Ի՞նչ է դաշտանային վարտիքը, ի՞նչ սկզբունքով այն ընտրել

Ի՞նչ է դաշտանային վարտիքը, ի՞նչ սկզբունքով այն ընտրել

Դաշտանային վարտիքը բազմաշերտ կարված ներքնազգեստ է: Այն փոխարինում է միջադիրներին և անմիջապես ներծծում է դաշտանային արտադրությունը։ Ի տարբերություն միջադիրի՝ դաշտանային վարտիքն ունի ավելի մեծ ներծծող մակերես և հուսալիորեն պաշտպանում է արտահոսքից։

Ինչպե՞ս ընտրել դաշտանային վարտիք

Չափս

Ներքնազգեստը պետք է ընդգրկի մարմինը, բայց չսեղմի շարժման ժամանակ։ Այն պետք է իդեալական համապատասխանի ձեր չափսերին։ Այդ իսկ պատճառով՝ խորհուրդ է տրվում նախապես չափել գոտկատեղը և ոտքի վերին հատվածի շրջագիծը, նոր միայն ընտրել համապատասխան ներքնազգեստ։

Գործվածք

Դաշտանային ներքնազգեստը սովորաբար կարում են բամբակյա կամ սինթետիկ կտորից: Յուրաքանչյուրն ունի իր առավելություններն ու թերությունները:

• Բամբակ

Բնական շնչող կտոր է: Սակայն այն հաստ ու կոպիտ գործվածք է, որն ամենքին չէ, որ կգոհացնի:

• Սինթետիկ կտոր Այն ավելի բարակ է ու նուրբ, սակայն մաշկը կարող է ալերգիկ ռեակցիայով արձագանքել այս հյուսվածքին։

Ընթերցեք նաև՝ Ինչո՞ւ է անհրաժեշտ դաշտանային բաժակը/թասակը

Ներծծող ներդիր

Սովորաբար դաշտանային վարտիքն ունի այսպիսի բազմաշերտ կազմ.

• Կտորից կարված վերին շերտ,

• Հակաբակտերիալ շերտ, որը կլանում է տհաճ հոտը,

• Խոնավությունը կլանող շերտ,

• Դաշտանային արտադրությունը կլանող շերտ,

• Չթափանցող շերտ. եթե ներծծող շերտը լցվում է, միևնույնն է, չթափանցող շերտը թույլ չի տալիս, որ արտահոսք տեղի ունենա։

Կլանող հատկություններ

Միջադիրների նման՝ դաշտանային վարտիքներն էլ ունեն կլանման տարբեր աստիճաններ։ Դրանց մի մասը նախատեսված է դաշտանային առատ արտադրության համար, մյուս մասը՝ դաշտանի վերջին օրերի համար, երբ արտադրությունն ավելի սակավ է։ Պետք է հաշվի առնել, որ որքան բարձր են կլանող հատկությունները, այնքան հաստ է վարտիքը։

Ի՞նչ է անհրաժեշտ դաշտանային վարտիքի խնամքի համար

Օգտագործումից հետո նախ դաշտանային վարտիքը պետք է լավ լվանալ սառը ջրով։ Հետո կարող եք լվանալ ձեռքով կամ լվացքի մեքենայի նուրբ ռեժիմով՝ արդեն օգտագործելով լվացքի միջոցներ, և չորացնել բնական ճանապարհով:
 
 Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Դաշտանային ցիկլից դուրս արյունային արտադրության պատճառները

Դաշտանային ցիկլից դուրս արյունային արտադրության պատճառները

Դաշտանային ցիկլից դուրս արյունային արտադրությունը կամ միջցիկլային արյունահոսությունը…

Պոռնոֆիլմերի դրական և բացասական ազդեցությունները

Պոռնոֆիլմերի դրական և բացասական ազդեցությունները

Ինչո՞ւ է վնասակար պոռնոֆիլմ դիտելը

Կանացի չզարգացող հղիություն. պատճառների, ախտորոշման և հաջողակ մայրության ուղիների խորը վերլուծություն

Կանացի չզարգացող հղիություն. պատճառների, ախտորոշման և հաջողակ մայրության ուղիների խորը վերլուծություն

Չզարգացող հղիությունը ցավոտ և բարդ խնդիր է, որի հետ բախվում են շատ կանայք։ Երեխայի կորուստը հղիության վաղ շրջանում կարող է հոգեբանական խորը վնասվածքներ թողնել և բազմաթիվ հարցեր առաջացնել

Կանացի անպտղություն. երբ երազանքը հետաձգվում է

Կանացի անպտղություն. երբ երազանքը հետաձգվում է

Անպտղությունը կնոջ համար ծանր հարված է, երբ թվում է, թե երազանքներից մեկը անհասանելի է դառնում