Որքան սուրճ կարելի է խմել օրվա ընթացքում, և ինչով կարելի է այն փոխարինել...

Որքան սուրճ կարելի է խմել օրվա ընթացքում, և ինչով կարելի է այն փոխարինել...


Սուրճը հայտնի է բոլոր երկրներում և թույլատրելի քանակի դեպքում նույնիսկ օգտակար է առողջության համար։

Միևնույն ժամանակ, կան բազմաթիվ ուսումնասիրություններ, որոնք ապացուցում են նրա ոչ միայն օգտակար, այլև վնասակար հատկությունները:

Եկե՛ք հասկանանք, թե ինչպես է սուրճն ազդում օրգանիզմի վրա, և որ ըմպելիքը կարող է փոխարինել նրան:

Ինչպե՞ս կարող է սուրճը վնասել


Սուրճն, իրականում, օրգանիզմին մոլորեցնում է։ Սուրճը հաճախ ասոցացվում է առույգ բառի հետ, որովհետև սուրճ խմելուց հետո անցնում է քնկոտությունը, առաջանում է էներգիա, բարձրանում է տրամադրությունը: Սա գիտեն բոլորը, բայց քչերը գիտեն, թե ինչպես է ազդում այս ըմպելիքը մարդու օրգանիզմի վրա: Օրգանիզմի բջիջներում առկա է ադենոզին, որը մասնակցում է ադենոզինտրիֆոսֆատի՝ էներգիայի հիմնական աղբյուրի ձևավորմանը։

Ադենոզինը նաև կարգավորում է քնի և արթնության ժամանակահատվածները. արթնության ընթացքում այն կուտակվում է օրգանիզմում, իսկ քնի ընթացքում՝ նվազում: Այդ իսկ պատճառով, երբ օրգանիզմի բջիջներում ադենոզինի մակարդակը բարձրանում է, այն ազդում է նյարդային բջիջների ընկալիչների վրա՝ ազդարարելով քնի անհրաժեշտության մասին։

Կարելի է ասել, որ սուրճը խանգարում է ադենոզինին՝ տեղեկացնել ընկալիչներին հոգնածության մասին՝ արգելափակելով ուղարկվող ազդանշանը: Օրգանիզմը դադարում է զգալ քնի պահանջը և շարունակում է աշխատել, թեև դա սուրճի ազդեցությամբ առաջացած թյուր կարծիք է։

Ո՞վ կարող է խմել սուրճ

Քանի որ կոֆեինն ազդում է ընկալիչների վրա, որոնք գտնվում են սիրտ-անոթային և նյարդային համակարգերում, երիկամներում և ստամոքս- աղիքային տրակտում, ուստի չափազանց կարևոր է, որ սուրճ սպառող մարդը չունենա այս համակարգերի հետ կապված առողջական խնդիրներ: Կարևոր է սուրճ խմելուց հետո հետևել օրգանիզմի արձագանքին. եթե սրտի զարկերն արագանում են, առաջանում է տագնապ և անհանգստություն, ուրեմն ցանկալի է նվազեցնել օգտագործվող սուրճի քանակը։

Որքան սուրճ կարելի է խմել օրվա ընթացքում։


Օպտիմալ քանակը օրական 2 բաժակն է։ Չի՛ կարելի չարաշահել կոֆեինը, եթե նույնիսկ չունեք առողջական խնդիրներ, քանի որ օրական երեք կամ չորս բաժակ սուրճի օգտագործումը կարող է հետագայում խնդիրներ առաջացնել։ Պետք չէ քաղցած ժամանակ սուրճ խմել․ այն կարող է առաջացնել այրոց։

Առավոտը սկսեք 1 բաժակ ջրով, և միայն 20-30 րոպե հետո կարող եք սրճել և նախաճաշել:

Ինչով փոխարինել սուրճը


Շատերի համար սրճելը հաճելի ավանդույթ է դարձել։ Այս վայելքից ոչ բոլորը կարող են հրաժարվել, քանի որ շատերը կարծում են, որ այլընտրանքը շատ տարբեր կլինի և ոչ մի կապ չի ունենա իրական սուրճի հետ։ Սա սխալ կարծիք է. դուք կարող եք գտնել այնպիսի այլընտրանք, որն իր հատկություններով ու համով նման է սուրճին և ավելի օգտակար է։

Առաջին ամենատարածված փոխարինողը եղերդն ու խատուտիկի արմատներն են։ Քանի որ այս հատուկ խառնուրդը ստացվում է տապակած արմատներից, այն ձեռք է բերում սուրճի համ, բայց առանց թթվայնության և դառնության:

Նրա մեջ շաքարավազ ավելացնելու կարիք չկա, քանի որ խատուտիկի արմատները պարունակում են բնական ֆրուկտոզա, որն էլ հաղորդում է ըմպելիքին քաղցր համ։ Այս խառնուրդի մեկ ճաշի գդալը բավական է լիարժեք այլընտրանքային սուրճ ստանալու համար։

PERO (պերո) գարու հիմքով պատրաստված ըմպելիքը ևս մեկ սիրված փոխարինող է սուրճին, որն իր անվանումը ստացել է իր հագեցած համի ու բնական լինելու շնորհիվ: Ի տարբերություն եղերդով և խատուտիկով խառնուրդի՝ ընդամենը մեկ թեյի գդալ պերոյով կարելի է ստանալ սուրճի այլընտրանք: Դուք կարող եք ըմպելիքին ավելացնել նաև կաթ և քաղցրացուցիչ: Սակայն այն չի համապատասխանում գլյուտենի նկատմամբ անհանդուրժողականություն ունեցողներին։

Ի տարբերություն սուրճի՝ տարբեր համերի այլընտրանքներ կարելի է ձեռք բերել. օրինակ, դուք կարող եք փորձել «teeccino» բուսական սուրճը՝ եղերգով (ճարճատուկ) և նարնջով։ Այս ըմպելիքի խառնուրդը պարունակում է արմավ, թուզ, նարնջի կեղև, նուշ, գարի և եղերգ (ճարճատուկ)։

Այս տարբերակը հարմար է նրանց համար, ովքեր նախընտրում են ավելի մեղմ ըմպելիքներ։

 

Աղբյուրը
 
 
 Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

Ի՞նչ է քրոնիկ հոգնածության համախտանիշը, ինչպե՞ս այն բուժել

Ի՞նչ է քրոնիկ հոգնածության համախտանիշը, ինչպե՞ս այն բուժել

Քրոնիկ հոգնածության համախտանիշը (ՔՀՀ) հիվանդություն է, որի ժամանակ մարդը մշտապես զգում է հոգնածություն, եթե նույնիսկ լիարժեք հանգստանում է։

Մի քանի անսպասելի պատճառ, թե ինչու են մարդիկ գիշերը քրտնում

Մի քանի անսպասելի պատճառ, թե ինչու են մարդիկ գիշերը քրտնում

Չափահաս մարդու մաշկի մեջ գտնվում են 2-ից 5 մլն քրտնագեղձեր: Նրանք արտադրում են հեղուկ, որի մեջ առկա են աղեր, սպիտակուցներ, խոլեստերին, ամինաթթուներ և ազոտային նյութեր:

Ինչո՞ւ է խանգարվում նյութափոխանակությունը, ի՞նչ անել...

Ինչո՞ւ է խանգարվում նյութափոխանակությունը, ի՞նչ անել...

Նյութափոխանակությունը ֆիզիկաքիմիական գործընթացների ամբողջությունն է, որի օգնությամբ օրգանիզմը սնունդը վերափոխում է անհրաժեշտ էներգիայի։

Ի՞նչ է լեպտինը, ինչպե՞ս է այն ազդում շատ ուտելու ու գիրանալու վրա

Ի՞նչ է լեպտինը, ինչպե՞ս է այն ազդում շատ ուտելու ու գիրանալու վրա

Լեպտինը ճարպային հյուսվածքի կողմից արտադրվող հորմոն է, որը վերահսկում է ախորժակը և նպաստում քաշի կորստին: