Առաջին օգնության պայուսակ ամառանոցի համար

Առաջին օգնության պայուսակ ամառանոցի համար


Դեղատուփը չպետք է լինի շատ մեծ: Ի վերջո, այն պետք է ունենա միայն առաջին օգնության համար նախատեսված միջոցներ, իսկ հետո անհրաժեշտ է այցելել բժշկի:


Շատերն են սիրում հանգստանալ ամառանոցում, վայելել մաքուր օդը, և հանգիստը չփչացնելու համար հարկավոր է ունենալ առաջին օգնության դեղատուփ, քանի որ կարող է առաջանալ, օրինակ, մարսողության խանգարում, գլխացավ կամ մրսածություն։ Ուստի դեղատուփում անհրաժեշտ է ունենալ տարբեր միջոցներ։


Վնասվածքներ, վերքեր
Հաճախ առաջանում են քերծվածքներ, կտրվածքներ և կապտուկներ: Նման դեպքերում անհրաժեշտ է կիրառել սառը թրջոց, ապա քսել տրոկսեվազինի հիմքով քսուք, իսկ մակերեսային կտրվածքի դեպքում նախ հարկավոր է մշակել վերքը ջրածնի պերօքսիդով կամ լվանալ ջրով, ապա քսել յոդ:
Իսկ խորը վերքերի դեպքում անհրաժեշտ է վիրակապել և տուժածին արագ տեղափոխել հիվանդանոց։


Սննդային թունավորում
Հաճախ առաջանում են աղիքային խանգարումներ, օրինակ բավականաչափ չլվացված բանջարեղենի ու մրգի պատճառով կամ ջրի փոփոխությամբ պայմանավորված։
Հնարավոր է արագ վերացնել այդ խնդիրը, եթե դեղատուփում ունենաք սմեկտա, ռեգիդրոն և լինեկս։ Իսկ եթե սնվելուց հետո ստամոքսում ծանրություն զգաք, ապա կարող եք ընդունել մեզիմ կամ որևէ փոխարինող միջոց։ Այս դեղամիջոցը պարունակում է ֆերմենտներ ու օգնում է մարսելու ճարպոտ և ծանր կերակուրները:


Մրսածություն
Մրսածության ժամանակ առաջինը սովորաբար հայտնվում է քթի հոսք և հազ: Դեղատուփում կարող եք ներառել ակվամարիս կամ սալին: Այս միջոցները մաքրում են քթի խոռոչը և ունեն մանրէասպան ազդեցություն: Բացի այդ, օգտակար կլինեն անոթները սեղմող ազդեցությամբ դեղամիջոցները՝ մասնավորապես, նաֆթիզինը, որը թեթևացնում է քթի լցվածությունը: Դուք չպետք է չարաշահեք այս միջոցը, բայց կարող եք օգտագործել գիշերը, որպեսզի հանգիստ քնեք:
Հազի բուժման համար կարող եք ունենալ ամբրոքսոլ, լազոլվան, բրոնխոլիտին:


Եթե այս ամենին ավելանում է կարմիր կոկորդը, ապա բիոպարոքսը կամ գեկսորալը նույնպես անհրաժեշտ են։
Ջերմաստիճանի բարձրացումը օրգանիզմի պայքարն է վարակի դեմ: Եվ եթե հիվանդը հանդուրժում է տենդը, պետք չէ անմիջապես դեղ խմել։ Սակայն երեխաների դեպքում, երբ ջերմությունը բարձրանում է 38-39 C, ապա ավելի լավ է օգտագործել ջերմիջեցնող մոմիկ կամ օշարակ: Օրինակ՝ պարացետամոլ կամ նուրոֆեն:


Քանի որ մոծակները հաճախ փչացնում են ամառային հանգիստը, հարկավոր է ունենալ հատուկ միջոցներ դրանցից պաշտպանվելու և խայթոցները բուժելու համար։ Ինչպես նաև կարող եք վերցնել ցավազրկող միջոցներ։


Ի դեպ, այս դեղատուփը կարող եք միշտ վերցնել ձեզ հետ, երբ ճամփորդում եք։ 
 

  Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին
 
 
 
 
 
 

Ինչպե՞ս ազատվել որովայնի ճարպից

Ինչպե՞ս ազատվել որովայնի ճարպից

Ի տարբերություն կոնքերի կամ ուսերի` գոտկատեղի շրջագիծը կախված է ոչ միայն ենթամաշկային ճարպից, այլև ներքին օրգանների ճարպից

Ինչո՞ւ է թթու կաղամբն այդքան օգտակար

Ինչո՞ւ է թթու կաղամբն այդքան օգտակար

Որո՞նք են թթու կաղամբի օգտակար հատկությունները:

Ինչ անել սրտխառնոցից ազատվելու համար. 8 պարզ խորհուրդ

Ինչ անել սրտխառնոցից ազատվելու համար. 8 պարզ խորհուրդ

Սրտխառնոցի բուժումը կախված է դրա պատճառից: Բայց ամեն դեպքում կարելի է փորձել մեղմել վիճակը պարզ մեթոդներով

Յոթ անսպասելի պատճառ, թե ինչու են մարդիկ գիշերը քրտնում

Յոթ անսպասելի պատճառ, թե ինչու են մարդիկ գիշերը քրտնում

Մեծահասակների մոտ առկա են 2-5 միլիոն քրտնագեղձեր