Հղիության 25-րդ շաբաթ

Հղիության 25-րդ շաբաթ

Համարվում է, որ 25-րդ շաբաթից հետո վիժման վտանգն զգալիորեն նվազում է։

Պտղի զարգացումը

Պտղի երկարությունը 30սմ է, կշռում է մոտ 650-750գր: Թոքերում սկսվում է ալվեոլային ուղիների ու ալվեոլների զարգացումը: Ձևավորվում է թոքերի անոթային համակարգը, սուրֆակտանտ է արտադրվում:

Արագորեն զարգանում է ոսկրածուծը: Այդ ժամանակահատվածում ոսկրածուծն սկսում է գործել որպես արյունաստեղծման հիմնական օրգան: Երևում են մշտական ատամների սաղմերը:

Ի՞նչ է կատարվում

Կինը յուրաքանչյուր շաբաթ գիրանում է առավելագույնը 350 գր։ Նա չպետք է մոռանա, որ քաշը չվերահսկելու դեպքում խնդիրներ կարող են առաջանալ ինչպես հղիության ընթացքում, այնպես էլ ծննդաբերության ժամանակ։ Հնարավոր է, որ ուշ գեստոզ սկսվի։

Կարդացեք՝ Հղիության ընթացքում քաշի ավելացման բնականոն չափը

Սնունդը

Նոր կանոն չկա․ սնվեք լիարժեք, հավասարակշռված և փոքր չափաբաժիններով։ Ջրի քանակը մի սահմանափակեք (տուփերով և գազավորված ըմպելիքներիք հուսանք հրաժարվել էիք), իսկ այ աղի քանակը պակասեցնել պետք է, հակառակ դեպքում այտուցները չեն ուշանա։

Կարդացեք՝ Հղիության ընթացքում սնվելու ուղեցույց

Ի դեպ, մեկ-երկու շաբաթ անց մարդ հարմարվում է նոր սննդի համին։ Կամ քիչ աղ արեք, կամ ընդհանրապես մի արեք (ցանկալի է այդ առողջարար սովորությունը պահպանել ամբողջ կյանքի ընթացքում)։

views 123451
Պտղի ժամանակավոր խնդիրներ հղիության ընթացքում, որոնք սովորաբար անցնում են մինչև ծննդաբերություն

Հղի կանանց

Պտղի ժամանակավոր խնդիրներ հղիության ընթացքում, որոնք սովորաբար անցնում են մինչև ծննդաբերություն

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Հղիություն

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Նորածին երեխայի խնամքը

Հղի կանանց

Նորածին երեխայի խնամքը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրում

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը