Ինչպե՞ս սովորել կենտրոնանալ սեքսի վրա

Ինչպե՞ս սովորել կենտրոնանալ սեքսի վրա

Ժամանակակից աշխարհում կան չափազանց շեղող գործոններ՝ երկար ժամանակ ինչ-որ բանի վրա կենտրոնանալու համար, այդ թվում նաև սեքսի: Շատ մարդիկ գանգատվում են, որ դժվարանում են սեռական հարաբերության ընթացքում չմտածել այլ բաների մասին։ Նրանք մտածում են, թե ինչ տեսք ունեն այդ պահին կամ որքան կտևի հարաբերությունը և այլն։ Այս ամենի պատճառով հաճույքը լիարժեք չի լինում, ուստի կարևոր է սովորել կենտրոնանալ և վայելել պահը։ Այդ հմտությունը զարգացնելու համար կան մի շարք տեխնիկաներ։ Դրանցից մեկը «այստեղ և հիմա» վարժությունն է, որը պետք է կատարել ամեն օր։

• Նստեք այնպես, որ ձեր ոտքերը դիպչեն հատակին, իսկ մեջքը՝ լինի հենված: Դիրքը պետք է լինի հարմարավետ և կայուն:

• Շնչեք խորը, ուղղեք ուսերը, թուլացրեք մկանները։

• Այժմ պարզեք ափերը և յուրաքանչյուր մատը ծալելուն պես նշեք որևէ բան, որն այս պահին ձեզ հաճելի զգացողություններ է պարգևում։ Օրինակ՝

• ես հագել եմ գեղեցիկ զգեստ,

• ես զգում եմ հաճելի բույր:

Ավարտելուց հետո խորը արտաշնչեք: Այս վարժությունը մարզում է պահի վրա կենտրոնանալու և վայելելու կարողությունը։ Երբ սկսում եք սեքսի ընթացքում այլ բաների մասին մտածել, կարող եք փորձել այս տեխնիկան։

Ընտրեք մի կետ մարմնի վրա, որը հնարավորինս ներգրավված է սեքսի ընթացքում, և ձեր ուշադրությունը սևեռեք այդ հատվածի վրա:

• Փորձեք զգալ այն ամենը, ինչ տեղի է ունենում այդ պահին:

• Հանգստացեք, թուլացեք և թույլ տվեք զգացողություններին իշխել ձեզ այդ պահին։

 

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 
 
 
 

 
 

 
 

views 7591
Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Վերարտադրողական շրջան

Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Վերարտադրողական շրջան

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ

Վերարտադրողական շրջան

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ