Ի՞նչ նվիրել նորածնին

Ի՞նչ նվիրել նորածնին

Ի՞նչ նվիրել ծանոթին, մտերիմ ընկերոջը կամ գործընկերոջը՝ երեխա ունենալու կապակցությամբ: Երբեմն այս հարցը տանջում է շատերին: Դժվար է նորածնի համար նվեր ընտրելը, հատկապես նրանց համար, ովքեր դեռևս ծնողական փորձ չունեն։ Այդ իսկ պատճառով ներկայացնում ենք օգտակար և հետաքրքիր նվերների գաղափարներ, որոնք հավանության են արժանացել նորածինների մայրիկների կողմից:

Ի՞նչ նվիրել երեխայի լույս աշխարհ գալու կապակցությամբ 11 հիանալի գաղափարների ցանկ Մուսլինային ծածկոց Սա փափուկ, մաշկին հաճելի, շնչող գործվածք է, որից հաճախ կարում են նորածնի անկողնային պարագաներ: Այս գործվածքը հատկապես լավ է ամռանը, քանի որ մուսլինային տակաշորը կամ ծածկոցը չի քրտնեցնում։ Նորածնի պատրոնաժ (խնամակալություն) Նորածնի պատրոնաժը երեխայի ծննդյան օրվանից սկսած նրա առողջությանը և վիճակին հետևելու ծրագիր է: Սովորաբար, դրանով զբաղվում է պետական պոլիկլինիկայի բժիշկը:

Այնուամենայնիվ, մեծաքանակ հիվանդների պատճառով բժիշկը միշտ չէ, որ կարող է բավարար ուշադրություն դարձնել բոլոր երեխաներին: Ուստի, շատ մասնավոր կլինիկաներում ստեղծվել է այս ծառայությունը, ըստ որի՝ բժիշկներն այցելում են նորածիններին, կատարում ստուգումներ և աջակցություն են ցուցաբերում ծնողներին՝ ուսուցանելով նրանց երեխայի խնամքի նրբությունները, իսկ ծնողները ցանկացած պահի կարող են դիմել նրանց իրենց հուզող հարցերով: Նման նվերը հանգստություն կպարգևի երիտասարդ մորը, ով շատ է անհանգստանում իր փոքրիկի համար: Առաջին ֆոտոնկարահանում Երբ երեխան շատ փոքր է և շատ է քնում, իսկական ժամանակն է կազմակերպելու առաջին ֆոտոնկարահանումը: Սովորաբար նկարահանումներն իրականացվում են ծնվելուց 14 օր հետո: Այնպես որ, ֆոտոնկարահանման մասնակցելու նվեր-քարտը հրաշալի նվեր կլինի։ Վիդեո կամ ռադիո դայակ Շատ ծնողներ միաձայն համաձայն են, որ վիդեո դայակը պարզապես հրաշք է: Նման սարքը կօգնի անընդհատ հետևելու երեխային: Մաքրման ծառայություն Ծնողների համար առաջին ամիսները կարող են իսկապես ծանր լինել: Ժամանակը չի բավարարում ոչ միայն իրենց համար, այլև տան կարգուկանոնը պահպանելու համար: Այս դեպքում մաքրման ծառայություններից օգտվելու նվեր-քարտը կարող է իրական փրկություն լինել նրանց համար: Խաղալիք-կոմֆորտեր Եթե ցանկանում եք որևէ օգտակար խաղալիք նվիրել երեխային, ապա ընտրեք կոմֆորտերը:

Սա զարգացնող ամենաանվտանգ խաղալիքն է, որը հարմար է երեխաների համար կյանքի առաջին իսկ օրվանից սկսած: Այս խաղալիք-գորգը մայրը կերակրման ժամանակ դնում է փոքրիկի կողքին, և այն կլանում ու պահում է կաթի հոտը, ինչը հետո հանգստացնում է երեխային: Նման խաղալիքի կողքին երեխաները քնում են քաղցր և զգում են մոր ներկայությունը նույնիսկ այն դեպքում, երբ նա այդ պահին մոտակայքում չէ: Ճոճվող բազկաթոռ Ճոճաթոռը կհանգստացնի երեխային, և կթեթևացնի երեխայի խնամքի հոգսը ծնողների համար։ Այն օրորում է երեխային ինքնաբերաբար, և հայրիկն ու մայրիկը ստիպված չեն լինում կանգնել մահճահալի մոտ, որպեսզի օգնեն երեխային քուն մտնելու։ Գեղեցկության սրահի ծառայությունների նվեր-քարտ Հաճախ երիտասարդ մայրիկը բավարար ժամանակ չի ունենում ոչ միայն իր խնամքով զբաղվելու, այլ նույնիսկ քնելու համար։

Իր խնամքին ժամանակ չտրամադրելու պատճառով կինը կարող է դառնալ թախծոտ և տագնապներ ունենալ, ուստի գեղեցկության սրահ այցելելը նրան կօգնի լինելու ավելի խնամված, ինքնաբավ և գեղեցիկ։ Փաստորեն, այս նվերը նախատեսված է միայն մայրիկի համար, սակայն չմոռանանք, որ երջանիկ մայրը երեխայի համար լավագույն նվերն է: Մի քանի ժամ հանգիստ Նորածնի ծնողներին այս նվերը կարող են մատուցել մտերիմներն ու հարազատները: Կարող եք այցելել նրանց և մի քանի ժամով ստանձնել երեխայի խնամքը, օրինակ՝ տանել փոքրիկին մաքուր օդին զբոսնելու: Հավատացե՛ք, քունը երիտասարդ ծնողների համար լավագույն նվերն է: Մանկական կոսմետիկ պարագաների հավաքածու Գնեք մանկան հիգիենայի համար նախատեսված տարբեր պարագաներ. խոնավ անձեռոցիկներ, քսուքներ, շամպուններ և այլ իրեր: Խնամքի միջոցները միշտ էլ անհրաժեշտ են։ Երաժշտական խաղալիք Նորածնի համար առաջին զարգացնող խաղալիքներից մեկը երաժշտական խաղալիքն է, որը կցվում է երեխայի մահճակալին: Ընտրություն կատարելիս ուշադրություն դարձրեք ձայնի որակին, աշխատանքի մեխանիզմին, նյութի որակին, ինչպես նաև գույներին:10:50
 
 Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

Ի՞նչ կլինի, եթե երկար ժամանակ նստեք զուգարանակոնքին

Ի՞նչ կլինի, եթե երկար ժամանակ նստեք զուգարանակոնքին

Զուգարան գնալու ժամանակահատվածը կրճատելու համար նախ հարկավոր է հեշտացնել գործընթացը. նստե՛ք այնպես, որ ծնկները բարձր լինեն ազդրերից:

Ի՞նչ անել, եթե ականջը այտուցվել է

Ի՞նչ անել, եթե ականջը այտուցվել է

Եթե գերսառեցումից հետո ցավում է մեկ ականջը կամ երկուսը միասին, ապա հավանաբար դա պայմանավորված է միջին օտիտով: Այն ականջի վարակ է

Ինչ անել, եթե երեխան ունի լեյկոզ

Ինչ անել, եթե երեխան ունի լեյկոզ

Այս հիվանդության դեպքում խաթարվում է արյան բջիջների հասունացման գործընթացը

Միֆեր տեստոստերոն հորմոնի մասին

Միֆեր տեստոստերոն հորմոնի մասին

Տեստոստերոնն առավել մեծ քանակությամբ արտադրվում է տղամարդկանց օրգանիզմում, սակայն այն պակաս կարևոր չէ նաև կանանց առողջության և լավ ինքնազգացողության համար։