Եթե տղամարդը կորցրել է սեռական հետաքրքրությունը ձեր հանդեպ

Եթե տղամարդը կորցրել է սեռական հետաքրքրությունը ձեր հանդեպ

Նկատում եք, որ սեռական կյանքում ամեն բան այնպես չէ, ինչպես հարաբերությունների սկզբում։ Միշտ չէ, որ զգացմունքները մարելու պատճառով է տղամարդը կորցնում ձեր հանդեպ սեռական հետաքրքրությունը։

Չնայած յուրաքանչյուր զույգ իր պատմությունն ունի, բայց հնարավոր է առանձնացնել երևույթի մի քանի տարածված պատճառ։

1. Աշխատանք

Երբեմն ձեռքբերումները, ֆինանսական հաջողությունները, սոցիալական ստատուսի բարձրացումը կլանում են մարդուն։ Թվում է, թե հարաբերություններում երրորդ «անձ» է հայտնվել, նրա գործը։ Խոսեք նրա հետ, քննարկեք, թե ինչպես է հնարավոր հավասարակշռել աշխատանքային պարտականություններն ու անձնական կյանքը, թե ինչ է պետք անել, որ աշխատանքը մնա տան շեմից դուրս։

2. Տեստոստերոնի ցածր մակարդակ

30 տարեկանից հետո տղամարդկանց տեստոստերոնի մակարդակը նվազում է 0,4-2%-ով։ Տեստոստերոնի ցածր մակարդակը նպաստում է նաև տրամադրության անկմանը և մկանային զանգվածի նվազմանը։ Վիճակը շատ լավ կարգավորվում է հորմոնային թերապիայի միջոցով։

3. Անդրոպաուզայի սկիզբ

50 տարեկանից հետո տղամարդկանց օրգանիզմում նույնպես որոշակի հորմոնային փոփոխություններ են լինում, սակայն ոչ այնքան արտահայտված, ինչպես կանանց դեպքում։

Կարդացեք՝ Սիրում եմ զուգընկերոջս, բայց չեմ ուզում սիրով զբաղվել նրա հետ

4. Պոռնոգրաֆիայով տարվելը

Հետազոտությունները ցույց են տվել, որ պոռնոգրաֆիայով տարված տղամարդիկ կորցնում են սիրելիի հետ հուզական կապը, ինչն անդրադառնում է սեռական կյանքի վրա։ Հաճախ պատճառը մենակության զգացումն է լինում, միմյանց հետ անկեղծ խոսելու և խնդիրները լուծելու անկարողությունը:

Եթե նկատում եք, որ ձեր սիրելին տարված է պոռնոգրաֆիկ ֆիլմերով, և այդ անդրադառնում է ձեր սեռական կյանքի որակի վրա, ապա նրան մեղադրելու փոխարեն փորձեք հասկանալ, թե ինչպես են զարգանում ձեր հարաբերությունները ննջարանից դուրս։

5. Ավելորդ քաշ

Ճարպակալումն ու դրան ուղեկցող ֆիզիկական պասիվությունը կարող են հանգեցնել սեռական ֆունկցիայի նվազման։ Ֆիզիկական ակտիվությունը, ընդհակառակը, բարձրացնում է էնդորֆինների մակարդակը, ինչն անդրադառնում է նաև սեռական ցանկության վրա։

6. Ուշադրության պակաս

Երբեմն պատահում է, որ տղամարդն սկսում է իրեն չսիրված զգալ։ Հաճախ գրկեք նրան, նուրբ խոսքեր շշնջացեք, ցույց տվեք, որ սիրում եք նրան։

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Վերջին տասնամյակներում նկատվում է մայրանալու տարիքի աճ…

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուցը (edema labiorum) հանդիսանում է…

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկումը (prolapse uteri) վիճակ է, երբ

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Սեռական ցանկությունը կանանց մոտ բարդ և բազմաշերտ երևույթ է…