Հղիության 27-րդ շաբաթ

Հղիության 27-րդ շաբաթ

Սկսվում է հղիության յոթերորդ ամիսը։ Քայլելը, շնչելը, նստելը, քնելը, կարծես թե ամեն բան դժվարանում է, սակայն եթե մարմնամարզությամբ եք զբաղվել կամ հղի կանանց համար նախատեսված վարժություններ արել, ապա շատ ավելի հեշտ կլինի։ 27-28-րդ շաբաթում երեխան շատ ակտիվ է լինում․ փորին նայելով մայրը կարող է տեսնել նրա շարժումները։

Պտղի զարգացումը

Պտղի երկարությունը 32-34 սմ է, կշիռը`800-1000գր: Ենթամաշկային ճարպաշերտը թույլ է զարգացած: Մաշկը կնճռոտ է, նուրբ, պատված պանրանման քսուքով: Պտղի մաշկից սկսում են անհետանալ աղվամազերը: Ձևավորվում է գլխի մազածածկը:

Սնունդը

Սնվեք հաճախ և փոքր չափաբաժնով։ Այդ է հղիության ընթացքում սնվելու ոսկե կանոնը։ Այն պահպանելու դեպքում և՛ այրոցը կնահանջի, և՛ սրտխառնոցը չի անհանգստացնի։ Եթե մինչ այժմ չեք հրաժարվել աղից, ապա արեք այդ հենց հիմա։

Հետազոտություններ

Այդ շրջանում սովորաբար հետազոտություն չի նշանակվում, եթե հղիությունն ընթանում է առանց խնդիրների։ Կատարվում է միայն մեզի հետազոտություն։

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար