Ինչու է վտանգավոր առնանդամի կոտրվածքը և ինչպես բուժել

Ինչու է վտանգավոր առնանդամի կոտրվածքը և ինչպես բուժել 
Ինչ է առնանդամի կոտրվածքը 
Իհարկե, առնանդամը ոսկոր չէ, ուստի՝ առաջին հայացքից՝ կոտրելու ոչինչ չկա, բայց իրականում այդպես չէ։ 
Առնանդամի մեջ կան սպունգանման հյուսվածքներով տարածքներ, որոնք կոչվում են՝ խոռոչավոր մարմիններ: Նրանք լցվում են արյամբ, երբ տղամարդը գրգռվում է: Հենց սա է առնանդամին հաղորդում կարծրություն: Եթե էրեկցված առնանդամը հանկարծակի և ուժեղ թեքվի, խոռոչավոր մարմիններից մեկի կեղևը կարող է պատռվել: Նման բացը կոչվում է անդամի կոտրվածք: 
Ամենից հաճախ նման վնասվածքը տեղի է ունենում չափազանց էներգետիկ սեռական հարաբերությունների կամ մաստուրբացիայի ընթացքում: 
 Կան դեպքեր, երբ խոռոչավոր մարմնի կեղևը պատռվում է. 
• անկողնում առնանդամի վրա թեքվելու դեպքում, 
• առնանդամին զարկելու հետևանքով. օրինակ՝ խփել առնանդամին, 
•  առնանդամի վրա ընկնելիս 
Ահա առնանդամի կոտրվածքի  ախտանիշները. 
• Կոտրվածք ստանալու պահին լսելի է խրթոց։ 
• էրեկցիայի ակնթարթային կորուստ: 
• Ցավ՝ թույլից ուժեղ: 
• Առնանդամի վրա նկատելի այտուցներ և կապտուկներ: Արտաքին կեղևի պատռվելու դեպքում հնարավոր է արյունահոսություն: 
• Երբեմն հնարավոր են խնդիրներ՝ միզարձակման ժամանակ կամ արյան առկայություն մեզի մեջ:  
Առաջին երկու կետերը ամենակարևորն են ախտորոշման համար: Եթե առկա չեն խրթոց և էրեկցիայի արագ կորուստ, ապա, մեծ հավանականությամբ, դա կոտրվածք չէ, այլ  մեկ այլ տեսակի վնասվածք: 
Այնուամենայնիվ, անհրաժեշտ է այցելել ուրոլոգի։ 
Ինչու է վտանգավոր առնանդամի  կոտրվածքը 
Նման վնասվածքը, անշուշտ, կհանգեցնի առնանդամի դեֆորմացման: Արդյունքում՝ դուք կարող եք ընդմիշտ կորցնել էրեկցիան կամ ունենալ խնդիրներ միզարձակման ժամանակ։ 
Հետևաբար, հույս մի՛ ունեցեք, որ խնդիրն ինքնուրույն կվերանա. չափազանց մեծ է ռիսկը: 
Ինչպես բուժել առնանդամի կոտրվածքը 
Անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի: 
Նմանատիպ վնասվածքների օգնությունն իրականացնում է ուրոլոգը, անդրոլոգը կամ վնասվածքաբանը: Բժիշկը կստուգի և հարցեր կուղղի կատարվածի և ախտանիշների հանգամանքների վերաբերյալ: Որպես կանոն՝ սա բավարար է ախտորոշման համար: Բայց երբեմն կարող են պահանջվել լրացուցիչ հետազոտություններ ` ՈՒՁՀ կամ ՄՌՏ: Դրանք ճշգրիտ կարող են որոշել կոտրվածքի տարածքըհատվածը: 
Եթե վնասվածքը լուրջ է, կկատարվի վիրաբուժական միջամտություն: Այն միանգամից մի քանի նպատակ ունի. 
• դադարեցնել արյունահոսությունը, եթե արյան անոթները պատռվել են, 
• հեռացնել առնանդամի ներսի հեմատոման (արյան կուտակում), 
• տեղադրել կարեր, որից հետո վերականգնման ժամանակահատվածը կարող է տևել մի քանի ամիս, և անհրաժեշտ է պատրաստ լինել դրան: 
Երբեմն անհրաժեշտ է շինա դնել առնանդամին՝ նորմալ ձևը վերականգնելու համար։ Կարող է նշանակվել նաև դեղորայք, որը կնվազեցնի էրեկցիայի առաջացումը, քանի որ այն վտանգավոր է մինչև ապաքինումը։ Եթե վնասվածքը, ըստ բժշկի, վիրաբուժական միջամտություն չի պահանջում՝ տնային մեթոդները կօգնեն հեշտացնելու վիճակը. 
• Դրեք սառը թրջոցներ վնասված առնանդամի վրա. սա կօգնի նվազեցնել ցավը։ Կրկնեք 10 րոպեն մեկ՝ մի քանի ժամ շարունակ: 
• Ընդունեք ցավազրկողներ, որոնք  իբուպրոֆենի հիմքով դեղամիջոցի վրա: Այսպիսով  կնվազեցնեք ցավը և այտուցը: 
Բայց ոչ մի դեպքում մի՛ զբաղվեք ինքնաբուժությամբ: Հնարավոր է, որ հավիտյան զրկեք ձեզ սեռական հաճույքներից և միզապարկը ազատ դատարկելու ունակությունից:
 
 
Աղբյուրը
Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: