Ո՞րն է տղամարդու և կնոջ ուղեղի տարբերությունը, և ինչի՞ վրա է դա ազդում
Այլ նյութեր
5168
Ո՞րն է տղամարդու և կնոջ ուղեղի տարբերությունը, և ինչի՞ վրա է դա ազդում
Ուղեղի կառուցվածքն ու քաշը կախված են սեռից, բայց նրա ճանաչողական ունակությունը գործնականում բացակայում է:
Չափը
Տղամարդու միջին ուղեղը 8-13 % -ով ավելի մեծ է կնոջ ուղեղից: Բայց մենք խոսում ենք բացարձակ ցուցանիշների մասին` առանց մարմնի քաշի փոխակերպման: Հաշվի առնելով, որ տղամարդկանց միջին հասակն ու քաշը նույնպես ավելի մեծ է, զարմանալի չէ, որ տղամարդկանց ուղեղի քաշը միջինում կազմում է 1.345 կգ, կանանցը՝ 1.222 կգ:
Ալբերտ Էյնշտեյնի ուղեղի քաշը 1,23 կգ էր:
Ուղեղի կառուցվածքը
Տղամարդիկ, միջին հաշվով, ունեն ուղեղի ավելի մեծ ծավալ և հյուսվածքների ավելի մեծ խտություն ձախ կիսագնդի ամպիգալայում, հիպոկամպում, կեղևում, պուտամենում: Միջին վիճակագրական կինը, իր հերթին, հպարտանում է ձախ կիսագնդի դիմային բևեռի ավելի բարձր խտությամբ և աջ կիսագնդի դիմային բևեռի ավելի մեծ ծավալով, ճակատային բլթի եռանկյուն մասով և այլն: Միանշանակ կարող ենք ասել, որ տղամարդկանց մոտ միջին հաշվով առկա է սեռական ստերոիդների ազդեցությունը ուղեղի զարգացման վրա. տղամարդիկ լավագույն արդյունքն են ցույց տալիս տարածական կողմնորոշման մեջ` կատարելով առաջադրանքներ պտտվող ֆիգուրների վրա, մինչդեռ կանայք ավելի լավ են մտապահում առարկաները և արագ կողմնորոշվում դրանց տեղայնացման հարցում:
Սպիտակ և մոխրագույն նյութեր
Կա տարբերություն նաև սպիտակ և գորշ նյութերի բաշխման մեջ: Տղամարդկանց մոտ ավելի շատ գորշ նյութ կա, իսկ կանանց մոտ գրեթե 10 անգամ ավելի շատ սպիտակ նյութ: Հետազոտողները ենթադրում են, որ սա կարող է պատճառ հանդիսանալ, որ տղամարդիկ ավելի մեծ հաջողություն ունեն մաթեմատիկական խնդիրներ լուծելու հարցում, իսկ կանանց մոտ ավելի լավ է զարգացած բանավոր ունակությունը:
Ուղեղի ակտիվացման օրինաչափություններ
Հետազոտողները պարզել են, որ արական և իգական ուղեղների գործունեությունները տարբեր են` նմանատիպ խնդիրներ լուծելիս կամ նույն խթաններին պատասխանելիս:
Մի փորձի ընթացքում կանայք և տղամարդիկ պետք է ելք գտնեին վիրտուալ լաբիրինթոսից: ՄՌՏ տվյալները ցույց են տվել, որ տղամարդկանց մոտ խնդիրները լուծելիս ակտիվացել է ձախ հիպոկամպը, որը կապված է համատեքստից կախված հիշողության հետ: Կանանց դեպքում ներգրավված էին հետևի պարիետալ կեղևը, որը պատասխանատու է տարածական ընկալման և ուշադրության համար, և աջ կիսագնդի նախաբջջային կեղևը, որը կապված է էպիզոդիկ հիշողության հետ: Ուղեղի գործունեության տարբերություններ կան նաև հանգստի ժամանակ: Տղամարդկանց և կանանց ուղեղները այլ կերպ են կազմակերպում իրենց գործունեությունը, և դա, ըստ որոշ հետազոտողների, բացատրում է նրանց վարքի տարբերությունը:
Նյարդային գործունեության համաժամացում (սինխրոնիզացիա)
Գիտնականները ուսումնասիրել են տղամարդկանց և կանանց համագործակցության օրինաչափությունները: Տղամարդ և տղամարդ, կին և կին, տղամարդ և կին զույգերը կատարել են նույն պարզ առաջադրանքը: Նյարդային գործունեության համաժամացումը նույնասեռ զույգերի մոտ ավելի բարձր էր:
Սեռական դիորֆիզմի միջուկը
Այս հատվածը տեղակայված է հիպոթալամուսում և պատասխանատու է սեռական ցանկության համար: Տղամարդկանց մոտ սեռական դիֆորֆիզմի միջուկը 2.5 անգամ ավելի մեծ է, քան կանանց մոտ: Ավելին, այս հարցում սեռերի տարբերությունը ուրվագծվում է միայն չորս տարեկան հասակում և ակնհայտ է դառնում 6-10 տարեկան հասակում:
Ուղեղի բնածին հակումներ
Գիտնականները ենթադրում են, որ վերարտադրության և գոյատևման հետ կապված որոշ վարքագծեր կարող են բնածին լինել, ոչ թե ձեռք բերովի, ուստի դրանք կապված են ուղեղի հետ:
Ում ուղեղն է ավելի լավ
Արական և իգական ուղեղների միջև տարբերություններ կան, բայց գիտնականները լիովին վստահ չեն, թե դա ինչ է տալիս: Իսկ միջին բնութագրերը գիտության համար ավելի կարևոր են, քան որոշակի անձի կամ մարդկանց փոքր խմբի կարողությունների գնահատման համար, քանի որ անհատական փոփոխականությունն ավելի բարձր է, քան սեռական փոփոխականությունը:
Ուղեղի գենդերային դասակարգման մեջ ենթադրվում է, որ միայն հորմոններն են ազդում դրա զարգացման վրա:
Նախ` ուղեղի ձևավորման վրա ազդում են փորձը և արտաքին հանգամանքները, մանկության ընթացքում մարդու սնունդը և շատ այլ գործոններ, ներառյալ գենդերային սոցիալականացումը և գենդերային կարծրատիպերը:
Երկրորդ՝ ուղեղը դեռևս ամբողջովին ուսումնասիրված չէ, և գիտնականները չեն կարող այն ներկայացնել բաժիններով՝ հատուկ նշելով, թե ինչպես են այդ բաժիններն ազդում վարքի և կարողությունների վրա: