Ի՞նչ է քրոնիկ հոգնածության համախտանիշը, ինչպե՞ս այն բուժել

Ի՞նչ է քրոնիկ հոգնածության համախտանիշը, ինչպե՞ս այն բուժել


Քրոնիկ հոգնածության համախտանիշը (ՔՀՀ) հիվանդություն է, որի ժամանակ մարդը մշտապես զգում է հոգնածություն, եթե նույնիսկ լիարժեք հանգստանում է։ Ախտորոշումը կատարվում է միայն այն դեպքում, երբ անձի մոտ առնվազն վեց ամիս շարունակ ծայրահեղ թուլություն է նկատվում:

Ինչո՞ւ է առաջանում քրոնիկ հոգնածության համախտանիշը

Բժիշկները քրոնիկ հոգնածության համախտանիշը համարում են մի բարդ համալիր հիվանդություն, որն ազդում է մարդու օրգան-համակարգերի վրա, իսկ այս հիվանդության պատճառը դժվարանում են հստակ նշել։ Քրոնիկ հոգնածության համախտանիշը մասնագետներին հայտնի է նաև այլ անուններով, որոնցից յուրաքանչյուրի հիմքում թաքնված է հիվանդության առաջացման պատճառը։

Ահա՛ դրանցից մի քանիսը.

• Միալգիկ էնցեֆալոմիելիտ


Այս հիվանդության անվանումը բառացի նշանակում է՝ ուղեղի բորբոքային գործընթաց, որն ուղեկցվում է ցավով և մկանային թուլությամբ։

• Հետվիրուսային հոգնածության համախտանիշ:

• Քրոնիկ հոգնածության համախտանիշ և իմունային դիսֆունկցիա։

• Ծանրաբեռնվածության նկատմամբ անհանդուրժողականության համակարգային հիվանդություն։


Ենթադրվում է, որ քրոնիկ հոգնածության համախտանիշը կարող է լինել կամ բնածին, կամ առաջանալ մի շարք գործոնների դրդմամբ:

1. Վիրուսային ինֆեկցիայի ազդեցություն

Որոշ մարդկանց մոտ առաջանում է քրոնիկ հոգնածության համախտանիշ վիրուսային հիվանդությունից հետո։

2. Իմունային համակարգի հետ կապված խնդիրներ

Գիտնականները կարծում են, որ ՔՀՀ ունեցող մարդիկ ունեն թույլ դիմադրողականություն։

3. Հորմոնալ անհավասարակշռություն

Հաճախ ՔՀՀ-ով տառապող մարդկանց մոտ նկատվում է հորմոնների մակարդակների նվազում կամ բարձրացում։

4. Ֆիզիկական վնասվածքներ և էմոցիոնալ ցնցումներ

Սթրեսներն ազդում են մարմնի ներսում ընթացող քիմիական գործընթացների վրա։ Ենթադրվում է, որ դրանք կարող են առաջացնել վեգետատիվ նյարդային համակարգի նևրոզ։ Այս պատճառով է, որ մարդու ուղեղը գտնվում է անընդհատ լարված վիճակում և պարզապես չի հանգստանում։

5. էներգետիկ նյութափոխանակության խանգարումներ։

Քրոնիկ հոգնածությունը կարող է կապված լինել այն փաստի հետ, որ օրգանիզմի բջիջները տարբեր պատճառներով չեն ստանում բավարար քանակությամբ էներգիա կամ չեն կարողանում այն օգտագործել:

Ինչպե՞ս տարբերակել քրոնիկ հոգնածության համախտանիշը

Ծայրահեղ թուլությունն ու առօրյա գործերով զբաղվելու անկարողությունը, որը տևում է առնվազն վեց ամիս, ՔՀՀ-ի միակ ախտանիշները չեն։

Այլ ախտանիշներից են՝

• Հիշողության և կենտրոնացման խանգարումներ։

Հատկանշական է, որ այս ախտանիշները խանգարում են մարդուն սովորելու, աշխատելու, շփվելու մարդկանց հետ և առհասարակ ազդում են առօրյա կյանքի վրա։

• Ցավ կոկորդում

Մեծացած ավշային հանգույցներ պարանոցին կամ անութափոսերում։

• Մկանային ցավ։

Հոդային ցավեր առանց այտուցի ու կարմրածության։

• Գլխացավ

ՔՀՀ-ի ժամանակ գլխացավը տարբերվում է ավելի վաղ ունեցած ցավերից: Օրինակ՝ այն կարող է լինել ավելի ուժեղ, երկարաժամկետ, բնույթով անսովոր և այլն։

•Քնի խանգարումներ: Օրինակ՝ անքնություն կամ մեկ այլ տարբերակ. մարդը ամեն գիշեր արթնանում է միևնույն ժամին և այլևս չի կարողանում քնել։

• Քնելու անկարողություն

 Քունը չի թարմացնում, հանգստի զգացում չի պարգևում:

• Անսովոր արձագանք՝ ֆիզիկական գործունեության նկատմամբ

Դա կարող է լինել՝ սրտխառնոց, գերքրտնարտադրություն, ուժեղ գլխապտույտ, որը ստիպում է նստել կամ պառկել:

Ի՞նչ անել, եթե կասկածում եք, որ ունեք քրոնիկ հոգնածության համախտանիշ։

Առաջին հերթին անհրաժեշտ է ճշգրիտ ախտորոշում կատարել: Դժբախտաբար, չկան համապատասխան հետազոտություններ կամ թեստեր, որոնք կարող են հաստատել ՔՀՀ-ն: Հետևաբար, այս համախտանիշն ախտորոշվում է ախտանիշների հիման վրա՝ բացառելով այն հիվանդությունները, որոնք կարող են դրսևորվել նմանատիպ ախտանիշներով։

Բուժում, ավաղ, գոյություն չունի: Ժամանակակից բժշկությունը միայն կարող է թեթևացնել այն ախտանիշները, որոնք ազդում են հիվանդի կյանքի որակի վրա։

 

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին

Ինչի՞ մասին է վկայում ացետոնի հոտը բերանից

Ինչի՞ մասին է վկայում ացետոնի հոտը բերանից

Եթե բերանից սկսում է ացետոնի հոտ գալ, ուրեմն արյան մեջ կուտակվել են շատ կետոնային մարմիններ

Ինչո՞ւ է առավոտյան առաջանում սրտխառնոց. ի՞նչ անել

Ինչո՞ւ է առավոտյան առաջանում սրտխառնոց. ի՞նչ անել

Սրտխառնոցը զգացողություն է, որը կարող է առաջանալ ամենատարբեր պատճառներով: Ստորև կներկայացնենք առավել հաճախ հանդիպող պատճառները։

Ինչո՞ւ է հնարավոր մի քանի անգամ վարակվել քովիդով

Ինչո՞ւ է հնարավոր մի քանի անգամ վարակվել քովիդով

Նույնիսկ եթե մարդը արդեն հիվանդ է մեկ շտամով, նրա դիմադրողականությունը կարող է «չճանաչել» մեկ այլ շտամ:

Առաջին օգնության պայուսակ ամառանոցի համար

Առաջին օգնության պայուսակ ամառանոցի համար

Դեղատուփը չպետք է լինի շատ մեծ: Ի վերջո, այն պետք է ունենա միայն առաջին օգնության համար նախատեսված միջոցներ, իսկ հետո անհրաժեշտ է այցելել բժշկի