Ընկերքից (պլացենտա) պատրաստված դեղամիջոցները արդյո՞ք կարող են ավելի երիտասարդ տեսք տալ

Ընկերքից (պլացենտա) պատրաստված դեղամիջոցները արդյո՞ք կարող են ավելի երիտասարդ տեսք տալ


Ընկերքը կաթնասունների ժամանակավոր օրգան է, որը հայտնվում է հղիության ընթացքում և դուրս է գալիս պտղաթաղանթի հետ ծննդաբերության ժամանակ: Այն անհրաժեշտ է երեխային
համապատասխան սննդանյութերով ապահովելու, ինչպես նաև բացասական գործոններից պաշտպանելու համար։


Ինչպիսի՞ ընկերք է օգտագործվում կոսմետիկայի և հավելումների մեջ։

Խոզերի, կովերի և ձիերի ընկերքը հաճախ է օգտագործվում, քանի որ դրանք առավել համատեղելի են մարդկանց հետ: Մարդու ընկերքը շատ ավելի քիչ է օգտագործվում, քանի որ այն կարող է կապված լինել վարակների փոխանցման ռիսկերի հետ։

Ծննդատներում ընկերքը հեռացվում է որպես բժշկական թափոն և չի վաճառվում դեղագործական ընկերություններին:


Արդյո՞ք արդյունավետ է ընկերքով պատրաստված կոսմետիկան։

Միգուցե…Քսուքների և դիմակների օգտագործման վերաբերյալ որակական ուսումնասիրություններ չկան։ Միայն ապացույցներ կան, որ ընկերքով պատրաստված հատուկ էքստրակտն օգնում է բուժելու վերքերը, իսկ դրա ավելացումը կոսմետիկայի մեջ խթանում է բջիջների աճին:


Արդյո՞ք ընկերքով հավելումներն արդյունավետ են:

Կան ապացույցներ, որ խոզի ընկերքի հավելումը բարելավում է մաշկի պատնեշային հատկությունները և օգնում է պահպանելու խոնավությունը: Բայց, թեև հետազոտությունն
անցկացվել է ապացույցների վրա հիմնված բժշկության բոլոր կանոններով, դրան մասնակցել է ընդամենը 20 կին։ Նշենք նաև, որ գիտնականներն ուսումնասիրում էին ճապոնական
դեղագործական ընկերության պատրաստած հավելումները, և հետազոտությունը հովանավորվում էր նրանց կողմից։


Արդյո՞ք արդյունավետ են ընկերքը պարունակող միջոցների ներարկումները։
Ընկերքը ունի հակաօքսիդանտ և խթանող հատկություն, սակայն բավարար ապացույցներ չկան, որ դա արդյունավետ միջոց է։


Ի՞նչ ռիսկեր կան ընկերք պարունակող միջոցների կիրառման դեպքում։
Գիտնականները, որոնք փորձարկել են հավելումները, հայտնել են, որ կենդանիների ընկերքը անվտանգ է․ հազվադեպ է ալերգիկ ռեակցիաներ առաջացնում և օգտակար է մարդկանց համար:


Ճիշտ է, սա վերաբերվում էր կոնկրետ արտադրողի հետազոտական դեղամիջոցներին, այլ ոչ թե հավելումներին ընդհանրապես:


Մարդու ընկերքի դեպքում մի փոքր այլ է: Օրգանիզմը կուտակում է ծանր մետաղներ, դեղամիջոցներ, տոքսիններ և նույնիսկ կարող է վարակվել վտանգավոր բակտերիաներով, ինչպիսին է B խմբի ստրեպտոկոկը։ Ուստի խորհուրդ չի տրվում կիրառել մարդու ընկերք պարունակող միջոցներ։

 

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին
  

Ո՞ր մթերքներն են ստիպում ավելի շատ ուտել և գիրանալ

Ո՞ր մթերքներն են ստիպում ավելի շատ ուտել և գիրանալ

Հաճախ կարող եք լսել, որ երբ խոսքը վերաբերում է նիհարելուն և քաշը պահպանելուն, ամենակարևորը կալորիաների ընդհանուր քանակն է, այլ ոչ թե դրանց աղբյուրը

5 միֆ սեռական կյանքի մասին դաշտանադադարի ժամանակ, որոնք վնասակար են ձեր առողջության և հարաբերությունների համար

5 միֆ սեռական կյանքի մասին դաշտանադադարի ժամանակ, որոնք վնասակար են ձեր առողջության և հարաբերությունների համար

Դաշտանադադարը դաշտանային ցիկլի բնական դադարեցումն է

8 միֆ աուտիզմի մասին

8 միֆ աուտիզմի մասին

Աուտիզմը հիվանդություն է։ Ոչ, սա հիվանդություն չէ, այլ զարգացման հատկանիշ՝ կապված կենտրոնական նյարդային համակարգի խանգարման հետ

Ինչպես իջեցնել կորտիզոլի մակարդակը՝ ավելի երկար և լավ ապրելու համար

Ինչպես իջեցնել կորտիզոլի մակարդակը՝ ավելի երկար և լավ ապրելու համար

Կորտիզոլը մարդու առաջնային գլյուկոկորտիկոիդ հորմոնն է, որն արտադրվում է մակերիկամի կեղևում և կարգավորում է մարմնի արձագանքը սթրեսին