Սեռական շուրթերի չորություն

Սեռական շուրթերի չորություն

Սեռական շուրթերի չորությունը համախտանիշ է, որը կարող է առաջանալ ցանկացած կնոջ մոտ: Առաջացման ամենատարածված պատճառներն են.

• Էստրոգենի սինթեզի նվազեցում:Այս հորմոնը պատասխանատու է հեշտոցում խոնավության և թթվային մակարդակի օպտիմալ մակարդակի համար, ինչպես նաև խանգարումների համար, որոնք առաջանում են կրծքով կերակրման, ձվարանների վիրահատական միջամտության կամ քիմիաթերապիայի պատճառով:

• Անհատական անհանդուրժողականություն ինտիմ հիգիենայի միջոցների նկատմամբ, որոնք ներառում են ալկալային միացություններ:

• Դեղամիջոցների կանոնավոր ընդունում, ներառյալ՝ արյան ճնշումն իջեցնող դեղամիջոցները, միզամուղները, հակահիստամինները, սրտանոթային համակարգի բուժման համար կիրառվող դեղամիջոցները, հակադեպրեսանտները և այլն։

• Վատ սովորությունները. օրինակ՝ ալկոհոլի և ծխախոտի չարաշահումը հանգեցնում է հորմոնալ համակարգի աշխատանքի փոփոխության, որը նվազեցնում է էստրոգենի արտադրությունը և առաջցնում սեռական շուրթերի չորություն։

• Օրալ հակաբեղմնավորիչների երկարաժամկետ օգտագործում:

• Կանոնավոր ներլվացումներ։

Կլինիկական պատկերը

Չորությունը կարող է լինել միակ ախտանիշ կամ ուղեկցվել մի շարք այլ դրսևորումներով՝ այրոց, քոր, ցավ միզարձակման ժամանակ, արտաքին սեռական օրգանների կարմրություն և այտուց, ցավ սեռական հարաբերության ընթացքում:

Բուժումը

Սեռական շուրթերի չորության դեմ պայքարի արդյունավետ մեթոդներն են.

• Ուրվագծային պլաստիկա։

Սա նվազագույն ինվազիվ տեխնիկա է` հիալուրոնաթթվի հիմք ունեցող ֆիլլերների կիրառմամբ: Այս նյութը խոնավեցնում է հյուսվածքները՝ ազատելով չորությունից մինչև 1 տարի։

• Լազերային երիտասարդացում:

Այս ընթացակարգն ավելի երկարատև ազդեցություն ունի՝ մինչև 2-3 տարի: Վերահսկվող միկրո-վնասվածքները խթանում են տվյալ հատվածի վերականգնողական գործընթացները, որոնք էլ նպաստում են սեռական շուրթերի բնական խոնավեցմանը:
 

 

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 
 
 
 

 
 

 
 

views 21011
Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Վերարտադրողական շրջան

Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Վերարտադրողական շրջան

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ

Վերարտադրողական շրջան

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ