Հղիության 19-րդ շաբաթ

Հղիության 19-րդ շաբաթ

Տասնիներորդ շաբաթում փոքրիկն ավելի է մեծանում, քաշ հավաքում և մարդուկի տեսք ստանում։

Պտղի զարգացումը

Սաղմի երկարությունը 24սմ է, զանգվածը՝ 280-300գր: Պտուղը շարունակում է աճել: Սկսվում է նյարդերի միելինացման գործընթացը: Աղիքներում կուտակվում է մեկոնիումը՝ ոչնչացված բջիջների մնացորդները, մարսողական գեղձերի գործունեության արտաթորանքը՝ սաղմնային հեղուկի խառնուրդով: Ներարգանդային կյանքի ամբողջ ընթացքում շարունակաբար նեֆրոններ են գոյանում:

Արտաթորված մեզն ունի ցածր տեսակարար կշիռ, ծավալը քիչ է. 5 ամսում՝ 2,2 մլ/ժամ, իսկ ծնվելիս՝ 26,7 մլ/ժամ: Քանի որ մեզն արտաթորվում է հարպտղային հեղուկի մեջ, ուստի արտաբերման գործառույթն այնտեղից իրականացվում է ընկերքով:

Պտղի գործունեության վերջնական արգասիքները, որոնք թունավոր են նրա համար և հեռացման են ենթակա, ընկերքային թաղանթով անցնում են մոր արյան մեջ: Այսպիսով՝ ընկերքը պտղի համար իրականացնում է ոչ միայն շնչառական, այլև արտազատիչ գործառույթ:

Ի՞նչ է կատարվում

Քնելու հարմար դիրքի ընտրությունն ավելի է դժվարանում։ Փորի վրա քնելը կտրականապես արգելվում է, չնայած որ նաև անհարմար է։ Մեջքի վրա քնելը նույնպես հակացուցված է, քանի որ արգանդը կարող է սեղմել ստորին սիներակը և թթվածնային քաղց առաջացնել։ Որպես ընտրություն՝ մնում է միայն կողքի պառկած դիրքը։ Ոտքերի տակ կարելի է բարձ դնել։

Կարդացեք՝ Որո՞նք են հղիության ընթացքում քնելու ճիշտ դիրքերը

Արգանդի մեծանալու պատճառով հնարավոր է, որ կոնքի և գոտկատեղի շրջանում ցավ առաջանա։ Ոսկորներն աստիճանաբար սկսում են հեռվանալ, ինչը նույնպես ցավոտ է։ Մորը պետք է անհանգստացնի միայն որովայնի ստորին հատվածի կծկանքանման ցավը, իսկ թույլ ցավը բնական է համարվում։

Կարդացեք՝ Որովայնի ցավը հղիության ընթացքում

Երկար ժամանակ նույն դիրքով մի նստեք, թիկնակով աթոռներն ամենահարմարավետն են այդ շրջանում։ Նստելիս ոտքը ոտքին մի գցեք և վերջնականապես հրաժարվեք բարձրակրունկ կոշիկներից։

Ուլտրաձայնային հետազոտություն

Արյան և մեզի ընդհանուր հետազոտություն կատարելու ժամանակն է։ Անհրաժեշտության դեպքում կատարվում է նաև պրոգեստերոնի ստուգում և լրացուցիչ այլ հետազոտություններ։

Կարդացեք՝ Դոպլեր հետազոտությունը հղիության ընթացքում

Տասնիներորդ շաբաթում հնարավոր է կատարել նաև պարտադիր երկրորդ ՈւՁՀ-ն և դոպլեր հետազոտությունը։ Բժիշկը կստուգի երեխայի սրտի զարկերը, կգնահատի նրա շարժողական ակտիվությունը, կախտորոշի առկա պաթոլոգիաները, կչափի արգանդն ու փոքրիկին, կգնահատի պտղաջրի վիճակը։

views 128453
Պտղի ժամանակավոր խնդիրներ հղիության ընթացքում, որոնք սովորաբար անցնում են մինչև ծննդաբերություն

Հղի կանանց

Պտղի ժամանակավոր խնդիրներ հղիության ընթացքում, որոնք սովորաբար անցնում են մինչև ծննդաբերություն

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Հղիություն

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Նորածին երեխայի խնամքը

Հղի կանանց

Նորածին երեխայի խնամքը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրում

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը