Ի՞նչ պետք է անել LEEP-ից հետո
Ի՞նչ է տեղի ունենում LEEP-ից հետո LEEP-ից հետո լինում են որոշակի ջղաձգումներ և արտադրություն:
Ի՞նչ պետք է անել LEEP-ից հետո
Դուք կարող եք մեղմ ջղաձգություններ ունենալ LEEP-ից հետո մոտ մեկ օր:
Եթե զգաք անհարմարություն, կարող եք ընդունել առանց դեղատոմսի ցավազրկող դեղամիջոցներ (օրինակ՝ իբուպրոֆեն կամ ասկոֆեն): Հավանաբար մի քանի շաբաթվա ընթացքում կունենաք նաև հեշտոցային վարդագույն արտադրություն: Կարող եք նկատել նաև արյունային արտադրություն։
Ցանկալի է օրական մի քանի անգամ լվանալ արտաքին սեռական օրգանները միայն ջրով, բայց մի կատարեք ներլվացում: LEEP-ից հետո վերականգնումն արագացնելու և վարակը կանխելու համար հետևեք հետևյալ ուղեցույցներին.
• Առնվազն 3 շաբաթ մի օգտագործեք տամպոններ, կարող եք օգտագործել միջադիրներ։
• Մի զբաղվեք սեռական ակտով 2 շաբաթ։
Արդյո՞ք LEEP-ը անվտանգ է: Մարդկանց մեծամասնությունը լուրջ խնդիրներ չունի LEEP-ից հետո: Շատ հազվադեպ են առաջանում բարդություններ: Եթե ունեք նման ախտանիշներ, անմիջապես զանգահարեք ձեր բժշկին.
• որովայնի ուժեղ ցավ,
• ջերմություն կամ դող,
• հեշտոցային արտադրություն, որն ուղեկցվում է շատ վատ հոտով,
• արտասովոր հեշտոցային արտադրություն կամ արյունահոսություն, որն ավելի ծանր է, քան դաշտանի ժամանակ:
LEEP-ը հղիության ընթացքում Բժիշկները սովորաբար սպասում են,որպեսզի ծննդաբերությունից հետո բուժեն արգանդի պարանոցի անոմալ բջիջները: Բուժման հետաձգումը սովորաբար անվտանգ է, քանի որ ընդհանուր առմամբ երկար ժամանակ է պահանջվում, որպեսզի արգանդի պարանոցի աննորմալ բջիջները վերածվեն քաղցկեղի:
Կա՞ն արդյոք այլ բուժումներ, որոնք կանխում են արգանդի պարանոցի քաղցկեղը:
Այո՛։ Այլ բուժումները ներառում են.
• Կրիոթերապիա. քիմիական նյութի օգտագործումը արգանդի պարանոցի վրա՝ անոմալ բջիջները սառեցնելու համար, որպեսզի նորմալ բջիջները չկարողանան նորից աճել։
• Լազեր։ Օգտագործվում է լազերային ճառագայթ՝ անոմալ բջիջները հեռացնելու համար:
• Կոնիզացիա Արգանդի պարանոցի կոնաձև հյուսվածքի կտրում և լաբորատոր փորձազննում։
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին