Տան օդը խոնավացնելու մի քանի պարզ միջոց

Տան օդը խոնավացնելու մի քանի պարզ միջոց

Ջեռուցման սարքերը ձմռանը չորացնում են տան օդը, ինչը վատ է անդրադառնում ինչպես ձեր, այնպես էլ բույսերի, գրքերի ու կահույքի վրա։ Մի շտապեք վազել խանութ և խոնավացնող միջոց գնել։ Խնդիրը հնարավոր է լուծել նաև ձեռքի տակ եղած միջոցներով։

Ինչու՞ է վնասակար

Առաջին, որովհետև ջրազրկված օդը չորացնում է մաշկը և լորձաթաղանթները, նպաստում է դիմադրողականության անկմանը և այնպիսի հիվանդությունների զարգացմանը, ինչպիսիք սինուսիտն ու հայմորիտն են։ Երկրորդ պատճառը՝ խոնավության պակասից տուժում են սենյակային բույսերը, գրքերը, փայտե կահույքը և երաժշտական գործիքները։ Բնակարանում խոնավության լավագույն մակարդակը 40-60%-ն է։

Օդի խոնավությունը հնարավոր է չափել հատուկ սարքի միջոցով, որը կոչվում է գիգրոմետր։ Եթե չունեք, ապա կիրառեք հետևյալ մեթոդը։ Բաժակի մեջ սառը ջուր լցրեք և դրեք սառնարանը, սպասեք մինչև ջրի ջերմաստիճանն իջնի 3-5°С։ Այնուհետև բաժակը հանեք սառնարանից և դրեք ջեռուցման համակարգից հեռու մի տեղում։ Հինգ րոպե շարունակ հետևեք ապակու մակերեսին։ Արդյունքը գնահատվում է այսպես՝

  • եթե բաժակի պատերը նախ խոնավանում են և հինգ րոպե հետո չորանում, ապա սենյակի օդը չոր է, 
  • եթե հինգ րոպե անց էլ արտաքին պատերը խոնավ են մնում, ապա սենյակի օդը միջին խոնավության է, 
  • եթե բաժակի պատի վրա կաթիլը հոսում է, ապա սենյակի խոնավությունը բարձր է։

Եթե օդը չոր է, ապա դիմեք հետևյալ հնարքներին, որպեսզի վերականգնեք խոնավության բնական մակարդակը։

Օգտագործեք լոգարանը

Ամեն անգամ լոգանք ընդունելուց հետո լոգարանի դուռը բաց թողեք։ Գոլորշին կներթափանցի սենյակ և կխոնավացնի օդը։

Լվացված սպիտակեղենը չորացրեք տանը

Եվս մի պարզ միջոց։ Լվացված սպիտակեղենով չորանոցը դրեք սենյակում․ հագուստն արագ կչորանա, իսկ տան օդը կխոնավանա։

Ջուր եռացրեք

Տարբերակ 1.

Եռացրեք ջուրը և կաթսան դրեք սենյակում, որպեսզի գոլորշին խոնավացնի սենյակի օդը։

Տարբերակ 2.

Թեյնիկի ջուրը տաքացնել և այն թողնել դանդաղ կրակի վրա, որպեսզի գոլորշիացումն ավելի երկարատև լինի։ Կարող եք ջրի մեջ մի քանի կաթիլ էվկալիպտի յուղ գցել։ Վերջինիս բույրը հանգստացնում է, իսկ գոլորշին սպանում է միկրոբներն ու նվազեցնում հարբուխով և գրիպով հիվանդանալու հավանականությունը։ Բացի այդ, կարելի է ջրի մեջ դարչին կամ այլ համեմունք ավելացնել, որպեսզի օդը հաճելի բուրի։

Սենյակում տարաներով ջուր դրեք

Հնարավոր է նաև առանց եռացնելու։ Պարզապես մի քանի տարայով կամ շշով ջուր դրեք սենյակի տարբեր հատվածներում։ Եթե քարեր ու ծաղիկներ ավելացնեք, գեղեցիկ կոմպոզիցիա կստացվի․ հյուրերն անգամ գլխի չեն ընկնի, որ դեկորատիվ տարրերը օդը խոնավացնելու համար են նախատեսված։

Սենյակային բույսեր աճեցրեք

Սենյակային բույսերը ոչ միայնխոնավացնում են օդը, այլև իոնացնում են այն։ Որոշներն անգամ հրաշալի մաքրում են այն և մանրէազերծում։

Մեծ խոնավություն են փոխանցում հետևյալ բույսերը՝

  • նեֆրոլեպիս, 
  • ֆատսիա, 
  • ցիպերուս, 
  • սպարմանիա, 
  • ֆիկուս, 
  • դրացենա և այլն։

Ակվարիում կամ շատրվան տեղադրեք

Դեկորատիվ այս երկու տարրերն էլ նպաստում են օդի խոնավացմանը։

Օդափոխեք սենյակը

Անգամ ձմռանն է պետք օրական 2-3 ժամով օդափոխել սենյակը, ժամանակ առ ժամանակ մաքրել փոշին և լվանալ հատակները։

Կարևոր է չմոռանալ

Չափից շատ (70%-ից ավել) խոնավությունն էլ է վնասակար։ Նպաստում է բորբոսի առաջացմանը և դառնում ալերգիայի պատճառ։

Ջեռուցման սարքերը ձմռանը չորացնում են տան օդը, ինչը վատ է անդրադառնում ինչպես ձեր, այնպես էլ բույսերի, գրքերի ու կահույքի վրա։ Մի շտապեք վազել խանութ և խոնավացնող միջոց գնել։ Խնդիրը հնարավոր է լուծել նաև ձեռքի տակ եղած միջոցներով։ 

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: