը, ոչ մի դեր չի խաղում միջամտության անցկացման պլանում: Վերոնշյալ բոլոր մեթոդներն իրականացվում են լաբորատորիայում, փակ դռների հետևում և այցելուն ինքը չի կարող ազդել դրանց վրա:

Բժշկի պրոֆեսիոնալիզմ, նրա նկատմամբ վստահություն, հավատ և մի փոքր էլ հաջողություն՝ ահա այն 4 բաղադրիչները, որոնք միասին կտանեն դեպի երազանքի իրականացման:

views 15333
Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Հիվանդություններ/միջամտություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Կանանց

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Կանանց

Հղիության ռիսկերը մեծ տարիքում