Ինչպե՞ս գտնել G կետը և արդյո՞ք արժե դա անել

Ինչպե՞ս գտնել G կետը և արդյո՞ք արժե դա անել


Ի՞նչ է G կետը։


G կետը կամ Գրեբենֆերգի կետը հեշտոցի առաջնային պատին գտնվող, հեշտոցամուտքից 2-3 սմ խորությամբ գտնվող հատվածն է: Համարվում է, որ այդ կետը գտնելու դեպքում հնարավոր է հասնել հեշտոցային օրգազմի։
Սակայն հետազոտությունները վկայում են, որ G կետի գոյությունը պարզապես առասպել է։ Կա ձևավորված կարծրատիպ, որ հեշտոցային սեքսն է համարվում իսկական և բնական, քանի որ այն անհրաժեշտ է վերարտադրության համար: Ուստի հենց նրան էլ որակել են իրական օրգազմը։ Սակայն վերարտադրողականության համար պարտադիր չէ օրգազմի առկայությունը, այդ իսկ պատճառով էլ ստեղծվել են այլ կարծրատիպեր՝ իբրև թե կնոջ մոտ հեշտոցային օրգազմի պակասը խոսում է տղամարդու ձախողման կամ զույգի անհամատեղելիության մասին: Սակայն ժամանակն է ազատվել կարծրատիպերից:


Հարկավոր է պարզապես ուսումնասիրել սեփական մարմինը, ինչը մեծացնում է օրգազմի հասնելու հնարավորությունները: Բայց խոսքը G կետը գտնելու մասին չէ, ինչը հոգեբանորեն ճնշում է և՛ կնոջը, և՛ տղամարդուն, քանի որ հիասթափություն են զգում, երբ չեն կարողանում գտնել այդ «ճիշտ» կետը։


Հետևաբար, ավելի լավ է թուլանալ և վայելել: Սա, իհարկե, չի նշանակում, որ հեշտոցում չկան զգայուն հատվածներ։ Հեշտոցում կա մի հատված, որն իսկապես ունակ է կնոջը հասցնելու օրգազմի, և այն գտնվում է ծլիկից մինչև հեշտոցի առաջնային պատի հատվածում։ Սա յուրաքանչյուրի համար անհատական է, ուստի մի՛ փնտրեք G կետը, պարզապես փնտրեք հատվածներ, որոնք հաճույք են պատճառում:

 

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին
 
 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Ինչո՞ւ են ցավում ձվարանները

Ինչո՞ւ են ցավում ձվարանները

Ինչո՞ւ են ցավում ձվարանները․ ի՞նչ անել

Ի՞նչ անել, եթե չեք ուզում սեռական հարաբերություն ունենալ. 7 խորհուրդ

Ի՞նչ անել, եթե չեք ուզում սեռական հարաբերություն ունենալ. 7 խորհուրդ

Ինչպես պարզել են գիտնականները, մարմնի համար դժվար է կենտրոնանալ սեռական հարաբերության վրա, եթե հիմնական կարիքները բավարարված չեն:

Սեռավարակներ

Սեռավարակներ

Մանրէները, որոնք ունակ են ազդելու սեռական համակարգի օրգանների գործունեության վրա և փոխանցվելու մեկ անձից մյուսին սեռական հարաբերության ընթացքում, անվանվում են սեռավարակներ

Կանանց օրգազմի ի՞նչ տեսակներ կան

Կանանց օրգազմի ի՞նչ տեսակներ կան

Ինչո՞ւ է կնոջ մոտ առաջանում օրգազմ