Առաջին օգնության կանոններ, որոնք յուրաքանչյուրը պետք է իմանա

Առաջին օգնության կանոններ, որոնք յուրաքանչյուրը պետք է իմանա

Ի՞նչ անել նախքան օգնություն ցուցաբերելը։

• Պահպանեք հանգստություն։

• Գնահատեք իրավիճակը։Եթե գտնվում եք վտանգավոր գոտում, ապա պետք է տուժածին հնարավորինս շուտ տեղափոխել ավելի հանգիստ տեղ:Սակայն հաշվի առեք, որ դա միշտ չէ, որ հնարավոր է: Եթե առկա է լուրջ կոտրվածք, ողնաշարի տրավմա, ներքին արյունահոսություն, ապա չի կարելի տեղաշարժել տուժածին նախքան շտապ օգնության ժամանելը:

• Դիմեք օգնության։ Ավելի լավ է շտապ օգնություն կանչել և պարզել, որ անհրաժեշտ չէր, քան չկանչել և հանգել ողբերգական հետևանքների:

• Հնարավորության դեպքում կրեք բժշկական մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ:

• Եթե չկան ձեռնոցներ, ապա ախտահանեք ձեռքերը։

Ի՞նչ անել վնասվածքների և կապտուկների դեպքում։

Հիմնականում կապտուկներն անվտանգ են, բայց երբեմն դրանք կարող են լուրջ վնասվածքի մասին վկայել:

Ե՞րբ է հարկավոր շտապ օգնություն կանչել։

• Վնասվածքը կամ կապտուկը տեղակայված են գլխին և ուղեկցվում են հետևյալ ախտանիշներով՝ գլխապտույտ, սրտխառնոց, տեսողական խանգարումներ, թուլություն, աղմուկ ականջներում:

• Որովայնին հասցված հարվածից հետո ի հայտ է եկել կտրուկ ցավ, թուլություն, գունատություն, աղմուկ ականջներում, սառը քրտինք:

• Մեջքին հասցված հարվածից հետո առաջացել է շնչարգելություն, հազ՝ արյունային արտադրությամբ, ձեռքերն ու ոտքերը դժվարությամբ են հնազանդվում:

• Հարվածը հասցվել է կրծքավանդակին, և առաջացել են խնդիրներ սրտի բաբախի և շնչառության հետ կապված:

• Վնասվել է վերջույթը, և առաջացել է այտուց, ցավն ուժգին է, անհնար է ծալել վնասված ձեռքը կամ ոտքը:

Ի՞նչ անել նախքան բժշկի ժամանելը։

Հարկավոր է սառը թրջոց դնել այտուցված հատվածի վրա և ապահովել հանգիստ վիճակ։

Ի՞նչ անել արյունահոսության դեպքում: Շտապ բժշկական օգնություն է անհրաժեշտ, եթե.

• Արդեն 5 րոպե է, ինչ չեք կարողանում դադարեցնել արյունահոսությունը՝ նույնիսկ վիրակապեր կիրառելու դեպքում,

• Ձեր կարծիքով արյան ծավալը շատ մեծ է:

• Կասկածում եք, որ առկա է ներքին արյունահոսություն: Դրա ախտանիշներն են՝ թուլություն, գունատություն, կապտած քիթ ու շրթունքներ, սառը քրտինք, աղմուկ ականջներում, ցավ որովայնում, փսխում, սև գույնի կղանք:

• Վերքը խորն է, գտնվում է որովայնի խոռոչում կամ կրծքավանդակում։

• Վերքը մեծ տարածք է զբաղեցնում և առատ արյունահոսում է:

Ի՞նչ անել մինչ բժշկի ժամանելը։

Նախ և առաջ տուժածի համար հանգիստ վիճակ ապահովեք. ցանկացած շարժում ուժեղացնում է արյան շրջանառությունը, ինչը նշանակում է, որ այն կարող է մեծացնել արյան կորուստը:

• Իդեալական է գտնել այնպիսի դիրք, որի դեպքում վերքը տեղակայված կլինի սրտի մակարդակից բարձր. օրինակ, եթե ոտքը վնասված է, բարձրացրեք այն՝ որևէ առարկայի վրա դնելով։

• Մի՛ լվացեք ուժեղ արյունահոսող վերքը նույնիսկ մաքուր ջրով: Սա կարող է հանգեցնել սեպսիսի։ Փորձեք դադարեցնել արյունահոսությունը՝ հետևելով այս քայլերին.

• Հեռացրեք վերքի մակերեսը ծածկող հագուստը կամ այլ առարկաները, սակայն վերքի մեջ գտվող որևէ առարկա չի կարելի հեռացնել. այդպես ավելի ուժգին կդարձնեք արյունահոսությունը։

• Տեղադրեք ճնշող վիրակապ: Դա կարող է լինել վիրակապ կամ մաքուր կտոր: Պարզապես մի քանի անգամ ծալեք այն և ձեռքի ափով ամուր սեղմեք վերքի վրա։ Պահպանեք մշտական ճնշումը մինչև արյունահոսությունը դադարի: Բայց եթե բեկորներ կամ այլ արտառոց առարկաներ կան վերքի մեջ, ապա մի սեղմեք:

• Եթե արյունահոսությունը շարունակվում է, իսկ վերքը գտնվում է վերջույթների վրա, հնարավորության դեպքում կապեք սեղմող գոտի (ժգուտ), որը կարող եք փոխարինել գոտիով, ամուր կտորով կամ հաստ պարանով ` կապելով վնասված թևը կամ ոտքը վերքից 7-10 սանտիմետր հեռավորության վրա։

Ի՞նչ անել, եթե վերքի մեջ կան խորը մխրճված բեկորներ կամ որոշ առարկաներ, որոնք խոցել են մաշկն ու հարակից հյուսվածքները։

Նախքան բժշկի ժամանելը՝ ոչ մի դեպքում վերքից մեջից մի փորձեք հանել առարկաները: Անհրաժեշտության դեպքում տուժածի համար ապահովեք հանգիստ, անշարժ դիրք, տվեք որևէ անզգայացնող միջոց (բացառությամբ այն դեպքերի, երբ տուժել են ստամոքսը կամ գլուխը): Մնացած գործողությունները կախված են այն բանից, թե որ հատվածում է գտնվում վերքը:

• Կրծքավանդակի վրա:

Հնարավորինս շուտ փակեք օդի մուտքը վերքի մեջ՝ ծածկելով այն վիրակապով կամ մաքուր կտորով։ Սառը թրջոցներ դրեք գլխին։

Որովայնի վրա:

• Տուժածին պառկեցրեք մեջքի վրա՝ ծնկները ծալված դիրքով։

• Սեղմող գոտին կապեք գոտկատեղին։

• Վերքի վրա դրեք թաց ասեպտիկ վիրակապ կամ մաքուր կտոր:

• Կիրառեք սառը թրջոցներ որովայնի վրա:

• 5-10 րոպեն մեկ թրջեք տուժածի շուրթերը սառը ջրով:

Ի՞նչ անել, եթե կասկածում եք, որ առկա է կոտրվածք։

Բաց կոտրվածքներն ակնառու են, իսկ փակ կոտրվածքների առկայության մասին կարելի է գուշակել՝ ելնելով ախտանիշներից.

• Սուր ցավ, որը թույլ չի տալիս շարժել տուժած հատվածը։

• Ցավը չափավոր է, բայց տուժած հատվածն ակնհայտորեն թմրում է:

• Վնասված հատվածում առկա է մեծ կապտուկ կամ այտուց:

• Ակնառու է մարմնի վնասված հատվածի անբնական դիրքը: Ի՞նչ անել նախքան բժշկի ժամանելը։ Եթե առկա է արյունահոսություն, փորձեք դադարեցնել այն, ինչպես նաև ապահովել անշարժ դիրք։

Ի՞նչ անել, եթե վնասվել է աչքը։

Աչքերը կարող են վնասվել հարվածից, բեկորներից, կեղտի մեծ մասնիկներից կամ թունավոր գազերից։ Նախքան բժշկի ժամանելը հարկավոր է կատարել հետևյալ քայլերը՝

• Լվացեք աչքերը մաքուր հոսող ջրով կամ ֆիզ. լուծույթով:

• Հաճախակի թարթեք աչքերը։

• Մի փորձեք հեռացնել աչքի մեջ ներթափանցած առարկաները, մի կիրառեք դեղորայք կամ աչքի համար նախատեսված քսուկներ։

 

 Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին

Ո՞ր մթերքներն են ստիպում ավելի շատ ուտել և գիրանալ

Ո՞ր մթերքներն են ստիպում ավելի շատ ուտել և գիրանալ

Հաճախ կարող եք լսել, որ երբ խոսքը վերաբերում է նիհարելուն և քաշը պահպանելուն, ամենակարևորը կալորիաների ընդհանուր քանակն է, այլ ոչ թե դրանց աղբյուրը

5 միֆ սեռական կյանքի մասին դաշտանադադարի ժամանակ, որոնք վնասակար են ձեր առողջության և հարաբերությունների համար

5 միֆ սեռական կյանքի մասին դաշտանադադարի ժամանակ, որոնք վնասակար են ձեր առողջության և հարաբերությունների համար

Դաշտանադադարը դաշտանային ցիկլի բնական դադարեցումն է

8 միֆ աուտիզմի մասին

8 միֆ աուտիզմի մասին

Աուտիզմը հիվանդություն է։ Ոչ, սա հիվանդություն չէ, այլ զարգացման հատկանիշ՝ կապված կենտրոնական նյարդային համակարգի խանգարման հետ

Ինչպես իջեցնել կորտիզոլի մակարդակը՝ ավելի երկար և լավ ապրելու համար

Ինչպես իջեցնել կորտիզոլի մակարդակը՝ ավելի երկար և լավ ապրելու համար

Կորտիզոլը մարդու առաջնային գլյուկոկորտիկոիդ հորմոնն է, որն արտադրվում է մակերիկամի կեղևում և կարգավորում է մարմնի արձագանքը սթրեսին