Ինչու է անհրաժեշտ բողկը ներառել սննդակարգում

Ինչու է անհրաժեշտ բողկը ներառել սննդակարգում


Բողկը C վիտամինի հարուստ աղբյուր է (մեկ բաժակ հում բողկը պարունակում է օրական նորմայի մոտ 30 %-ը), որն անհրաժեշտ է օրգանիզմին մի շարք նպատակներով՝ սկսած երիտասարդության սպիտակուցի՝ կոլագենի արտադրությունից մինչև վիրուսներից և ախտածին մանրէներից պաշտպանում: Բացի այդ, բողկն ունի B խմբի որոշ վիտամիններ, կալիում, կալցիում, մագնեզիում և երկաթ։

Ընթերցեք նաև՝ Ինչով է օգտակար սմբուկը

Օգնում է վերահսկելու արյան շաքարը

Բողկի մեջ առկա քիմիական միացությունները կանխում են արյան գլյուկոզայի տատանումները և կարգավորում նյութափոխանակության գործընթացները, հարուստ է հակաօքսիդանտներով։

Հակաօքսիդանտները մեր հիմնական օգնականներն են խրոնիկ հիվանդությունների և ծերացման դեմ պայքարի գործում։ Նրանք արդյունավետորեն պայքարում են օքսիդացման գործընթացների դեմ և պաշտպանում բջիջները ազատ ռադիկալների վնասից։

Դիետիկ մթերք է

Իր բոլոր օգտակարություններով հանդերձ՝ բողկն ունի ցածր կալորիականություն։ Մեկ բաժակ հում բողկը պարունակում է ընդամենը 20 կկալ։

Բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը

Բողկը հարուստ է գլիկոզիդներով, որոնք պատասխանատու են ոչ միայն նրան բնորոշ համի համար, այլև հուսալի պաշտպանում է օրգանիզմը վիրուսներից և պաթոգեն բակտերիաներից։

 

Աղբյուրը
 
 
 Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին

views 7403
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում