Ինչո՞ւ է մարդկանց դուր գալիս անալ սեռական հարաբերությունը և վնասակա՞ր է արդյոք

Ինչո՞ւ է մարդկանց դուր գալիս անալ սեռական հարաբերությունը և վնասակա՞ր է արդյոք

Շատերին դուր է գալիս հպվելը, օրալ սեքսը կամ հետանցքից ներթափանցումը, քանի որ անուսի հատվածում շատ զգայուն նյարդային վերջավորություններ կան:

Սակայն ոմանց համար դա, ընդհակառակը, անհարմարավետ է։ Տղամարդկանց զգացողությունները տարբեր են։ Հեշտոցը՝ ի տարբերություն ուղիղ աղիքի, չունի սեղման (սֆինկտեր)։ Ուստի տղամարդուն կարող է թվալ, թե անուսն ու աղիների պատերն ավելի ամուր են ու ձիգ։ Բացի այդ, հեշտոցն ունի այլ կառուցվածք, ուստի զգացողությունները տարբեր են:

Կարո՞ղ է արդյոք անալ սեռական հարաբերությունը վնասել

Այո՛, կարող է։ Զբաղվել անալ սեռական հարաբերությամբ, թե ոչ՝ դա զուգընկերների անձնական խնդիրն է: Բայց և՛ դուք, և՛ ձեր զուգընկերը պետք է տեղյակ լինեք բոլոր հնարավոր ռիսկերի մասին: Ահա՛, թե ինչ խնդիրներ կարող է առաջացնել անալ սեռական հարաբերությունը։

• Կարող է արյունահոսություն առաջացնել անուսից

Անալ սեռական հարաբերությունը կարող է հանգեցնել վնասվածքի՝ հետանցքի ճաքերի։ Ուստի երբեք չպետք է շտապել, չնախապատրաստվել ու սեռական հարաբերություն ունենալ ցավի առկայության դեպքում։ Բացի այդ, դրա պատճառով կարող է սրվել թութքը, ինչը նույնպես արյունահոսության կհանգեցնի։

• Բարձրացնում է ինֆեկցիայով վարակվելու վտանգը

Անալ ներթափանցող սեռական հարաբերությունն ավելի վտանգավոր է, քան մյուս տեսակները՝ վարակների տարածման մեծ ռիսկի պատճառով։ Դա պայմանավորված է նրանով, որ աղիների պատերն ավելի բարակ են, քան հեշտոցինը, ու ավելի հեշտ են վնասվում։ Հետևաբար դրանք ավելի խոցելի են դառնում վարակների նկատմամբ:

• Բարձրացնում է քաղցկեղի որոշ տեսակների առաջացման վտանգը

Ուղիղ աղիքի, հետանցքի, արգանդի վզիկի և որոշ այլ տեսակների քաղցկեղի զարգացումը պայմանավորված է մարդու պապիլոմավիրուսով։

• Բարձրացնում է ֆեկալ անմիզապահության վտանգը

Անալ սեռական հարաբերություն նախընտրող տղամարդիկ և կանայք հաճախ ունենում են ֆեկալ անմիզապահություն:

• Կարող է հանգեցնել կղանքի անզսպության

Կոնքի մկանների թուլացման դեպքում կա նաև օրգանների անկման փոքր հավանականություն: Տղամարդկանց մոտ՝ ուղիղ աղիքի, իսկ կանանց մոտ՝ հեշտոցի և աղիքների։

 

Ինչպե՞ս անվտանգ դարձնել անալ սեռական հարաբերությունը

• Համոզվեք, որ ձեր զուգընկերը համաձայն է

• Հոգ տարեք հիգիենայի մասին

• Մի՛ մոռացեք պաշտպանության մասին

• Կիրառեք լուբրիկանտներ:

 

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին

views 28532
Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Վերարտադրողական շրջան

Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Վերարտադրողական շրջան

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ

Վերարտադրողական շրջան

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ