Հղիության 5-րդ շաբաթ

Հղիության 5-րդ շաբաթ

Պտղի զարգացումը

Բեղմնավորվելուց 14 - 15 օր հետո սկսվում է բոլոր սաղմնաթաղանթների հիմնադրումը, որոնցից հետագայում պետք է ձևավորվեն պտղի բոլոր օրգաններն ու հյուսվածքները: 17-րդ օրը պտուղն սկսում է մոր արյամբ սնվել. շարունակվում է առանցքային օրգանների սաղմնային հիմնադրումը: Սաղմի անոթներն սկսում են հաղորդակցվել արտասաղմնային օրգանների անոթների հետ:

21-րդ օրվանից սկսած տեղի է ունենում սաղմի մարմնի տարանջատում արտասաղմնային օրգաններից և առանցքային սաղմնամասերի վերջնական ձևավորում: Հղիության 5-րդ շաբաթվա ավարտին ի հայտ է գալիս սրտի առաջին սաղմը, սկսվում է արյունաստեղծումը նախնական արյունատար անոթների ներսում, ձևավորվում են արյան ցողունային բջիջները, որոնք հետագայում ծնունդ են տալիս արյան բորոր բջիջներին: Սկսում են ձևավորվել սեռական բջիջները:

Սկսվում է վահանագեղձի ձևավորումը, սաղմնավորվում է լյարդը։ Սաղմն ունի ընդամենը 1,5-2,5 մմ երկարություն: Արտաքուստ այն երկայնաձիգ է՝ փոքր-ինչ ավելի լայն գլխամասով և նեղ ոտնամասով, միջնամասը սեղմված է: Բեղմնավորումից 18 օր անց մինչև 60-րդ օրը սաղմն առավել խոցելի է արտաքին վնասակար գործոնների հանդեպ:

Զգացողությունները

Եթե ապագա մայրը գլխի չի ընկնում, որ հղի է, ապա շուտով կտեղեկանա, քանի որ հենց հինգերորդ շաբաթում են զգալի դառնում առաջին նշանները։ Դրանցից առաջինն ու նշանակալին, իհարկե, դաշտանի բացակայությունն է։ Բացի այդ, կնոջը կարող են անհանգստացնել ինքնազգացողության փոփոխությունները, որոնք պայմանավորված են հորմոնային վերակառուցումներով։ Արտաքին փոփոխությունները դեռևս շատ նկատելի չեն, սակայն մարմինն ուշադիր զննելու դեպքում կինը կնկատի կրծքի հարպտկային շրջանի՝ արեոլի գույնի մգացումը և կրծքի մեծացումը։

Նշանները

Հղիության հինգերորդ շաբաթում հնարավոր է, որ կինը բազմաբնույթ զգացումներ ունենա՝ հուզական պոռթկումներ, զգայունություն ու դյուրագրգռություն, ոգեշնչվածություն, «սարեր շուռ տալու» ցանկություն և այլն։ Հաճախ այդ զգացումները հաջորդում են իրար, մեկ առույգություն, ուժ ու էներգիայով լեցուն լինելու զգացում, մեկ, ընդհակառակը, դյուրագրգռություն և լաց լինելու ցանկություն, երեխայի պես անպաշտպան լինելու զգացում։ Հնարավոր է, որ կտրուկ շարժումներ անելիս կամ դիրքը փոխելիս գլխապտույտ առաջանա։

Ինչպես նաև՝

  • սրտխառնոց, հատկապես՝ երեկոյան,
  • կաթնագեղձերի մեծացում և զգայունակության բարձրացում, 
  • որովայնի ստորին հատվածի ձգող ցավ, 
  • հոտառության սրացում, 
  • քնկոտություն, գունատություն, հոգնածություն և այլն։

Յուրաքանչյուր հղիություն անհատական է, և հնարավոր է, որ կինը հղիության հինգերորդ շաբաթում ոչ մի զգացողություն չունենա, չզգա օրգանիզմում կատարվող փոփոխությունները, ինչը բնական է և շեղում չի համարվում։

Կարո՞ղ է արդյոք պայթել միզապարկը, եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք

Կարո՞ղ է արդյոք պայթել միզապարկը, եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք

Միզապարկն ունի առաձգական պատեր, որոնք որոշակի արտաքին ազդեցությամբ իսկապես կարող են պայթել, սակայն ոչ մեզի մեծ ծավալի պատճառով

Ե՞րբ է անհրաժեշտ այցելել ուրոլոգի, ինչպե՞ս խուսափել շագանակագեղձի ադենոմայի առաջացումից

Ե՞րբ է անհրաժեշտ այցելել ուրոլոգի, ինչպե՞ս խուսափել շագանակագեղձի ադենոմայի առաջացումից

Տղամարդն ուրոլոգիական առաջին զննումն անցնում է կյանքի առաջին ամիսներին, երբ մանկաբույժը զննում է իրականացնում՝ ամորձապարկի զարգացման պաթոլոգիաները բացառելու նպատակով։

Պոլիօրգանային անբավարարություն

Պոլիօրգանային անբավարարություն

Պոլիօրգանային անբավարարությունը մի քանի օրգանների գործունեության խախտման հետևանքն է: Տվյալ ձախողումները կարող են առաջանալ միաժամանակ կամ հաջորդաբար:

Ինչո՞ւ է իջնում թրոմբոցիտների քանակը և ի՞նչ անել

Ինչո՞ւ է իջնում թրոմբոցիտների քանակը և ի՞նչ անել

Թրոմբոցիտները արյան գնդիկներ են, որոնք ունակ են առաջացնելու խցանումներ կամ թրոմբներ