Ինչպե՞ս է մագնեզիումն ազդում նյարդային համակարգի վրա

Ինչպե՞ս է մագնեզիումն ազդում նյարդային համակարգի վրա

Մեր օրգանիզմում առկա է մոտ 25 գ մագնեզիում: Այս տարրը շատ կարևոր դեր ունի. մասնակցում է ավելի քան 300 ֆերմենտների ձևավորմանը, կարգավորում է նյարդային ազդակների փոխանցումը, հանդես է գալիս որպես բջիջների աճի կարգավորիչ, մասնակցում է մկանների թուլացմանը և այլն։ Մագնեզիումն օրգանիզմ է ներթափանցում սննդի միջոցով: Այս տարրով հարուստ մթերքներն են՝ ընկույզ, ավոկադո, դառը շոկոլադ, բլղուր, բանան, թուզ: Սակայն չհավասարակշռված սննդակարգ ունենալու դեպքում մագնեզիումը չի կարողանում ներծծվել, ինչը հանգեցնում է մագնեզիումի պակասի:

Մագնեզիումի պակասի հիմնական ախտանիշներն են՝

• ջղաձգություն,

• անքնություն,

• դյուրագրգռություն,

• հիշողության վատթարացում,

• էներգիայի պակաս,

• մշտական ​​հոգնածություն,

• ապատիա:

Կան կյանքի որոշ ժամանակահատվածներ, երբ օրգանիզմին շատ է անհրաժեշտ մագնեզիում. հղիություն, երկարատև հուզական սթրես, լարվածություն: Նման դեպքերում հարկավոր է ընդունել մագնեզիում։

Ի՞նչ է անգլիական աղը և ինչպե՞ս կարող է այն օգնել մագնեզիումի պակասի դեպքում: Անգլիական աղը բնական միներալ է, որը բաղկացած է մագնեզիումից, ծծումբից, ջրից և թթվածնից:

Այն ցուցված է նյարդային համակարգի գործառույթի խանգարման, անքնության և դյուրագրգռության դեպքում։ Մագնեզիումի աղով լոգանքները ցուցված են նաև նյութափոխանակության խանգարման, օրգանիզմի թունավորման, դեպրեսիայի և միզասեռական համակարգի հիվանդությունների դեպքում:

 

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 

 

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հեշտոցամուտքի լայնացումը կանանց մոտ հանդիպող մի երևույթ է…

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Վերջին տասնամյակներում նկատվում է մայրանալու տարիքի աճ…

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուցը (edema labiorum) հանդիսանում է…

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկումը (prolapse uteri) վիճակ է, երբ