Հանգստյան օրերին բավարար  չափով չքնելը կյանքի ու մահվան հարց է 

Հանգստյան օրերին բավարար  չափով չքնելը կյանքի ու մահվան հարց է 
Նրանք, ովքեր մի քանի օր անընդմեջ հինգ ժամ կամ ավելի քիչ են քնում, մեծացնում են վաղաժամ մահվան ռիսկը։ Այնուամենայնիվ, բացասական ազդեցությունը կարելի է կանխել հանգստյան օրերին բավարար քնելու միջոցով: 
Հետազոտողները օգտագործել են 
1997 թվականին Շվեդիայում անցկացված բժշկական հարցումների ավելի քան 43 հազար մասնակիցների տվյալներ: Հաջորդ 13 տարիների ընթացքում գիտնականները հետևում էին այդ մարդկանց ճակատագրին՝ մասնավորապես մահացությանը: Դրանից առաջ գիտնականներն արդեն գնահատել էին քնի և մահացության փոխհարաբերությունները՝ հաշվի առնելով քնի տևողությունը աշխատանքային օրերին: Հետազոտողները հաշվի են առել նաև այլ գործոններ՝ սեռ, մարմնի զանգվածի ինդեքս, ծխելու կարգավիճակ, ֆիզիկական ակտիվության մակարդակ և գիշերային հերթափոխություն: Պարզվել է, որ 65 տարեկանից ցածր մարդկանց մոտ, ովքեր անընդհատ քնում են հինգ ժամ կամ ավելի քիչ, մահվան վտանգը մեծանում է 52 %-ով: Այնուամենայնիվ, դա չի ավելանում նրանց մոտ, ովքեր շաբաթվա ընթացքում քիչ են քնում, բայց բավարար չափով հանգստանում են հանգստյան օրերին: Ենթադրվում է, որ հանգստյան օրերին քնելն օգնում է լրացնելու քնի պակասը։  Այնուամենայնիվ, հետազոտությունը հարյուր տոկոսանոց փաստարկ չի տրամադրում այս վարկածին, ավելին, չափից ավելի երկար քնելը նույնպես օգտակար չէ: Հետազոտվողները, ովքեր ամբողջ շաբաթ քնում էին ութ ժամ կամ ավելի, մահվան ռիսկի աճ ունեին՝ համեմատած նրանց հետ, ովքեր օրական քնում էին վեցից յոթ ժամ: Քնի պակասը բացասաբար է ազդում օրգանիզմի վրա, բայց կանոնավոր երկար քունը կարող է ազդարարել թաքնված առողջական խնդիրներ: Քունը կարգավորվում է մարմնի ներքին կենսաբանական ժամացույցի միջոցով, բայց դրա վրա ազդում է նաև հոմեոստազի գործընթացը: Այսինքն՝ որքան երկար եք արթուն, այնքան ավելի շատ քուն կպահանջվի ձեզ հետագայում։ Հետաքրքիր է, որ 65-ից բարձր տարիքի մարդկանց մոտ ոչ մի կապ չի գտնվել քնի ռեժիմի և մահացության միջև: Տարեց մարդիկ քնում են այնքան, որքան իրենց անհրաժեշտ է։ Չնայած որ քնի կարիքի չափը տատանվում է տարբեր մարդկանց մոտ, այնուամենայնիվ քնի պակասը պետք է լրացվի: Եթե օրգանիզմին հանգիստ չեն տալիս, կյանքի տևողությունը կրճատվում է:
 
views 3695
Սեռական հարաբերության ժամանակ ցավը միշտ չէ, որ գինեկոլոգիական հիվանդության նշան է․ ինչպե՞ս գտնել իրական պատճառը

Այլ նյութեր

Սեռական հարաբերության ժամանակ ցավը միշտ չէ, որ գինեկոլոգիական հիվանդության նշան է․ ինչպե՞ս գտնել իրական պատճառը

«Ատամներ և մազեր ձվարանում»․ ի՞նչ է դա և ինչո՞ւ է առաջանում

Բարդություններ / միջամտություններ

«Ատամներ և մազեր ձվարանում»․ ի՞նչ է դա և ինչո՞ւ է առաջանում

Սեռական հարաբերությունից հետո արյունահոսություն․ ե՞րբ է դա պատճառ, իսկ ե՞րբ՝ ազդանշան

Այլ նյութեր

Սեռական հարաբերությունից հետո արյունահոսություն․ ե՞րբ է դա պատճառ, իսկ ե՞րբ՝ ազդանշան

Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն

Բարդություններ / միջամտություններ

Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն