4 խորհուրդ գինեկոլոգից. ինչի՞ց զգուշանալ

Հաճախ է պատահում այնպես, որ կինն ինքնաբուժությամբ է զբաղվում, կամ առհասարակ ուշադրություն չի հատկացնում ի հայտ եկած ախտանշաններին: Ինչի՞ց պետք է կինը զգուշանա, և ո՞ր դեպքում է անհրաժեշտ դիմել բժշկի:

Արտադրություն

Կարևոր է ուշադրություն դարձնել արտադրության բնույթին, քանակին, գույնին: Այդ դեպքում հնարավոր կլինի նկատել բնականից շեղումները: Սովորաբար կաթնաշոռանման արտադրություն առաջանում է սնկային հիվանդության դեպքում, անգույն հեղուկանման արտադրությունը հնարավոր է բակտերիալ վագինոզի ախտանշան լինի, իսկ տհաճ հոտով կանաչավուն արտադրությունը ինֆեկցիայի կամ բորբոքման նշան է:

Վարակիչ հիվանդություններ

Վարակներից ամենատարածվածը կանդիդոզն է: Այն հանդիպում է գրեթե բոլոր կանանց դեպքում: Շատ կանայք հեշտությամբ ճանաչում են դրա նշանները, սակայն ինքնաբուժությամբ զբաղվել պետք չէ: Խորհուրդ է տրվում հետազոտություն անցնել, որպեսզի բացառվեն սնկային այլ հիվանությունները: Սեռական հերպեսի վիրուսը նույնպես տարածված է: Դրանով վարակվում են ոչ միայն սեռական ճանապարհով, այլև հիվանդ մարդու անձնական հիգիենայի իրերից օգտվելիս:

Վտանգի գործոններ

Հիվանդությունների զարգացմանը նպաստում է ցանկացած բան, որն ազդում է հորմոնների մակարդակի և հեշտոցի թթվային-հիմնային հավասարակշռության վրա` քիմիական նյութեր, հղիություն, շաքարային դիաբետ, հակաբիոտիկների ընդունում, հակաբեղմնավորիչներ և այլն: Պետք է զգուշությամբ օտագործել լոգանքի և ինտիմ հիգիենայի համար նախատեսված պարագաները, որպեսզի ալերգիկ ռեակցիաներ չառաջանան: Որոշ հիվանդություններ էլ ընթանում են առանց ախտանշանի, այդ պատճառով կինը պետք է տարին առնվազն մեկ անգամ գինեկոլոգիական հետազոտություն անցնի:

Չպաշտպանված սեռական ակտ

Եթե նույնիսկ զուգընկերը վստահելի է, այնուամենայնիվ զգոնությունը կորցնել պետք չէ: Հիշեք, որ սեռական ճաապարհով փոխանցվող վարակներից խուսափելու համար կարևոր է պահպանակի օգտագործումը: Կասկածելի նշանների դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի:
views 45888
Ձվարանային պաշար․ ինչու՞ տարիքը միակ որոշիչ գործոնը չէ

Վերարտադրողական շրջան

Ձվարանային պաշար․ ինչու՞ տարիքը միակ որոշիչ գործոնը չէ

Քրոնիկ էնդոմետրիտ․ անպտղության և կրկնվող վիժումների հաճախ անտեսվող պատճառ

Հղիության պլանավորում

Քրոնիկ էնդոմետրիտ․ անպտղության և կրկնվող վիժումների հաճախ անտեսվող պատճառ

Վաղ ձվարանային անբավարարություն․ երբ ձվարանների ֆունկցիան նվազում է ժամանակից շուտ

Վերարտադրողական շրջան

Վաղ ձվարանային անբավարարություն․ երբ ձվարանների ֆունկցիան նվազում է ժամանակից շուտ

Հաճախակի կրկնվող վիժումներ․ պատճառներ, հետազոտություններ և վերարտադրողական կանխատեսում

Հղիության պլանավորում

Հաճախակի կրկնվող վիժումներ․ պատճառներ, հետազոտություններ և վերարտադրողական կանխատեսում