Ալերգիա կատուներից. ի՞նչ անել փափուկ ընկերոջից չբաժանվելու համար 

Ալերգիա կատուներից. ի՞նչ անել փափուկ ընկերոջից չբաժանվելու համար 
Ալերգիան կատուներից ալերգիկ ռեակցիայի չափազանց տարածված տեսակ է։ Ենթադրվում է, որ յուրաքանչյուր հինգերորդ մարդ տառապում է դրանով: Մարդիկ մոտ երկու անգամ ավելի շատ են ալերգիկ ռեակցիաներ ունենում   կատուներից, քան շներից, և շատերը նյարդայնանում են ալերգիայի պատճառով, հատկապես, եթե այն անսպասելիորեն է հայտնվում, օրինակ՝ փոքր երեխայի մոտ: 
Կատվի մազից ալերգիան իրականում ոչ միայն մազի, այլ նաև այլ գրգռիչների արձագանք է. թեփ, թուք, նույնիսկ մեզի բաղադրիչներ: Հիմնական ալերգենը Fel d 1 սպիտակուցն է, որն արտադրվում է կենդանու թքի մեջ և ճարպագեղձերում (իսկ ընդհանուր առմամբ կան ավելի քան 20  ալերգեններ): Չկան կատուներ, որոնք որևէ մեկի մոտ ալերգիա չեն առաջացնում. ոչ մի ցեղատեսակ, նույնիսկ մազազուրկ սֆինքսները, ամբողջովին հիպոալերգիկ չեն, քանի որ համապատասխան սպիտակուցներն արտադրվում են բոլոր կատուների մոտ: Ավելին, այդ ալերգենները շատ դիմացկուն են և կարող են երկար ժամանակ ակտիվ մնալ նույնիսկ կենդանուն սենյակից հեռացնելուց հետո։ Դրանք մնում են հագուստի, կահույքի և այլ մակերեսների վրա: Երբեմն ալերգիաներով տառապողները, իրենց վիճակի վատթարացմամբ, կարող են պարզել, որ տնային տնտեսությունում ինչ-որ մեկը շփվել է կատուների հետ: Արձագանքը կարող է հետաձգվել, օրինակ՝ երեկույթի ժամանակ շոյում էիք կատվին, ամեն ինչ կարգին էր, իսկ տուն գնալիս հանկարծակի քթից հոսում է, ու աչքերի քոր եք զգում։ 
Ինչպե՞ս է արտահայտվում կատուների հանդեպ ալերգիան 
Կատուների հանդեպ ալերգիայի նշանները չեն տարբերվում  ալերգիկ այլ ռեակցիաների հետևանքներից. 
•փռշտոց 
•հոսք քթից 
•կարմրած և (կամ) ջրալի աչքեր 
•ռնգային խցանում 
•կարմրություն և քոր քթում կամ բերանում 
•հազ 
•դեմքի շրջանում ճնշում և ցավի զգացում 
•հաճախակի արթնանալը` նորմալ շնչելու անկարողության պատճառով 
•մաշկի քորի առաջացում 
•էկզեմա 
•եղնջացան 
Ծանր դեպքերում ալերգիան կարող է վերածվել ասթմայի․ կատուների նկատմամբ ալերգիկ արձագանքը կարող է լինել հետևյալ կերպ. 
•կրծքավանդակի ցավ կամ ճնշում 
•ծանր շնչառություն 
•շնչելու ժամանակ լսվող աղմուկ 
Ալերգիա կատուներից, ինչ անել... 
Նախևառաջ, դուք պետք է որոշեք՝ արդյոք  (կամ երեխան) իսկապե՞ս ալերգիա ունեք․ եթե այո, ապա արդյո՞ք դա հենց կատվից է, և եթե պատասխանը դրական է, ապա կատվի կոնկրետ ինչի՞ց է առաջանում ալերգիան։ 
Դա անելու համար հարկավոր է դիմել ալերգոլոգին և ստուգվել կատուներից ունեցած ալերգիայի առկայության համար: Բուժումը կօգնի ձեզ, և  ստիպված չեք լինի բաժանվել ձեր սիրելի կատվից։ 
Ինչպե՞ս ազատվել կատուներից ունեցած ալերգիայից 
 Նախևառաջ անհրաժեշտ է ընդունել հակահիստամիններ, կարող են անհրաժեշտ լինել հատուկ քթի ցողիչներ, որոնք կթուլացնեն ալերգիկ ռեակցիան: Ասթմատիկներին կարող է նշանակվել ինգալացիա: Եթե ցանկանում եք պահել ձեր ընտանի կենդանուն, կարող եք փորձել նվազեցնել ալերգիայի ինտենսիվությունը՝ նվազագույնի հասցնելով ալերգենների հետ շփումը: Պարզ ասած, եթե օդում և մակերեսների վրա սպիտակուցներ չկան, որոնց արձագանքում է ձեր օրգանիզմը, ապա ոչ մի ալերգիկ ռեակցիա չի լինի: Ահա թե ինչ է անհրաժեշտ անել դրա համար.  
•հեռացնել  փոշի հավաքող բոլոր իրերը, որոնց վրա կարող են հավաքվել կատվի մազերն ու թեփը. գորգը փոխարինել լամինատով, բարձերի և բազկաթոռների թավշյա ծածկոցները՝ հարթ մակերես ունեցողներով, 
•պարբերաբար իրականացնել ամբողջ բնակարանի թաց մաքրում և ոչ միայն թաց. օրինակ` ռոբոտ փոշեկուլը գերազանց աշխատանք է կատարում բուրդ հավաքելու գործում, 
•ավելի հաճախ օդափոխել տարածքը, 
•պարբերաբար լողացնել կատվին, երբեմն կտրել  մազերը, բայց դա շատ սթրեսային է կենդանու համար, այնպես որ օգտագործեք այս մեթոդը միայն ծայրահեղ դեպքերում, 
•թույլ չտալ կատվին մտնել ալերգիկ մարդու ննջասենյակ, 
•լվանալ ձեռքերը կատվին շոյելուց հետո, իսկ լվանալուց առաջ դեմքը չշոշափել, 
• իրերը պահել պահարանում, որպեսզի կատուն հնարավորինս քիչ շփվի դրանց հետ, 
•ընտանիքի անդամներից մեկին, ով ալերգիկ չէ, խնդրել մաքրել աղբի տուփը և կերակրել ընտանի կենդանուն։ 
Շատ դեպքերում ալերգիաները կարող են վերահսկվել, և ալերգիայով տառապողը կարող է ապրել նույնիսկ մի քանի կենդանիների հետ:
 
Աղբյուրը
Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: