«Cortexil» պլազմոթերապիան գինեկոլոգիայում

«Cortexil» պլազմոթերապիան գինեկոլոգիայում


Պլազմոթերապիան ժամանակակից բջջային բիոտեխնոլոգիա է, որը վերականգնողական բժշկության ոլորտի մի մասն է կազմում, քանի որ ունի բուժական և վերականգնող (երիտասարդացնող) ազդեցություն: Պլազմոթերապիայի ընթացքում կիրառվում է բուժառուի սեփական արյան պլազման՝ հագեցած կենսունակ թրոմբոցիտներով (1000,000 / մկլ):


«Cortexil» պլազմոթերապիան եզակի վերականգնող բջջային տեխնոլոգիա է, որի հիմնական ակտիվ բաղադրիչը՝ թրոմբոցիտների աճի գործոնն է։ Թրոմբոցիտները հզոր ազդակներ են հաղորդում՝ ի նպաստ հյուսվածքների վերականգնմանը և նրանց գործառութների վերականգնմանը։

Ընթերցեք նաև Ինտիմ հատվածի բիոռեվիտալիզացիա


Ընթացակարգի արդյունքը


• Մաշկի և լորձաթաղանթների շերտազատման, չորության և քորի վերացում,
• Միկրոճաքերի արագ վերականգնում,
• Մաշկի և լորձաթաղանթների տեղային դիմադրողականության բարձրացում,
•  Գեղձերի աշխատանքի բարելավում,
• Նյարդային հյուսվածքի նյութափոխանակության բարելավում, 
• Ծերացման գործընթացի դանդաղեցում,
• Կոլագենի, էլաստինի և հիալուրոնաթթվի սինթեզի աճ,
• Առաձգականության բարձրացում և մաշկի ռելիեֆի բարելավելում,
 • Հիպերպիգմենտացիայի և ֆոտոծերացման վերացում։


Բժշկական ցուցումներ


•Հետդաշտանադադարային ատրոֆիկ վագինիտ 
• Ատրոֆիկ վագինիտ՝ կապված արհեստական դաշտանադադարի հետ, 
• Ամոթույքի (վուլվա) կպումներ, 
• Հեշտոցի հին պատռվածք, 
• Վուլվայի դիստրոֆիա, 
• Վուլվայի ատրոֆիա, 
• Սկլերոատրոֆիկ լիխեն, 
• Սեռական օրգանների հերպեսի վարակներ, 
• Անոգենիտալ (սեռական ճանապարհով փոխանցվող) գորտնուկներ, 
• Սեռական ցանկության (լիբիդո)  նվազում կամ բացակայություն, 
•  Սեռական ռեակցիայի անբավարարություն,
 • Օրգազմային դիսֆունկցիա,


«Cortexil» պլազմոթերապիան համարվում է համալիր թերապիայի մի մաս և հիմնականում կիրառվում է վերականգնողական փուլում և/ կամ որպես հիվանդության ռեցիդիվի կանխարգելում:


Էսթետիկ ցուցումներ


• Ինտիմ հատվածի սիմետրիայի խանգարում, որն առաջացել է ծննդաբերությունից, որոշ վնասվածքներից հետո կամ բնածին է,
• Ինտիմ հատվածի մաշկի տոնուսի նվազում, թոշնածություն և փափուկ հյուսվածքների թուլացում՝ պայմանավորված տարիքային փոփոխություններով,
• Սեռական մեծ շուրթերի լիպոդիստրոֆիա։


Հակացուցումներ


• Ծանր հիվանդություն կամ քրոնիկ հիվանդության սրացման շրջան (ներառյալ հերպեսի վարակի սրումը),
• Սուր բորբոքային գործընթաց կամ դերմատոզ՝ ներարկման ենթադրյալ հատվածում,
• Ուռուցքային հիվանդություններ, 
• Որոշ աուտոիմուն հիվանդություններ,
 • Որոշ հոգեբանական վիճակներ, էպիլեպսիա,
• Դաշտանային ժամանակահատված,
• Հղիություն և լակտացիա:


Մեթոդի առավելությունները


• Անվտանգ է,
• Չի առաջացնում ալերգիա, մերժում,
• Չի համարվում մուտագեն,
• Թունավոր չէ,
• Չի պարունակում վնասակար բաղադրիչներ,
• Բացառում է վարակվելու հնարավորությունը:


Ընթացակարգի իրականացման պայմանները


• Տարիքը՝ 45 տարեկան և ավելի երիտասարդ, օրը 1 պրոցեդուրա՝ 14 օր շարունակ, կուրսը՝ 4-5 պրոցեդուրա,
• Տարիքը՝ 45 տարեկանից բարձր, օրը 1 պրոցեդուրա՝ 14 օր շարունակ, կուրսը՝ 6-7 պրոցեդուրա,
• 2 մլ PRP միկրոպապուլյար, 
• Ասեղ 30-33 գ 4-6 մմ,
• Տեխնիկա՝  միկրոպապուլյար,
• Ներմուծումը՝ ներմաշկային, ներլորձաթաղանթային (փոքր սեռական
շուրթեր, հեշտոցամուտք և հեշտոց), 
• Ներարկումների միջև հեռավորությունը՝ 5-10 մմ։


Բուժառուի  նախապատրաստումը 
«Cortexil» պլազմոթերապիա ընթացակարգին


1. Ընթացակարգից առաջ երկու շաբաթ մի՛ ընդունեք
• կարդիոասպիրին,
• ալկոհոլ։ 
2. Նախքան ընթացակարգը նորմալ քնեք, խուսափեք սթրեսից:
3. Խորհուրդ է տրվում ընդունել սպիտակուցային նախաճաշ՝ առանց ճարպերի և փոքր քանակությամբ ածխաջրերով: 
4. Սնվեք ընթացակարգից  ոչ ուշ, քան 4 ժամ առաջ, չափավոր քանակությամբ:

 

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 

Ինչպե՞ս բարձրացնել լիբիդոն

Ինչպե՞ս բարձրացնել լիբիդոն

Չկա «նորմալ» և «ոչ նորմալ» լիբիդո, քանի որ յուրաքանչյուրի սեռական ցանկությունը տարբեր է

Ինչո՞ւ է մարդկանց դուր գալիս անալ սեռական հարաբերությունը և վնասակա՞ր է արդյոք

Ինչո՞ւ է մարդկանց դուր գալիս անալ սեռական հարաբերությունը և վնասակա՞ր է արդյոք

Կարո՞ղ է արդյոք անալ սեռական հարաբերությունը վնասել

Կանանց մոտ գրգռման ժամանակ քսուքի քիչ արտադրման պատճառները

Կանանց մոտ գրգռման ժամանակ քսուքի քիչ արտադրման պատճառները

Ինչպե՞ս հասկանալ, որ կնոջ մոտ չի արտադրվում բավարար չափով քսուք։

Սեռական հարաբերության ժամանակ առաջացած ցավ․ պատճառներ

Սեռական հարաբերության ժամանակ առաջացած ցավ․ պատճառներ

Սեռական օրգանների ցավը սեռական հարաբերությունից առաջ, ընթացքում կամ հետո կոչվում է դիսպարեունիա: