Ինչու են այտուցվում ոտքերը, ձեռքերը և դեմքը, և ինչպես վերացնել այտուցը 

Ինչու են այտուցվում ոտքերը, ձեռքերը և դեմքը, և ինչպես վերացնել այտուցը 
 
Այտուցը կարող է լինել և՛ անվտանգ, և՛ վտանգավոր: Բայց հաճախ այն  ազդարարում է, որ դուք ունեք  առողջական որևէ խնդիր։ 
Երբ է անհրաժեշտ  շտապ օգնություն կանչել 
Անհապաղ կանչեք բժշկական օգնություն, եթե առկա է հետևյալ ախտանիշներից որևէ մեկը. 
• այտուցը հանկարծակի և արագորեն մեծանում է 
• այն (անկախ նրանից, թե մարմնի որ հատվածում է առաջացել) ուղեկցվում է շնչարգելությամբ, կրծքավանդակի ցավով 
• այտուցի առաջացման հետ մեկտեղ զգոացվում է անհանգստություն, ուժեղ գլխապտույտ կամ գլխացավ 
• միայն մեկ ոտքն է այտուցված: 
Շտապ օգնություն կանչելը պարտադիր չէ, բայց փորձեք որքան հնարավոր է շուտ խորհրդակցել բժշկի հետ, եթե. 
• այտուցը ժամանակի ընթացքում չի անցնում 
• ունեք սրտի, լյարդի կամ երիկամների հիվանդություն 
• այտուցը կարմրած է և տաք 
• այտուցը ուղեկցվում է ջերմությամբ 
• դուք հղի եք 
Ինչ է այտուցը 
Այտուցն առաջանում է այն ժամանակ, երբ հեղուկը հավաքվում է մարմնի հյուսվածքներում: Շատ հաճախ դա տեղի է ունենում ոտքերի հատվածում. հեղուկը կուտակվում է կոճերի, թաթերի մասում: Բայց այտուցը հաճախ կարող է առաջանալ նաև մարմնի այլ հատվածներում` ձեռքեր, որովայն, դեմք: 
Ինչու է առաջանում այտուց 
Ամենատարածված պատճառներն են. 
1. Դուք վիրավորվել եք կամ այրվածք ստացել 
Խորը քերծվածք, մեղվի խայթոց, ոլորված կոճ, այրվածք` մաշկի ներքին շերտերի վրա ազդած ցանկացած վնասվածք մեր օրգանիզմն ընկալում է որպես վտանգ և դրան արձագանքում այտուցով: 
2. Դուք չափազանց շատ կամ չափազանց քիչ քանակությամբ հեղուկ եք օգտագործում 
Առաջին դեպքում երիկամները ժամանակ չունեն մարմնից ավելցուկային հեղուկը հեռացնելու, արյան պլազմայում մեծ քանակությամբ ջուր է կուտակվում, այն սեղմում է արյան անոթների պատերը: Երկրորդ դեպքում, երբ հեղուկի խիստ պակաս կա, մարմինը սկսում է իր պաշարները պատրաստել միջբջջային տարածքում: Հետևաբար, այտուցը հաճախ հայտնվում է շատ շոգ օրերին: Դա ազդանշան է, որ դուք ջրազրկվում եք։ 
3. Դուք չարաշահում եք աղի օգտագործումը 
Աղի պատճառով հյուսվածքներում ջուրը կուտակվում է: Արդյունքում՝ աղի ձկան կամ թթու վարունգի չարաշահումն արտահայտվում է այտուցով: 
4. Օգտագործում եք սպիտակուցի ցածր պաշար ունեցող մթերքներ 
Եթե օրգանիզմը սպիտակուցների պակաս ունի, նրա հյուսվածքները, ներառյալ արյան անոթների պատերը, դառնում են նվազ առաձգական, և խոնավությունն հեշտությամբ ներթափանցում է միջբջջային տարածք: 
5. Դուք չափազանց երկար եք գտնվել մեկ դիրքում 
Այս դեպքում առկա է արյան շրջանառության լճացման և այտուցների կապ: Այտուցի այս տեսակն առավել հաճախ ազդում է ոտքերի վրա, օրինակ, եթե դուք չափազանց երկար եք կանգնած կամ նստած մնում, կամ կարող է ազդել ձեռքերի վրա, եթե դրանք երկար ժամանակ գտնվել են անհարմար դիրքում: 
6. Դուք կին եք և ունեք դաշտան 
Նախադաշտանային համախտանիշի հորմոնալ տատանումները հաճախ ուղեկցվում են հյուսվածքներում հեղուկի կուտակմամբ և պահմամբ: 
7. Դուք հղի եք 
Ինչպես նախորդ դեպքում, պատճառը հորմոնալ տատանումներն են: Հորմոնալ խանգարման այլ օրինակներ են՝ եթե մոտենում եք դաշտանադադարին կամ ընդունում եք հակաբեղմնավորիչներ: 
8. Դուք որոշակի դեղամիջոցներ եք ընդունում 
Այտուցը կարող է լինել դեղերի կողմնակի ազդեցություն. 
• Հանրաճանաչ ցավազրկողներ, ինչպիսիք են՝ ibuprofen-ը կամ naproxen-ը 
• դեղամիջոցներ՝ արյան բարձր ճնշման համար 
• շաքարախտի համար օգտագործվող որոշ դեղեր 
• ստերոիդներ: 
9. Դուք ալերգիկ եք 
Ի պատասխան մարմնի մեջ ներթափանցած ալերգենի՝ անոթները, որոնք գտնվում են նրա ամենամեծ կոնցենտրացիայի  մոտակայքում, հեղուկ են արձակում հյուսվածքի մեջ՝ արագ վնասազերծելու և վտանգը վերացնելու նպատակով: 
10. Դուք ունեք լուրջ հիվանդություն` կապված ներքին օրգանների աշխատանքի հետ 
Այս իրավիճակը կարելի է ենթադրել, եթե այտուցը դառնում է քրոնիկ: Կան մի քանի հիվանդություններ և խանգարումներ, որոնք առաջացնում են հյուսվածքների ավելորդ խոնավության կուտակում: 
• Սրտի քրոնիկ անբավարարություն  
• Երիկամային հիվանդություն 
• Հեպատիտ և ցիռոզ 
• Քրոնիկ երակային անբավարարություն 
• Լիմֆոստազ 
Ինչպես հեռացնել այտուցը
Դա կախված է նրանից, թե կոնկրետ ինչ հետևանքով է այն առաջացել: Օրինակ՝ ձեզ խայթել է մեղուն, քերծվածք  եք ստացել կամ ինչ-որ երեկույթի ժամանակ չափից շատ եք հեղուկ օգտագործել, ապա պետք չէ անհանգստանալ. հիմնականում մարմինն ինքնուրույն է հաղթահարում նման այտուցը: Եթե ոտքերը, ձեռքերը, դեմքը պարբերաբար այտուցվում են, և չգիտեք, թե կոնկրետ ինչն է պատճառը, մի՛ հապաղեք այցելել թերապևտի: Բժիշկը կախտորոշի ձեզ և  կպարզի խանգարումները, որոնք վտանգավոր են առողջության և կյանքի համար:
 
Աղբյուրը
Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: