Ալերգիայի 7 ախտանիշներ, որոնք կարող են դրսևորվել ողջ տարվա ընթացքում

Ալերգիայի 7 ախտանիշներ, որոնք կարող են դրսևորվել ողջ տարվա ընթացքում

1. Չոր հազ Եթե հազը շարունակվում է ավելի քան երեք շաբաթ, դա կարող է վկայել ալերգիայի մասին, հատկապես եթե առկա չեն մրսածության այլ ախտանիշներ՝ մարմնի բարձր ջերմաստիճան կամ կոկորդի ցավ:

2. Չոր մաշկ Մաշկի ալերգիան ոչ միշտ է դրսևորվում կարմիր ցանի կամ քորի ուղեկցությամբ: Երբեմն պաթոգենի հետ շփումից հետո մարդը զգում է միայն մաշկի չորություն:

3. Գլխացավ Ալերգիայի դեպքում երբեմն գլխացավ է առաջանում հարքթային խոռոչների բորբոքային գործընթացի պատճառով: Որոշ ալերգիկների մոտ առաջանում է նաև միգրեն՝ պուլսային գլխացավ։

4. Սրտխառնոց և փսխում Երբ իմունային համակարգը բախվում է մի նյութի, որը վտանգավոր է համարում, սկսում է արտադրել հիստամին և գործարկում է գործընթացներ, որոնք օրգանիզմից դուրս են հանում ալերգենները: Ալերգիա կարող է առաջանալ գրեթե ցանկացած սննդից, բայց կան մթերքներ, որոնք առավել շատ ալերգեններ են պարունակում՝ կաթ, ձու, գետնանուշ, ընկույզ, ձուկ:

5. Հոգնածություն և անքնություն Երբեմն ալերգիայի պատճառ է հանդիսանում կենդանիների մազը, և ընտանի կենդանի ունենալու դեպքում գիշերը մարդը կարող է վատ քնել, զգալ հոգնածություն, ունենալ մշուշոտ գիտակցություն: Այս ամենը պայմանավորված է ալերգիայի պատճառով առաջացած բորբոքային գործընթացներով։

6. Շնչարգելություն Մարդիկ, ովքեր չեն հանդուրժում փոշին, հաճախ բախվում են նման ախտանիշների: Կոկորդի և շնչառական տրակտի այտուցը հանգեցնում է նրան, որ պարզապես դժվարանում է շնչառությունը։

7. Անհանգստություն Անհանգստության առաջացումը կապված է նաև ալերգիայի հետ: Մարդը կարող է դառնալ դյուրագրգիռ՝ ալերգենի պատճառով։ Պատճառը ցիտոկիններն են, որոնք արտադրվում են ալերգիայի ժամանակ և ազդում հոգեկան վիճակի վրա: 

 

 Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 


 
 

 
 

Նեքսպլանոնը որպես նորագույն հակաբեղմնավորիչ և բուժիչ մեթոդ

Նեքսպլանոնը որպես նորագույն հակաբեղմնավորիչ և բուժիչ մեթոդ

Նեքսապլանոնը (Nexplanon, էտոնոգեստրել պարունակող իմպլանտ)…

Ինչու են որոշ մարդիք քնում անմիջապես սեռական հարաբերությունից հետո

Ինչու են որոշ մարդիք քնում անմիջապես սեռական հարաբերությունից հետո

Սեռական հարաբերությունն ապրումային, հուզական և …

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հեշտոցամուտքի լայնացումը կանանց մոտ հանդիպող մի երևույթ է…

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Վերջին տասնամյակներում նկատվում է մայրանալու տարիքի աճ…