Ինչպե՞ս ստուգել իմունային կարգավիճակը

Ինչպե՞ս ստուգել իմունային կարգավիճակը


Իմունային կարգավիճակը՝ դիմադրողականության որակական և քանակական բնութագրերի համախումբն է: Այն կարելի է գնահատել լաբորատոր հետազոտությունների` իմունոգրամի միջոցով, որն իր մեջ ներառում է մի շարք հետազոտություններ:
Իմունոգրամը ցուցվում է դիմարողականության աշխատանքի խաթարման կասկածների դեպքում:


Ամենից հաճախ դրանք հիվանդությունների հետևյալ տեսակներն են.


• Վարակիչ հիվանդություններ՝ ԼՈՌ օրգանների վարակներ, մաշկի բակտերիալ վարակներ, աղիքների, միզասեռական համակարգի և այլ օրգան-համակարգերի վարակներ:
• Ալերգիկ հիվանդություններ՝ դերմատիտ, նեյրոդերմատիտ, ասթմա, էկզեմա և այլն:
• Աուտոիմուն հիվանդություններ (որոնց դեպքում դիմադրողականությունը «հարձակվում է» սեփական օրգանիզմի բջիջների վրա)՝ ռևմատոիդ արթրիտ, ցրված սկլերոզ, թիրեոիդիտ, սկլերոդերմիա և այլ պաթոլոգիաներ:
Իմունոգրամը ներառում է T- և B- բջջային համակարգի ուսումնասիրություն, հակամարմինների, ինչպես նաև կոմպլեմենտի և ֆագոցիտոզի համակարգերի հետազոտություններ։


Ուսումնասիրության ավարտին իմունոգրամը ցույց է տալիս.


• T բջիջների և B բջիջների տարբեր տեսակների առկայության տոկոսը,
• Շրջանառող հակամարմինների մակարդակը (իմունոգլոբուլիններ),
• Կոմպլեմենտ համակարգի որակական և քանակական բնութագրերը` սպիտակուցների համալիրը, որն իրականացնում է հակամանրէային պաշտպանություն,
• ֆագոցիտարային թիվը. այն բջիջների վիճակը, որոնք կարող են կլանել ու մարսել օտար միկրոօրգանիզմները և օրգանիզմի վնասված բջիջները:


Այնուամենայնիվ, վերոհիշյալ հիվանդությունների դեպքում հիվանդի առողջական վիճակը գնահատելու համար միայն իմունոգրամը բավարար չէ: Արդյունքների ճիշտ մեկնաբանման համար կարևոր է նաև իրականացնել արյան ընդհանուր հետազոտություն, C-ռեակտիվ սպիտակուցի հետազոտություն (բորբոքման ցուցիչ), ռևմատոիդ գործոնի և այլ հակամարմինների վերլուծություն:


Բացի այդ, իրավասու բժիշկը անպայման հաշվի է առնում հիվանդի առողջության ընդհանուր վիճակը (քրոնիկ հիվանդությունների առկայությունը), ժառանգական նախադրյալը, կենսապայմանները, սննդակարգը և մի շարք այլ գործոններ:


Ինչպե՞ս նախապատրաստվել հետազոտություններին։


Իմունոգրամի նախապատրաստման առանձնահատկությունների մասին ձեզ անշուշտ կտեղեկացնի ձեր բժիշկը: Որպես կանոն, սրանք սովորական ցուցումներ են՝ նախքան արյան հետազոտությունը։


• Արյան նմուշառումը պետք է կատարել առավոտյան, անոթի:
• Սնվելու և արյան նմուշառման միջև պետք է անցնի առնվազն 12 ժամ: Սա նշանակում է, որ եթե առավոտյան 8-ին արյուն եք հանձնում, ապա սննդի վերջին ընդունումը պետք է լինի նախօրեին՝ 20:00-ից ոչ ուշ:
• Օրվա ընթացքում ալկոհոլային խմիչքների օգտագործումը պետք է բացառել:
• Ուսումնասիրությունից 24-48 ժամ առաջ անհրաժեշտ է բացառել դեղամիջոցների օգտագործումը (հնարավորության դեպքում): Իսկ եթե դեղորայքի ընդունումն անհնար է բացառել, ապա պետք է նախազգուշացնել բժշկին:
• Նախքան նմուշառումը մի քանի ժամ չի կարելի ծխել։
• Հետազոտությունից 1 օր առաջ պետք է ֆիզիկապես և հոգեպես հանգիստ վիճակ պահպանել։
 

 Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին
 
 
 
 
 

Ինչպե՞ս վերահսկել արգանդի առողջությունը տարիքի ընթացքում

Ինչպե՞ս վերահսկել արգանդի առողջությունը տարիքի ընթացքում

Արգանդի առողջությունը տարիների ընթացքում վերահսկելը կարևոր է…

Ինչու՞ է սեքսից հետո երբեմն ոտքերը դողում

Ինչու՞ է սեքսից հետո երբեմն ոտքերը դողում

Շատերի մոտ սեքսի ժամանակ, հատկապես եթե այն ավարտվում է օրգազմով…

Տեստոստերոնը ոչ միայն տղամարդու հորմոն:Միֆեր տեստոստերոնի մասին

Տեստոստերոնը ոչ միայն տղամարդու հորմոն:Միֆեր տեստոստերոնի մասին

Տեստոստերոնի մակարդակի և դրա ազդեցության վրա առողջության …

Սեքսը առողջության տեսանկյունից։Ինչու՞ է հարկավոր

Սեքսը առողջության տեսանկյունից։Ինչու՞ է հարկավոր

Սեքսը կարևոր դեր է խաղում ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական առողջության համար: