Կարելի՞ է արդյոք զբաղվել անալ, ապա անմիջապես հեշտոցային սեքսով

Կարելի՞ է արդյոք զբաղվել անալ, ապա անմիջապես հեշտոցային սեքսով
 
Անալ սեքսով զբաղվելու մեջ որևէ վատ բան չկա, պարզապես յուրաքանչյուր մարդ ունի իր նախասիրությունը։
 
Բայց բացարձակապես խորհուրդ չի տրվում անալ սեքսից միանգամից անցում կատարել հեշտոցային սեքսին։ Կամ էլ պետք է անպայման փոխել պահպանակը։ Աղիներում գտնվող մանրէներն անհամատեղելի են հեշտոցիմիկրոֆլորայի հետ։ Սա կարող է հանգեցնել տհաճ վարակների․ օրինակ՝ սկսվում է միզապարկի՝ անվնաս թվացող բորբոքմամբ և վատագույն դեպքում ավարտվում է երիկամների վարակով։
 
Դժվար է գտնել երիկամային վարակից ավելի ցավոտ բան։ Սովորաբար բուժումը իրականացվում է հիվանդանոցային պայմաններում՝ օգտագործելով ցավազրկողներ, քանի որ ցավն անտանելի։ Հարկ է նաև հիշել, որ անալ սեքսը պահպանակի այլընտրանք չէ։
 
Այն տեսակետը, որ անալ սեքսը բնական հակաբեղմնավորման տարբերակ է, և անհնար է այդ տարբերակով հղիանալ, թյուրիմացություն է։ Իհարկե, հղիանալու հավանականությունը շատ ավելի քիչ է, քանի որ
բեղմնավորման համար սերմնաբջիջը պետք է հայտնվի հեշտոցում, բայց բացառված չէ, որ այն կարող է հետանցքից ծորալ հեշտոցի մեջ։ Սա բավականին հազվադեպ պատահող, բայց հնարավոր տարբերակ է։
 
Հաշվի առեք նաև, որ նույնիսկ անալ սեքսի ժամանակ կարող եք վարակվել վեներական հիվանդություններով՝ ՄԻԱՎ-ով, գոնորեայով և այլն...
 
Ուստի անպայման փոխեք պահպանակը, եթե անալ սեքսից հետո անմիջապես անցնում եք հեշտոցային սեքսի։
 
Աղբյուրը
 
 
 Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: