Ինչպե՞ս է անդրադառնում կրիոխցիկը առողջության վրա

Ինչպե՞ս է անդրադառնում կրիոխցիկը առողջության վրա

Ասում են, որ էքստրեմալ ցածր ջերմաստիճանն օգնում է նիհարելու, բարելավելու քունը ու բարձրացնելու դիմադրողականությունը։ Ի՞նչ է կրիոխցիկը Կրիոխցիկը սենյակ է, որտեղ օդի ջերմաստիճանը -110 ° C -145 ° C է։

Անձն այնտեղ անց է կացնում առավելագույնը 3 րոպե։ Այս գործընթացը կոչվում է ընդհանուր կրիոթերապիա: Ենթադրվում է, որ կրիոթերապիան առաջինը սկսել է կիրառել ճապոնացի պրոֆեսոր Տոշիրո Յամաուչին՝ տեսնելով, թե ինչպես են ռևմատոիդ արթրիտով հիվանդներն իրենց լավ զգում ձմռանը լեռներում մարզվելուց հետո։ Այն սկսել է կիրառվել սպորտային բժշկության և վերականգնման մեջ, ինչպես նաև հոդերի հետ կապված խնդիրների բուժման և մկանային ցավերի մեղմացման համար։ Այժմ կրիոխցեր առաջարկող կլինիկաները դրան վերագրում են մի շարք բուժիչ հատկություններ, այդ թվում՝ քնի և տրամադրության բարելավում, դիմադրողականության բարձրացում, քրտնարտադրության նվազում, քաշի կորուստ, ցելյուլիտի բուժում և ծերացման գործընթացի կանխարգելում:

Հիմա պարզենք, թե իրականում ինչ ազդեցություն կարող է ունենալ կրիոթերապիան։

• Հավանաբար, նվազեցնում է օքսիդատիվ սթրեսը

Օքսիդատիվ սթրեսը՝ ազատ ռադիկալների և հակաօքսիդանտների միջև հավասարակշռության խախտումն է։ Այս դեպքում օրգանիզմում բարձրանում են թթվածնի ռեակտիվ ձևերը՝ անհավասար քանակով էլեկտրոններով մոլեկուլները:

Պայմանավորված օքսիդացնող հատկություններով՝ դրանք վնասում են օրգանիզմի բջիջները, ոչնչացնում սպիտակուցները և ԴՆԹ-ն։ Սովորաբար, ազատ ռադիկալները չեզոքացվում են հակաօքսիդանտներով, որոնք սննդամթերքի միջոցով հայտնվում են օրգանիզմում և սինթեզվում այնտեղ: Բայց, եթե հավասարակշռությունը խախտվում է, օրինակ՝ սթրեսի, ծխելու, ավելորդ շաքարի կամ վիտամինների անբավարարության պատճառով, ապա օրգանիզմը չի կարողանում հաղթահարել։

Օքսիդատիվ սթրեսը կարող է հանգեցնել քրոնիկ բորբոքումների և բարձրացնել տարբեր խանգարումների առաջացման հավանականությունը, այդ թվում` հիպերտոնիա, աթերոսկլերոզ և այլ սրտանոթային խնդիրներ, շաքարախտ, նյարդային համակարգի հիվանդություններ, մինչև անգամ՝ քաղցկեղ։ Կրիոխցիկի ընթացակարգերը կարող են մեծացնել հակաօքսիդանտների քանակը։

Սակայն, ներկայումս ընդհանուր կրիոթերապիայի վերաբերյալ ուսումնասիրությունները չափազանց քիչ են, որպեսզի այն կարողանանք միանշանակ համարել օքսիդատիվ սթրեսի դեմ արդյունավետ պայքարի մեթոդ։

• Բարձրացնում է տրամադրությունը

Մի ուսումնասիրության արդյունքում՝ 15 օր կրիոխցից օգտվելու արդյունքում զգալիորեն կրճատվել էին մասնակիցների մոտ առկա դեպրեսիայի և անհանգստության ախտանիշները:

Կրիոխուցը չի օգնի՝

• Ազատվելու ավելորդ քաշից և ցելյուլիտից։ Կան մի քանի գիտական աշխատանքներ, որոնք հաստատում են ցածր ջերմաստիճանի բարենպաստ ազդեցությունը ավելորդ քաշից ազատվելու գործընթացում։ Սակայն, դա վերաբերում է ցածր ջերմաստիճանի (-17-19 ° C) երկարատև ազդեցությանը՝ ձևավորված ճարպային շերտի այն հյուսվածքների վրա, որոնք էներգիայի ապահովման աղբյուր չեն, այլ պարզապես ծախսվում են օրգանիզմը ցրտից պաշտպանելու համար։

Սակայն նույնիսկ էքստրեմալ ցածր ջերմաստիճանի օգտագործման դեպքում 3 րոպեն շատ քիչ է և որևէ ազդեցություն չի կարող ունենալ քաշի և ճարպային շերտի վրա։ Առնվազն 10 ընթացակարգից հետո գուցեև նկատվի չնչին ազդեցություն։ Ինչը վերաբերում է ցելյուլիտի դեմ պայքարին՝ բավականին արդյունավետ է համարվում կրիոլիպոլիզի մեթոդը, երբ սառեցնում են կոնկրետ հատվածի ճարպային բջիջները։

Սակայն, այս մեթոդն իրականացվում է հատուկ սարքի կիրառմամբ, որն ազդում է միայն տեղային ճարպային կուտակումների վրա և չունի որևէ ընդհանրություն կրիոխցում անցկացվող ընթացակարգի հետ։

• Արագացնել վերականգնումը մարզվելուց հետո։ Կրիոխցերն օգտագործվում են սպորտում` ծանր մարզումներից հետո վերականգնման համար, սակայն դրա արդյունավետությունն ապացուցված չէ:

• Բարձրացնել վիտամին D-ի սինթեզը։ Այս սինթեզն անհրաժեշտ է նորմալ նյութափոխանակության, բարձր դիմադրողականության և սրտանոթային առողջության համար: D վիտամինը կարելի է ստանալ արևից, երբ վիտամինն արտադրվում է մաշկի մեջ՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ, ինչպես նաև ստացվում է սննդի աղբյուրներից` ճարպոտ ձուկ, ձվի դեղնուց, սունկ:

Կրիոխուցն այս դեպքում անօգուտ է: Այս թեմային նվիրված մեկ ուսումնասիրության արդյունքում՝ ընդհանուր առմամբ կրիոթերապիայի 10 ընթացակարգի դեպքում շատ չնչին է բարձրացել վիտամին D-ի սինթեզը, այն էլ միայն երիտասարդ ու առողջ տղամարդկանց մոտ։

Որքանո՞վ է անվտանգ կրիոխուցը Հակացուցումների բացակայության դեպքում ընդհանուր կրիոթերապիան համարվում է բավականին անվտանգ: Ընթացակարգի ընթացքում մարդկանց մոտ կարող է փոքր-ինչ բարձրանալ արյան ճնշումը, բայց սրտի խնդիրների բացակայության դեպքում դա չի սպառնում առողջությանը:

Ո՞ւմ է հակացուցված ընդհանուր կրիոթերապիան Հակացուցված է այն անձանց, ովքեր ունեն՝

• կրիոգլոբուլինեմիա

• ցրտի նկատմամբ անհանդուրժողականություն

• Ռեյնո հիվանդություն

• հիպոթիրեոզ

• սուր շնչառական հիվանդություններ

• սրտանոթային հիվանդություններ (անկայուն ստենոկարդիա, 3-րդ և 4-րդ փուլի սրտի անբավարարություն).

• մաշկի բորբոքա-գանգրենային վնասվածքներ

• նյարդային համակարգի պաթոլոգիա

• արյան շրջանառության տեղային խանգարումներ

• կախեքսիա և հիպոթերմիա

• կլաուստրոֆոբիա և հոգեկան խանգարումներ:
 

 
  Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 

 
 
 
 

 
 

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: