Բարտոլինիտ:Բարտոլինյան գեղձի կիստա

Բարտոլինիտ:Բարտոլինյան գեղձի կիստա

Բարտոլինիտը Բարտոլինյան գեղձի բորբոքումն է: Բարտոլինյան գեղձերը գտնվում են հեշտոցի մուտքի երկու կողմերում և պատասխանատու են քսուք արտադրելու համար, որն օգնում է հեշտոցի խոնավությանը: Երբ գեղձերի անցքերը խցանվում են, կարող է առաջանալ գեղձի բորբոքում, ինչը կարող է հանգեցնել ցավոտ ուռուցքի կամ աբսցեսի(թարախակույտի) առաջացման:

IMG_0082.jpeg (92 KB)

Բարտոլինիտի պատճառները  

Բարտոլինիտի առաջացման հիմնական պատճառը բակտերիալ վարակներն են, ինչպիսիք են՝  

- էշերիխիա կոլի  (E. coli)

- Ստաֆիլակոկ կամ ստրեպտոկոկ տեսակներ

- Սեռավարակներ՝ քլամիդիա կամ գոնորեա

IMG_0083.jpeg (35 KB)

Ախտանիշները  

- Ցավ կամ անհանգստություն հեշտոցի մուտքի մոտ

- Կարմրածություն, ուռածություն կամ տաքություն գեղձերի շրջանում

- Տենդ կամ ջերմություն, եթե առկա է աբսցես(թարախ)

- Ցավ սեռական հարաբերությունների կամ քայլելու ժամանակ

 

Բուժում  

Բարտոլինիտի բուժումը կախված է ախտանիշների ծանրությունից.  

- Եթե գեղձը խցանված է, բայց չկա աբսցես(թարախակույտ), սովորաբար օգտագործվում են տաք կոմպրեսներ՝ ուռուցքի նվազեցման և գեղձի բացման համար:

- Եթե զարգացել է աբսցես, հնարավոր է անհրաժեշտ լինի աբսցեսի բացում և հեռացում։

- Կանխարգելման համար կարող են նշանակվել հակաբիոտիկներ:

IMG_0081.jpeg (20 KB)

Ահա մեր կատարած ճիշտ աշխատանքը որպեսզի այլևս չկրկնվի Բարտոլինիտը

https://t.me/pavelsotskiy/1164

Եղեք առողջ ❤️

views 2559

Նմանատիպ նյութեր

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Հիվանդություններ/միջամտություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Սեռական շուրթերի այտուց

Հիվանդություններ/միջամտություններ

Սեռական շուրթերի այտուց

Արգանդի կառուցվածքային անոմալիաները

Հիվանդություններ/միջամտություններ

Արգանդի կառուցվածքային անոմալիաները

Նաբոտյան կիստա

Հիվանդություններ/միջամտություններ

Նաբոտյան կիստա