Ռեզուս-կոնֆլիկտ

Ռեզուս-կոնֆլիկտ

Ռեզուս-կոնֆլիկտն առաջանում է, երբ մոր արյունը ռեզուս բացասական է, իսկ պտղինը ռեզուս դրական: Դա հիմնականում լինում է երկրորդ հղիության ընթացքում, եթե նախորդ հղիության ժամանակ երեխայի արյունը դրական է եղել, իսկ մայրը ծննդաբերությունից հետո 72 ժամվա ընթացքում հակառեզուս իմունոգլոբին չի ստացել:

Ռեզուս-կոնֆլիկտ կարող է առաջանալ նաև աբորտից կամ վիժումից հետո (դա վերաբերում է միայն ռեզուս բացասական արյուն ունեցող կանանց), եթե իհարկե պրոֆիլակտիկ չի ներարկվել հակառեզուս իմունագլոբին: Դա արվում է կանխարգելիչ նպատակներով, քանի որ վաղ հղիության  այդպիսի ժամկետում հնարավոր չէ որոշել՝ պտղի արյան խումբը դրական է, թե բացասական:

Առաջին հղիության ընթացքում, եթե դրանից առաջ չեն եղել աբորտներ կամ վիժումներ, չի կարող լինել ռեզուս-կոնֆլիկտ: Երեխայի արյան խումբը ներարգանդային կյանքի ընթացքում հնարավոր է իմանալ միայն ներարկման միջոցով` պորտալարից արյան նմուշ վերցնելով: Դա բնույթով բարդ միջամտություն է և մեծ վտանգ է պարունակում, որի պատճառով էլ քիչ է կիրառվում:

Պետք է հիշել նաև, որ ռեզուս-կոնֆլիկտ չի կարող առաջանալ բացասական խմբի արյուն ունեցող զույգի դեպքում, քանի որ այդ դեպքում երեխան ժառանգում է միայն ռեզուս բացասական խմբի արյուն:

views 45222
Ե՞րբ կարելի է տեղադրել ներարգանդային պարույր ծննդաբերությունից հետո

Բարդություններ / միջամտություններ

Ե՞րբ կարելի է տեղադրել ներարգանդային պարույր ծննդաբերությունից հետո

Կեսարյան հատումից հետո հնարավո՞ր է բնական ճանապարհով ծննդաբերել

Ծննդաբերություն

Կեսարյան հատումից հետո հնարավո՞ր է բնական ճանապարհով ծննդաբերել

Կրծքով կերակրման ճիշտ դիրքեր․ հարմարավետություն մոր և արդյունավետ սնուցում երեխայի համար

Կրծքով կերակրում

Կրծքով կերակրման ճիշտ դիրքեր․ հարմարավետություն մոր և արդյունավետ սնուցում երեխայի համար

Կրծքով կերակրումը որպես հակաբեղմնավորում․ որքանո՞վ է արդյունավետ

Կրծքով կերակրում

Կրծքով կերակրումը որպես հակաբեղմնավորում․ որքանո՞վ է արդյունավետ