Ինչո՞ւ է թթու կաղամբն այդքան օգտակար
Ինչո՞ւ է թթու կաղամբն այդքան օգտակար
Որո՞նք են թթու կաղամբի օգտակար հատկությունները: Ֆերմենտացումից հետո կաղամբը պարունակում է բազմաթիվ պրոբիոտիկներ և հագեցած է հակաօքսիդանտներով: Բացի այդ, այն մեծացնում է վիտամինների և հանքանյութերի պարունակությունը։ Այս բոլոր նյութերի շնորհիվ թթու կաղամբը ձեռք է բերում նոր օգտակար հատկություններ։
Բարելավում է մարսողությունը
Թթու կաղամբը պարունակում է պրոբիոտիկներ՝ աղիներում ապրող բակտերիաներ: Դրանք բարելավում են մարսողությունը և օգնում են կլանելու սննդանյութերը, ներառյալ վիտամիններն ու հանքանյութերը: Բարձրացնում է դիմադրողականությունը Թթու կաղամբը պարունակում է Lactobacillus և Bifidobacterium, որոնք աղիներում թթվային միջավայր են ստեղծում և դրանով իսկ արգելակում են վնասակար միկրոօրգանիզմների աճը: Իսկ երբ միկրոֆլորան առողջ է, իմունային համակարգը ճիշտ և օպերատիվ արձագանքում է պաթոգեններին, քանի որ իմունային համակարգի բջիջների 70%-ը գտնվում է աղիները շրջապատող հյուսվածքներում։ Թթու կաղամբի մյուս առավելությունն այն է, որ այն պարունակում է ֆլավոնոիդներ:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ դրանք նվազեցնում են բորբոքումները, աջակցում են իմունային պատասխանին և բջիջների նորմալ աշխատանքին: Բարելավում է մաշկի վիճակը Թթու կաղամբում պարունակվող կաթնաթթվային բակտերիաները օգնում են պահպանելու մաշկի միկրոբիոմի հավասարակշռությունը։ Իհարկե, թթու կաղամբը հազիվ թե կարելի է անվանել մաշկային հիվանդությունների համադարման, սակայն այն կարող է նվազեցնել ցան առաջացնող վնասակար բակտերիաների թիվը։
Պաշտպանում է վտանգավոր հիվանդություններից: Թթու կաղամբը պարունակում է բազմաթիվ հակաօքսիդանտներ։ Սրանք նյութեր են, որոնք պաշտպանում են բջիջները ազատ ռադիկալներից: Ազատ ռադիկալները անկայուն մոլեկուլներ են, որոնք առաջացնում են օքսիդատիվ սթրես և դրանով իսկ մասնակցում են տարբեր պաթոլոգիաների զարգացմանը, ինչպիսիք են քաղցկեղը կամ սրտանոթային համակարգի հիվանդությունները:
Օգնում է ստանալու անհրաժեշտ վիտամինները։ Թթու կաղամբն օգտակար է, քանի որ պարունակում է վիտամինների և հանքանյութերի մի ամբողջ փունջ, որոնք անհրաժեշտ են մեր օրգանիզմին ամեն օր։ Բացի A, C և K վիտամիններից, կաղամբը նաև փոքր քանակությամբ պարունակում է.
• վիտամին B6
• վիտամին B9 (ֆոլաթթու)
• կալիում
• մագնեզիում
• երկաթ
• կալցիում:
Այս բոլոր նյութերն օգնում են պահպանելու առողջությունը:
Որքա՞ն հաճախ կարելի է թթու կաղամբ ուտել:
Բժիշկները խորհուրդ են տալիս ամեն օր ուտել ֆերմենտացված մթերքներ։ Սակայն պետք է հաշվի առնել, որ մեծ չափաբաժինը կարող է առաջացնել գազեր:
Կան մի քանի պայմաններ, երբ պետք է զգույշ լինել թթու կաղամբ ուտելիս.
• ալերգիա համեմունքների նկատմամբ, որոնք երբեմն ավելացնում են կաղամբին թթու դնելուց առաջ,
• ստամոքս-աղիքային տրակտի սուր հիվանդություններ, ինչպիսիք են բաց խոցերը,
• Սրտանոթային հիվանդությունների համար աղի սահմանափակ պարունակությամբ դիետա,
• հակակոագուլյանտներ ընդունելը, քանի որ վիտամին K-ն կարող է ազդել արյան մակարդման վրա:
Աղբյուրը
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին