Ինչ է խուճապային հարձակումը, ինչպես բուժել այն,որոնք են դրա ախտանիշները 

Ինչ է խուճապային հարձակումը, ինչպես բուժել այն,որոնք են դրա ախտանիշները 
Խուճապային հարձակումը ուժեղ, անհիմն վախի հարձակում է, որը կարող է առաջանալ ցանկացած պահի և վայրում, նույնիսկ` երազում: Թվում է՝ հիմա դու կխենթանաս կամ կմեռնես: Հարձակումները սովորաբար լինում են դեռահասների և երիտասարդների մոտ, իսկ կանայք ավելի շատ են տառապում, քան տղամարդիկ: Խուճապի հարձակման ժամանակ այս ախտանիշներից մի քանիսը կամ բոլորն ի հայտ են գալիս. 
. ձեր կամ իրավիճակի նկատմամբ վերահսկողության կորստի զգացում 
. կատարվածի անիրականության զգացում 
. սրտի բաբախի հաճախականության աճ 
. թուլություն 
. գլխապտույտ, երբեմն նույնիսկ ուշագնացություն 
. գլխացավ 
. ձեռքի ու մատների քոր կամ թմրություն 
. ջերմություն  կամ ցնցումներ 
. գերքրտնարտադրություն 
. կրծքավանդակի ցավ 
. դող 
  . շնչարգելություն 
  . ստամոքսի ցավ կամ սրտխառնոց 
  . ծանր շնչառություն: 
Հարձակումները սովորաբար տևում են 5-30 րոպե, չնայած որոշ ախտանիշեր ավելի երկար են տևում:  
Երբ կանչել շտապօգնություն 
Ձեզ անհրաժեշտ է բժշկական օգնություն, եթե՝ 
. խուճապի հարձակումը տևում է ավելի քան 20 րոպե, և այն կասեցնելու փորձերն ապարդյուն են 
. հանկարծակի զգում եք ծանր ֆիզիկական թուլություն 
Սովորաբար սա ավարտվում է ուշագնացությամբ: 
. զգում եք սրտի ցավ 
Սա կարող է լինել սրտի կաթվածի նշան: 
Ինչու են առաջանում խուճապային հարձակումները: 
Դեռևս պարզ չէ, թե կոնկրետ ինչն է դրանց առաջացման պատճառը: Բայց մասնագետները կարծում են, որ նոպաները կարող են ի հայտ գալ սթրեսի կամ կյանքում առաջացած փոփոխությունների պատճառով: Օրինակ՝ աշխատանքից ազատումը կամ նոր գործ սկսելը, ամուսնալուծությունը, հարսանիքը, ծննդաբերությունը, սիրելիի կորուստը: Դեր ունի նաև գենետիկան: Եթե ընտանիքի անդամը տառապում է խուճապային հարձակումներից, ապա դուք կարող եք նախատրամադրված լինել դրան: Ռիսկային խմբում են նաև ծխողները, սուրճ խմողներն ու թմրանյութեր օգտագործողները:  
Ինչու են խուճապային հարձակումները վտանգավոր:  
Ժամանակ առ ժամանակ առաջացող հարձակումները սովորաբար անվնաս են: Բայց կրկնվելու դեպքում խուճապային հարձակումները պետք է բուժվեն, հակառակ դեպքում դրանք կվերածվեն խուճապային խանգարման: Այս խանգարման պատճառով մարդը անընդհատ ապրում է  վախի մեջ:  
Կան նաև այլ բարդություններ. 
. հատուկ վախեր:  
օրինակ՝ վախ մեքենա վարելուց կամ թռչելուց: 
. դպրոցում կամ քոլեջում ուսումնական առաջադիմության հետ կապված խնդիրներ, աշխատանքի վատթարացում 
. ինքնամփոփություն, այլ մարդկանց հետ շփվելու ցանկություն 
. դեպրեսիա՝ ընկճախտ կամ անհանգստության խանգարումներ 
. ինքնասպանություն գործելու մտքեր, նույնիսկ ինքնասպանության փորձեր 
. ալկոհոլի կամ թմրանյութերի չարաշահում 
. ֆինանսական դժվարություններ 
Ինչպես ինքնուրույն դիմակայել խուճապային հարձակմանը 
Կան հանդարտվելու մի քանի տարբերակներ՝ 
1. Խոր շնչեք 
Հարձակման ժամանակ կարող է շնչարգելություն առաջանալ, և մարդը չկարողանա վերահսկել իրեն: Ասացեք ինքներդ ձեզ, որ շնչառության պակասը պարզապես ժամանակավոր ախտանիշ է և շուտով կվերանա: Հետո խորը շունչ քաշեք, մի վայրկյան սպասեք, իսկ հետո արտաշնչեք՝ մտովի հաշվելով մինչև չորսը: Կրկնեք վարժությունը, մինչև նորմալ շնչառությունը վերականգնվի: 
2. Հանգստացրեք ձեր մկանները 
ա ձեզ հնարավորություն կտա  վերահսկելու ձեր մարմինը: Բռունցք արեք և պահեք՝ հաշվելով մինչև 10-ը: Ապա բացեք ափն ու ամբողջովին հանգստացեք: Փորձեք նաև ձգել ու թուլացնել ձեր ոտքերը, այնուհետև աստիճանաբար  մարմնի այլ հատվածներ:  
3. Դրական տրամադրվեք 
 Փորձեք  բարձրաձայն ասել մի քանի խրախուսական արտահայտություն, օրինակ՝ Սա ժամանակավոր է: Շուտով ինձ լավ կզգամ,  պարզապես պետք է շնչեմ: Ես հանգստանում եմ: Ամեն ինչ լավ է։ 
4. Կենտրոնացեք որևէ օբյեկտի վրա 
 Ուսումնասիրեք նույնիսկ ամենափոքր մանրուքները՝ գույն, չափ, ձև: Փորձեք հիշել  նմանատիպ այլ առարկաներ: Համեմատեք դրանք, մտովի գտեք տարբերությունները: Սա կօգնի ձեզ շեղվելու և ավելի քիչ մտածելու այն վախի մասին, որը դուք զգում եք: 
5. Բացեք լուսամուտը
Մաքուր օդը կօգնի  վերականգնվելուն 
Ինչպես բուժել խուճապային հարձակումները 
Եթե հարձակումները կրկնվում են, խորհրդակցեք  բժշկի հետ: Նա կօգնի կանխելու կամ բուժելու խուճապային խանգարումը: Նախ դիմեք թերապևտի, ով, կախված ախտանիշներից, նշանակում է հետազոտություն, այնուհետև ուղարկում է նյարդաբանի, հոգեթերապևտի կամ հոգեբույժի խորհրդատվության: Կարևոր է անցնել հետազոտություն՝ ներքին օրգանների հիվանդությունները, ինչպես նաև վահանաձև գեղձի, արյան ճնշման և արյան մեջ շաքարի մակարդակի հետ կապված խնդիրները բացառելու համար: Խուճապային խանգարումը բուժվում է դեղորայքով, հոգեբուժությամբ կամ երկուսը միասին: 
. Հոգեթերապիա 
Կիրառել ճանաչողական վարքային թերապիա: Դրա ընթացքում մարդը սովորում է վերահսկել իրեն, իր ապրումներն ու հույզերը: Խուճապի նոպաները ավելի արագ կվերանան, եթե փոխեք ձեր արձագանքը վախի և անհանգստության ֆիզիկական զգացողություններին: 
. Դեղամիջոցներ 
 Դրանք կարող են օգնել կառավարելու խուճապային հարձակումները: Դեղամիջոցները հատկապես անհրաժեշտ են, եթե հարձակումները ծանր են, և դժվար է ինքնուրույն վերահսկելը: Որոշ դեղամիջոցներ կողմնակի բարդություններ են առաջացնում՝ գլխացավ, սրտխառնոց և անքնություն: 
Սովորաբար դրանք վտանգավոր չեն, բայց եթե  անընդհատ կրկնվում են այդ զգացողությունները, տեղեկացրեք ձեր բժշկին:
 
Աղբյուրը
views 13782
Ի՞նչ օգուտ ունի սեռական հարաբերությունը տարեց հասակում

Հոգեբանություն

Ի՞նչ օգուտ ունի սեռական հարաբերությունը տարեց հասակում

Ի՞նչ է պետք իմանալ վագինիզմի մասին

Վերարտադրողական շրջան

Ի՞նչ է պետք իմանալ վագինիզմի մասին

Առաջին անգամ նոր զուգընկերոջ հետ

Այլ նյութեր

Առաջին անգամ նոր զուգընկերոջ հետ

Չեմ ուտում, չեմ քնում, բայց գիրանում եմ

Այլ նյութեր

Չեմ ուտում, չեմ քնում, բայց գիրանում եմ