Հղիության 17-րդ շաբաթ

Հղիության 17-րդ շաբաթ

Տասնյոթերորդ շաբաթով սկսվում է հղիության հինգերորդ ամիսը։ Կնոջ ինքնազգացողությունը գերազանց է, բայց որոշ փոփոխություններ այնուամենայնիվ կլինեն։ Հնարավոր է, որ լնդերն սկսեն արնահոսել, առատ քրտնարտադրություն սկսվի, ինչպես նաև մեծանա հեշտոցային արտադրության ծավալը։

Փորձեք ավելի շատ հանգստանալ, ժամանակին պառկեք քնելու և ինքներդ ձեզ մի ծանրաբեռնեք տան առօրյա գործերով։ Այդ դեպքում հինգերորդ ամիսը պարզապես հրաշալի կսկսվի։

Պտղի զարգացումը

Սաղմի երկարությունը 12-13 սմ է, զանգվածը՝ 120-150գ: Գլուխն ու պարանոցը շտկվում են մեջքի մկանների զարգացման և կծկման հետևանքով: Գլխի չափերն սկսում են համապատասխանել մարմնի չափերին, քանի որ պտղի մարմինն արագորեն աճում է երկարությամբ: Կոպերը փակ են, ռունգերը՝ բաց, շրթունքները՝ կիսաբաց, գլխին ու հոնքերին՝ կարճ աղվամազ:

Որովայնի և հետույքի մաշկն սկսում է զգայուն դառնալ: Ավարտվում է սրտի հաղորդչականության համակարգի բոլոր բաժինների գոյացման գործընթացը՝ ապահովելով դրա ինքնուրույն (ավտոմատիկ) աշխատանքը: Ավարտվում է արգանդի ձևավորումն իգական սեռի երեխաների օրգանիզմում:

Սաղմնադրված կաթնատամներն սկսում են պատվել դենտինով (ատամի հիմնական նյութ): Սկսվում է մշտական ատամների սաղմնադրումը: Մշտական ատամի սաղմը գտնվում է յուրաքանչյուր կաթնատամի սաղմի ետևում:

Ի՞նչ է կատարվում տասնյոթերորդ շաբաթում

Այդ շրջանում արգանդը մեծանում է դեպի վեր ուղղությամբ, ինչը կարող է փոքր-ինչ ցավ առաջացնել, ինչպես նաև այրոց, շնչահեղձություն և հաճախակի միզարձակում։ Ընդ որում՝ հաշվի առեք, որ ոչ բոլոր կանայք են ունենում այդ անհարմարությունները։ Տասնյոթերորդ շաբաթում հնարավոր է, որ սնկային հիվանդությունը սրվի։

Կարդացեք՝ Կանդիդոզ․ սնկային հիվանդություն

Այդ դեպքում հարկավոր է դիմել բժշկի և դրա դեմ պայքարի միջոցներ ընտրել։ Գուցե սրտխփոցն արագանա․ չէ՞ որ ընկերքն անոթներով սննդարար նյութեր է տեղափոխում։

Սրտի մեծ ակտիվությունը կարող է լնդերի արնահոսության պատճառ դառնալ, ուստի ատամնաբույժին դիմելու կարիք կզգացվի։ Քրտնարտադրությունը նույնպես ուժգնանում է, վախենալու պատճառ չկա։

Փոքր-ինչ հոգնածություն և առաջին շփում

Եթե անգամ ինչ-որ բան անհանգստացնում է ձեզ, օրինակ՝ քնելու դիրքը, այրոցը, փորձեք չտրտնջալ և չխորացնել սթրեսի աստիճան, քանի որ փոքրիկն զգում է մոր հույզերն ու տրամադրությունը և արձագանքում ամեն մի փոփոխությանը։

Կարդացեք՝ Երեխայի զարգացումը և նրա հետ շփումը նախքան ծնունդը

Նրա շարժումները դրա ապացույցն են։ Խոսեք փոքրիկի հետ, շփումը կարևոր է անգամ այդ փուլում։

Ներարգանդային պարույրը կրծքով կերակրման ընթացքում

Ներարգանդային պարույրը կրծքով կերակրման ընթացքում

Ներարգանդային պարույրները (ՆԱՊ) կամ այսպես կոչված «սպիրալները»

Սեռական հարաբերությունը վաղ շրջանում կարո՞ղ է վիժում առաջացնել

Սեռական հարաբերությունը վաղ շրջանում կարո՞ղ է վիժում առաջացնել

Սեռական հարաբերությունը հղիության վաղ շրջանում չի համարվում…

Ի՞նչ ինֆեկցիաներ կարող են առաջանալ հղիության ընթացքում.կանխարգերում և բուժում

Ի՞նչ ինֆեկցիաներ կարող են առաջանալ հղիության ընթացքում.կանխարգերում և բուժում

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմը դառնում է ավելի …

Ինչպե՞ս սնվել հղիության ընթացքում

Ինչպե՞ս սնվել հղիության ընթացքում

Ահա ճիշտ սնուցման հիմնական սկզբունքները հղիության ընթացքում