Ցավ միզարձակման ժամանակ

Ցավ միզարձակման ժամանակ


Միզարձակման ժամանակ առաջացող ցավը կարող է վկայել գինեկոլոգիական կամ ուրոլոգիական հիվանդության մասին։ Տհաճ զգացողությունները հիմնականում կրում են սուր բնույթ, երբեմն էլ շարունակվում են նաև միզապարկի դատարկվելուց հետո։ Ինչո՞ւ է ցավ առաջանում միզարձակման ընթացքում։ Առաջացող ցավի պատճառ կարող են հանդիսանալ մի շարք հիվանդություններ, որոնցից են`

• Միզաքարային հիվանդությունը (երիկամների, միզապարկի քարերի առաջացում)։ Երբ քարը իջնում է միզածորան, միզուկ, այն վնասում է լորձաթաղանթը՝ միզարձակման ընթացքում ցավ պատճառելով: Երբեմն մեզի հետ լինում է արյան խառնուրդ:

• Սեռական հերպեսը՝ օրգանների լորձաթաղանթի վիրուսային ախտահարման դրսևորումը։ Նախ, առաջանում է քոր, մաշկի կարմրություն, ապա ձևավորվում են բշտիկներ և խոցեր: Երբ դրանք պայթում են, հիվանդը ուժգին ցավ է զգում։

• Պիելոնեֆրիտը, որը գոտկատեղի հատվածում առաջացնում է ցավեր, որոնք ուղեկցվում են մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ, պղտոր մեզի արձակմամբ և միզարձակության ընթացքում անհարմարության զգացողությամբ։

• Տրիխոմոնիազը, որը դրսևորվում է ուրետրիտի ձևով, տղամարդկանց մոտ՝ պրոստատիտի ձևով, իսկ կանանց մոտ՝ վագինիտի։ Վարակը 2 սեռերի ներկայացուցիչների մոտ էլ ախտահարում է միզածորանը։

• Քլամիդիոզը, որը հիմնականում փոխանցվում է սեռական ճանապարհով, ախտահարում է միզուղիները:

• Պրոստատիտը, որը բնութագրվում է բութ ցավերով, որոնք սրվում են միզարձակման ժամանակ։

• Գոնորեա հիվանդությունը, որը բնութագրվում է սուր ցավով, այրոցով և թարախային արտադրությամբ։

• Ցիստիտը, որը սովորաբար առաջացնում է հաճախակի և ցավոտ միզարձակումներ, այրոցի զգացում:

Մեզն ունենում է տհաճ, սուր հոտ, լինում է պղտոր կամ արյունային արտադրությամբ։ Այս դեպքում հնարավոր է ինքնազգացողության վատթարացում, մեջքի ստորին հատվածում մշտական ցավի առկայություն։ Ախտորոշումը Միայն բժիշկ-ուրոլոգն է իրավասու պարզելու ախտանիշների պատճառը և համապատասխան նշանակում անելու, քանի որ քաջատեղյակ է հիվանդության բոլոր նրբություններին։ Միզարձակման ընթացքում առաջացող ցանկացած ցավ կարող է տարբեր ախտաբանական գործընթացների ախտանիշ լինել, հետևաբար բուժումը պետք է ուղղված լինի այն հիվանդությանը, որն առաջացրել է այդ մի շարք զգացողությունները։

Ինչպե՞ս բուժել միզարձակման ընթացքում առաջացող ցավը։ Շատ կարևոր է այցի ժամանակ բժշկին հստակ և ճշգրիտ ցույց տալ հիմնական ցավի առաջացման վայրը, ինչը կնպաստի արագ և ճշգրիտ ախտորոշմանը։ Թերապևտիկ միջոցառումների, ինչպես նաև վիրաբուժական կամ կոնսերվատիվ բուժման մեթոդի ընտրությունը կախված կլինի ախտահարված օրգանից և հիվանդի վիճակի ծանրության աստիճանից:

Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին

 

views 7106
Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Վերարտադրողական շրջան

Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Վերարտադրողական շրջան

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ

Վերարտադրողական շրջան

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ