Ձվաբջիջների սառեցում

Ձվաբջիջների սառեցում

Ձվաբջիջների սառեցման (կրիոկոնսերվացիա) տեխնոլոգիաները հայտնի են ավելի քան 30 տարի և օգտագործվում են կնոջ պտղաբերության պահպանման համար։

Կինը սովորաբար նախապես ստանում է բուժական թերապիա, որը խթանում է ձվաբջջի հասունացմանը: Այնուհետև բժիշկը վերցնում է ձվաբջիջը հատուկ ասեղով, որը հեշտոցի պատի միջով ներթափանցում է ձվարան:

Ընթերցեք նաև 9 փաստ կնոջ օրգանիզմի մասին

Քանի որ ձվաբջիջը, ինչպես սաղմը, բաղկացած է հիմնականում ջրից, ապա դանդաղ սառեցման սովորական տեխնիկան, որի դեպքում ջուրը վերածվում է սառցե բյուրեղների, ձվաբջջին դարձնում է անկենսունակ: Վերջին տասնամյակում մշակված արագ սառեցման նոր տեխնոլոգիան՝ վիտրիֆիկացիան, զգալիորեն բարձրացրել է հաջողված փորձերի քանակը։

Այսօր Ատլանտայի արվարձաններից մեկում է գտնվում RFA գրասենյակը։ Այցելուների համար այն կարծես սովորական բժշկական կենտրոն է, սակայն իրականում լի է լաբորատորիաներով և շատ բարդ սարքավորումներով: Կա նաև հատուկ մեխանիզմ, որը թույլ է տալիս հատուկ ասեղի միջոցով թափանցել ձվաբջջի մեմբրանի մեջ՝ լցնելով այն սերմնահեղուկով: Լաբորատորիայում է գտնվում նաև հատուկ պահոցը, որտեղ առկա են խցիկներ՝ յուրաքանչյուրը լցված հեղուկ ազոտով, որն օգնում է պահպանելու - 196 ° C ջերմաստիճան, ինչն անհրաժեշտ է ձվաբջջի և սաղմի պահպանման համար: Ս

ա թույլ է տալիս կանանց լինել ազատ, զբաղվել կարիերայով և երեխա ունենալ ավելի մեծ տարիքում։ Իհարկե, երիտասարդ կանայք, ովքեր սառեցնում են իրենց ձվաբջիջները, չեն պատրաստվում պարտադիր օգտագործել դրանք ԱՄԲ-ի համար: Նրանք դա անում են պարզապես ապագայում նման հնարավորություն ունենալու և հանգիստ լինելու համար։

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 
 
 
 
 

 
 

 
 

views 5686
Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Վերարտադրողական շրջան

Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Վերարտադրողական շրջան

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ

Վերարտադրողական շրջան

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ