Սրտի հիվանդությունները մեծացնում են դեմենցիայի առաջացման վտանգը

Սրտի հիվանդությունները մեծացնում են դեմենցիայի առաջացման վտանգը


Նույնիսկ անախտանիշ ընթացող սրտի պաթոլոգիաները կարող են մեծացնել անոթային դեմենցիայի առաջացման վտանգը:
Ձախ նախասրտի կառուցվածքային փոփոխությունները մեծացնում են դեմենցիայի առաջացման հավանականությունը, նույնիսկ եթե հիվանդները չունեն սրտի գործառույթի խանգարումներ։

Գիտնականներն ուսումնասիրություններ են անցկացրել, ըստ որոնց՝ սրտի գործառույթի կամ ռիթմի խանգարում ունեցող 15 հազար մարդուց 1709-ի մոտ ութ տարի անց հայտնաբերվել է ձախ նախասրտի փոփոխություններ, որոնք 28-35%-ով մեծացրել են դեմենցիայի առաջացման վտանգը։ Իսկ մասնակիցներից 763-ի մոտ հայտնաբերվել են ճանաչողական խանգարումներ։


Նախասրտի ֆիբրիլյացիան ժամանակին հայտնաբերելու համար անհրաժեշտ է տարին 1 անգամ անցնել բժշկական զննում, նույնիսկ եթե երիտասարդ և առողջ եք։


Շողացող առիթմիայի բուժման պրոֆիլակտիկան ներառում է առողջ  բազմազան սննդակարգ, ամենօրյա զբոսանքներ, ֆիզիկական ակտիվություն, ուղեղի մարզանք՝ բանաստեծությունների կամ օտար լեզուների ուսուցում, վնասակար սովորություններից ձերբազատում։


Եթե ձեր կամ ձեր հարազատների մոտ նկատում եք հիշողության խախտումներ, թափթփվածություն, անհանդուրժողականություն քննադատության նկատմամբ, ապա հարկավոր է ժամանակին դիմել բժշկի:

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին
 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 
 
 
 
 

Ինչո՞ւ է առավոտյան առաջանում սրտխառնոց. ի՞նչ անել

Ինչո՞ւ է առավոտյան առաջանում սրտխառնոց. ի՞նչ անել

Սրտխառնոցը զգացողություն է, որը կարող է առաջանալ ամենատարբեր պատճառներով: Ստորև կներկայացնենք առավել հաճախ հանդիպող պատճառները։

Ինչո՞ւ է հնարավոր մի քանի անգամ վարակվել քովիդով

Ինչո՞ւ է հնարավոր մի քանի անգամ վարակվել քովիդով

Նույնիսկ եթե մարդը արդեն հիվանդ է մեկ շտամով, նրա դիմադրողականությունը կարող է «չճանաչել» մեկ այլ շտամ:

Առաջին օգնության պայուսակ ամառանոցի համար

Առաջին օգնության պայուսակ ամառանոցի համար

Դեղատուփը չպետք է լինի շատ մեծ: Ի վերջո, այն պետք է ունենա միայն առաջին օգնության համար նախատեսված միջոցներ, իսկ հետո անհրաժեշտ է այցելել բժշկի

Ինչպե՞ս ստուգել իմունային կարգավիճակը

Ինչպե՞ս ստուգել իմունային կարգավիճակը

Իմունային կարգավիճակը՝ դիմադրողականության որակական և քանակական բնութագրերի համախումբն է