Որո՞նք են խուճապի նոպաները և ինչպե՞ս հաղթահարել դրանք

Որո՞նք են խուճապի նոպաները և ինչպե՞ս հաղթահարել դրանք

Ի՞նչ է խուճապի նոպան, և որո՞նք են դրա ախտանիշները։

Խուճապի հարձակումը՝ անհիմն վախի նոպա է, որը կարող է առաջանալ ցանկացած պահի և ցանկացած վայրում, նույնիսկ՝ երազում: Այդ պահին մարդուն թվում է, թե նա շուտով կխելագարվի կամ կմահանա: Հարձակումները (նոպա) սովորաբար առաջանում են դեռահասների և երիտասարդների մոտ. ի դեպ, կանայք ավելի շատ են տառապում այս հիվանդությամբ, քան տղամարդիկ:

Խուճապի հարձակման ընթացքում ի հայտ են գալիս այս ախտանիշներից մի քանիսը կամ բոլորը միասին.

• ինքնատիրապետման և իրավիճակի վերահսկողության կորստի զգացում,

• տեղի ունեցածի նկատմամբ անիրականության զգացում,

• հաճախակի սրտխփոց,

• թուլություն, գլխապտույտ, երբեմն նույնիսկ ուշագնացություն,

• գլխացավ,

• ձեռքերի և մատների ծակծկոց կամ թմրածություն,

• հանկարծակի ջերմության կամ ցրտի ալիքի զգացողություն,

• առատ քրտնարտադրություն,

• ցավ կրծքավանդակում,

• դող,

• շնչարգելություն կամ սպազմ կոկորդում,

• սպազմ ստամոքսում և սրտխառնոց,

• ծանր շնչառություն:

Սովորաբար նոպաները տևում են 5-30 րոպե, չնայած որոշ ախտանշաններ ավելի երկար են շարունակվում:

Ե՞րբ է պետք շտապօգնություն կանչել։

Բժշկական օգնությունն անհրաժեշտ է, եթե.

• Խուճապի նոպան տևում է ավելի քան 20 րոպե, և այն դադարեցնելու փորձերը ոչ մի արդյունքի չեն հանգեցնում

• Տուժածը զգում է հանկարծակի ծանր ֆիզիկական թուլություն և գիտակցության մթագնում

• Խուճապի նոպայի ընթացքում առաջանում է սրտի հետ կապված խնդիր:

Սա կարող է լինել սրտի կաթվածի ախտանշան:

Ինչո՞ւ են առաջանում խուճապի հարձակումները։ Պատճառները դեռևս անհայտ են, բայց մասնագետները կարծում են, որ հարձակումները կարող են առաջանալ սթրեսի կամ որոշակի փոփոխությունների պատճառով:

Ինչո՞ւ են խուճապի հարձակումները վտանգավոր։ Հազվադեպ առաջացող նոպաները հիմնականում վտանգավոր չեն, սակայն եթե նոպաները հաճախ են կրկնվում, ապա բուժման անհրաժեշտություն կա. հակառակ դեպքում դա կվերածվի խուճապային խանգարման։ Այս խանգարման դեպքում մարդը մշտապես ապրում է վախի ու տագնապի մեջ:

Կան նաև այլ բարդություններ.

• Հատուկ ֆոբիաներ. օրինակ՝ մեքենա վարելու կամ չվերթի հետ կապված վախը

• Դպրոցում կամ համալսարանում ուսումնառության հետ կապված խնդիրներ, աշխատունակության վատթարացում

• Ինքնամփոփություն, այլ մարդկանց հետ չշփվելու ցանկություն

• Դեպրեսիա կամ տագնապի խանգարումներ

• Մտքեր ինքնասպանության մասին

• Ալկոհոլի կամ թմրանյութերի չարաշահում

• Ֆինանսական դժվարություններ

Ինչպե՞ս ինքնուրույն հաղթահարել խուճապի հարձակումները

1. Խորը շնչեք Հարձակման ընթացքում կարող է առաջանալ շնչարգելության զգացում և ինքնատիրապետման կորուստ: Ինքներդ Ձեզ ասացեք, որ շնչարգելությունը ժամանակավոր է, և շուտով ամեն ինչ կավարտվի։

2. Թուլացրեք մկանները Սա թույլ կտա վերահսկել մարմինը: Ձեռքերը բռունցք արեք և պահեք այդ դիրքում՝ հաշվելով մինչև 10-ը, ապա հանգիստ թողեք ձեռքերը և թուլացեք:

3. Փորձեք մտածել դրականի մասին Փորձեք ինքներդ Ձեզ բարձրաձայն մի քանի խրախուսական արտահայտություններ ասել. օրինակ՝ ամեն ինչ շուտով կավարտվի, պարզապես պետք է խորը շնչել

4. Կենտրոնացեք ինչ-որ առարկայի վրա Ուսումնասիրեք այդ առարկայի բոլոր հատկանիշները՝ գույնը, չափը, պատկերը, ձևը, փորձեք հիշել նմանատիպ այլ առարկաներ։ Սա կօգնի չկենտրոնանալու վախի վրա և հանգստանալու։

5. Բացե՛ք լուսամուտը Մաքուր օդը կօգնի ձեզ սթափվել Խուճապի հարձակումների բուժումը Եթե նոպաները կրկնվում են, խորհրդակցեք բժշկի հետ։ Մասնագետը կօգնի կանխարգելելու խուճապի հարձակումների առաջացումը և համապատասխան բուժում ստանալու։

 

 Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 
 
 
 

 
 
 
 

 
 
 
 

 
 
 

Ո՞ր մթերքներն են ստիպում ավելի շատ ուտել և գիրանալ

Ո՞ր մթերքներն են ստիպում ավելի շատ ուտել և գիրանալ

Հաճախ կարող եք լսել, որ երբ խոսքը վերաբերում է նիհարելուն և քաշը պահպանելուն, ամենակարևորը կալորիաների ընդհանուր քանակն է, այլ ոչ թե դրանց աղբյուրը

5 միֆ սեռական կյանքի մասին դաշտանադադարի ժամանակ, որոնք վնասակար են ձեր առողջության և հարաբերությունների համար

5 միֆ սեռական կյանքի մասին դաշտանադադարի ժամանակ, որոնք վնասակար են ձեր առողջության և հարաբերությունների համար

Դաշտանադադարը դաշտանային ցիկլի բնական դադարեցումն է

8 միֆ աուտիզմի մասին

8 միֆ աուտիզմի մասին

Աուտիզմը հիվանդություն է։ Ոչ, սա հիվանդություն չէ, այլ զարգացման հատկանիշ՝ կապված կենտրոնական նյարդային համակարգի խանգարման հետ

Ինչպես իջեցնել կորտիզոլի մակարդակը՝ ավելի երկար և լավ ապրելու համար

Ինչպես իջեցնել կորտիզոլի մակարդակը՝ ավելի երկար և լավ ապրելու համար

Կորտիզոլը մարդու առաջնային գլյուկոկորտիկոիդ հորմոնն է, որն արտադրվում է մակերիկամի կեղևում և կարգավորում է մարմնի արձագանքը սթրեսին