Կանանց մեծամասնությունը երազում է բիկինի հատվածում ունենալ թավշյա մաշկ․ այն հաղորդում է մաքրության զգացողություն: Նման արդյունքի հնարավոր չէ հասնել քսուքների կամ սափրվելու մեքենաների օգնությամբ: Ինտիմ հատվածի Էլոս մազահեռացումը թույլ կտա երկարատև ժամանակով ազատվել անցանկալի մազերից:
Էլոս մազահեռացումը ապարատային մեթոդ է, որը միավորում է էլեկտրական և լազերային էներգիայի ազդեցությունը։ Էներգիան տաքացնում և քայքայում է մազի ֆոլիկուլը, որի արդյունքում մի քանի օր հետո մազերը թափվում են:
Էլոս էպիլյացիայի առավելություններն են.
Մազերը դադարում են աճել(մուգ և բաց)
Ընդմիշտ ազատվում եք անցանկալի մազերից
Կիրառելի է գրեթե բոլոր տեսակի մազերի համար
Մաշկը չի գրգռում
Մաշկը դառնում է հարթ և թավշյա
Ինչպե՞ս պետք է պատրաստվել պրոցեդուրային
Որպեսզի խուսափեք տհաճ հետևանքներից, խորհուրդ է տրվում պրոցեդուրայից առաջ չայցելել սոլյարի: Անհրաժեշտ է նախապես այցելել գինեկոլոգիական խորհրդատվության՝ բացառելու համար բոլոր հնարավոր հակացուցումները: Անհրաժեշտ է նաև 1 օր առաջ սափրել անցանկալի մազերը: Ամբողջ կուրսի ընթացքում չի կարելի օգտագործել մազահեռացման այլ տարբերակներ, քանի որ այդպիսով դուք կխախտեք մազի ֆոլիկուլի ամբողջականությունը: Խորհուրդ չի տրվում նաև պրոցեդուրայից առաջ օգտագործել տարատեսակ քսուքներ:
Ընդհանուր առմամբ ամբողջ պրոցեդուրան տևում է մոտ 30-40 րոպե:
Պրոցեդուրան կատարվում է հետևյալ հերթականությամբ.
Պացիենտը հագնում է միանգամյա օգտագործման վարտիք և պաշտպանիչ ակնոց դնում, այնուհետև նստում է աթոռի վրա և բացում ոտքերը:
Պրոցեդուրայից առաջ կոսմետոլոգը քսում է գել` մաշկի ավելի լավ հաղորդունակության համար, իսկ պրոցեդուրայից հետո՝ հանգստացնող սփրեյ:
Կախված մազի գույնից և որակից՝ սարքին տրվում է համապատասխան կարգավորում:
Ինտիմ հատվածում օգտագործվում է կիրառիչ, որի վերջում էլեկտրոդներով բյուրեղ կա:
Մազերը սկսում են թափվել առաջին 3-4 շաբաթվա ընթացքում: Առաջին պրոցեդուրայից հետո քայքայվում է մոտավորապես 20 % ֆոլիկուլ: Մնացած ֆոլիկուլների վերացման համար անհրաժեշտ է 6-8 շաբաթը մեկ կրկնել պրոցեդուրան:
Պրոցեդուրայի հակացուցումներն են.
Չարորակ և բարորակ ուռուցքներ
Մաշկի և փոքր կոնքի օրգանների պաթոլոգիաներ
Հղիություն
Արյան մակարդման կամ վերքերի լավացման հետ կապված խնդիրներ
Քրոնիկ հիվանդությունների սրացում
Էպիլեպսիա
Պապիլոմավիրուս, սեռավարակներ
Բարձր ճնշում և այլն
Պրոցեդուրայից հետո պետք է հետևել մի քանի պարզ կանոնների
Մի քանի օր չի կարելի այցելել սաունա կամ սոլյարի
Լավ է հագնել բնական կտորից կարված ներքնազգեստ, որը չի գրգռի մաշկը: