Կուսաթաղանթ

Կուսաթաղանթ

Կուսաթաղանթը (հիմեն) լորձաթաղանթի ծալք է՝ տեղակայված հեշտոցամուտքի մոտ։ Տարբերակում ենք կուսաթաղանթի հետևյալ մասերը՝

• կուսաթաղանթի հիմքը, որը հարակից է հեշտոցի պատերին,

• ազատ եզրը, որը սահմանակից է հեշտոցամուտքին,

• արտաքին (ստորին) հատվածը, որն ուղղված է դեպի հեշտոցամուտք,

• ներքին (վերին) հատվածը՝ ուղղված դեպի հեշտոցի խոռոչ։

Կուսաթաղանթի ազատ եզրը կարող է լինել հարթ կամ ծալված, նույնիսկ՝ ալիքաձև, կարող է ունենալ տարբեր խորությունների մեկ կամ մի քանի անցք:

Կուսաթաղանթի բարձրություն ասելով հասկանում ենք հիմքից մինչև ազատ եզր հեռավորությունը:

• Բարձր կուսաթաղանթն ունի ավելի քան 0,5 սմ բարձրություն,

• Միջինը՝ 0.4-ից 0,5 սմ բարձրություն,

• Ցածրը` 0,4 սմ-ից պակաս բարձրություն: Կուսաթաղանթը հաստ է համարվում, եթե ունի 0.25սմ կամ ավելի հաստություն և բարակ է համարվում` 0.25 սմ-ից պակասի դեպքում:

Առաձգականությունը որոշվում է՝ հաշվի առնելով, թե որքան է չափերով մեծանում կուսաթաղանթի անցքը հատուկ զննման ժամանակ:

Թույլ առաձգականություն ունի այն կուսաթաղանթը, որի անցքի տրամագիծը զննման ընթացքում ընդլայնվում է տվյալ չափիչ գործիքի տրամագծից ընդամենը 0,5 սմ-ով ավելի։

Առաձգական է համարվում, եթե ընդլայնվում է 0,8-1.0 սմ-ով և շատ առաձգական՝ 1,5 սմ-ի դեպքում։ Միևնույն ժամանակ առաձգականությունը կախված է նաև ձգվելուց հետո կուսաթաղանթի՝ իր սկզբնական վիճակին վերադառնալու հատկությունից:

Արտաքին հատվածից կուսաթաղանթը ծածկված է էպիթելի շերտով, որը սկիզբ է առնում փոքր սեռական շուրթերից։ Ներսից այն պատված է նաև հարթ էպիթելերով, բայց այստեղ դրա շերտը երկու անգամ ավելի բարակ է։

Էպիթելային շերտերի միջև ընկած է շարակցական հյուսվածքից կազմված հիմքը՝ կազմված առաձգական, կոլագենային և մկանային մանրաթելերից, որոնցից էլ կախված է կուսաթաղանթի հաստությունն ու առաձգականությունը։ Այստեղ կան նաև նյարդային վերջավորություններ և արյունատար անոթներ:

Մկանային մանրաթելերից է կախված կուսաթաղանթի հաստությունը և առաձգականությունը: Արյան անոթների քանակը և հաստությունն ազդում են կուսաթաղանթի պատռման ժամանակ ի հայտ եկող արյան ծավալի վրա, իսկ նյարդային վերջավորությունները պատասխանատու են դեֆլորացիայի ընթացքում ցավի ուժգնության համար: Կուսաթաղանթի անցքի չափերը՝ կախված աղջկա տարիքից.

• Մինչև 1 տարեկան աղջիկների մոտ կուսաթաղանթը քիչ առաձգական է, իսկ անցքն ունի մինչև 0,5 սմ տրամագիծ:

• 1-3 տարեկան աղջիկների մոտ կուսաթաղանթի անցքի տրամագիծը 0,5 - 0,95 սմ է:

• 4-6 տարեկան աղջիկների 80%-ի մոտ կուսաթաղանթի անցքի տրամագիծը տատանվում է 0.65-ից 1.0 սմ միջակայքում։

• 7-11 տարեկան հասակում՝ 0,55-ից 1.3 սմ:

• 12-15 տարեկան աղջիկների մոտ կուսաթաղանթի բարձրությունը 0,45 սմ է, հաստությունը 0.25 սմ, իսկ անցքի տրամագիծը՝ 2.9 - 3.2 սմ:

• 16-18 տարեկան աղջիկների դեպքում՝ կուսաթաղանթի բարձրությունը 0,6 սմ է, հաստությունը` 0,35 սմ, անցքի տրամագիծը՝ 3,50 սմ:

Կախված կուսաթաղանթի կառուցվածքային տարրերի հարաբերակցությունից՝ այն կարող է լինել 4 տեսակի.

• թույլ (նուրբ, էպիթելային տիպի)

• հաստ (շարակցական հյուսվածք)

• մանրաթելային (լավ զարգացած կոլագենային մանրաթելեր)

• էլաստիկ (մեծ թվով էլաստիկ մանրաթելեր)

Ինչո՞ւ է կարևոր որոշել կուսաթաղանթի տեսակը: Նախ՝ իմանալով կառուցվածքային նրբությունները՝ հնարավոր է հստակ պատկերացում կազմել, թե ինչպես տեղի կունենա դեֆլորացիան:

Կուսաթաղանթի անցքի տրամագծի չափի, դրա ձևի, ինչպես նաև առաձգականության որոշումը մեծ նշանակություն ունի առաջին սեռական հարաբերության ընթացքում իրականացվող դեֆլորացիայի դեպքում, որպեսզի այն հնարավորինս անվտանգ լինի առողջության համար:
 
 Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին


 
 

 
 

Ինչպե՞ս բարձրացնել լիբիդոն

Ինչպե՞ս բարձրացնել լիբիդոն

Չկա «նորմալ» և «ոչ նորմալ» լիբիդո, քանի որ յուրաքանչյուրի սեռական ցանկությունը տարբեր է

Ինչո՞ւ է մարդկանց դուր գալիս անալ սեռական հարաբերությունը և վնասակա՞ր է արդյոք

Ինչո՞ւ է մարդկանց դուր գալիս անալ սեռական հարաբերությունը և վնասակա՞ր է արդյոք

Կարո՞ղ է արդյոք անալ սեռական հարաբերությունը վնասել

Կանանց մոտ գրգռման ժամանակ քսուքի քիչ արտադրման պատճառները

Կանանց մոտ գրգռման ժամանակ քսուքի քիչ արտադրման պատճառները

Ինչպե՞ս հասկանալ, որ կնոջ մոտ չի արտադրվում բավարար չափով քսուք։

Սեռական հարաբերության ժամանակ առաջացած ցավ․ պատճառներ

Սեռական հարաբերության ժամանակ առաջացած ցավ․ պատճառներ

Սեռական օրգանների ցավը սեռական հարաբերությունից առաջ, ընթացքում կամ հետո կոչվում է դիսպարեունիա: