Ինը անհեթեթ թվացող հարցեր՝  գինեկոլոգին  

 
Ինը անհեթեթ թվացող հարցեր՝  գինեկոլոգին  
Մարդիկ սովոր են առանց ամաչելու բժիշկների հետ քննարկել կղանքի գույնը կամ, ասենք, ատամնացավի բնույթը: Բայց շատերի համար սեռական առողջության խնդիրները դեռ տաբու են, սակայն փորձագետները կօգնեն ձեզ լուծելու այդ խնդիրները: Կամ նրանք կհանգստացնեն ձեզ՝ բացատրելով, որ  ամեն ինչ կարգին է. ուստի ազատ զգացեք և գինեկոլոգին ուղղեք ձեզ համար անհեթեթ թվացող հարցերը: 
1. Ո՞ր ցավն է նորմալ դաշտանի ժամանակ 
Դաշտանի ընթացքում ցավոտ ընթացքը բավականին տարածված երևույթ է: Այս ժամանակահատվածում կանանց մինչև 90 %-ը որովայնի ստորին մասում և կրծքավանդակում ցավեր է ունենում: Դա շատ դեպքերում տհաճ է և անհարմար, սակայն որոշ կանանց համար դաշտանային ցնցումներն ուղղակի սպազմ չեն և դառնում են իրական խնդիր: Եթե ցավն այնքան ուժեղ է, որ էապես նվազեցնում է ձեր կյանքի որակը, և հատկապես, եթե այն հաջորդ դաշտանի ժամանակ ավելանում է, անպայման այդ մասին ասեք ձեր բժշկին: Նման ախտանիշները կարող են լինել էնդոմետրիոզի, արգանդի միոմայի և այլ հիվանդությունների նշան: 
2. Ինչո՞ւ է «սեռական օրգանից» վատ հոտ գալիս  
Հեշտոցի հոտը իսկապես անհարմար թեմա է: Բայց դա պետք է բարձրաձայնել: Հատկապես, եթե հոտը հանկարծակի փոխվել է, այն նկատելիորեն տհաճ է կամ հիշեցնում է ձկան հոտի: Որոշ դեպքերում հոտը ինքնին նորմալ երևույթ է: Ինչ-որ մեկի մոտ ավելի ուժեղ  է լինում, մյուսի մոտ` ավելի թույլ, և գուցե գինեկոլոգը ձեզ ասի, որ ամեն ինչ կարգին է: Բայց հոտի փոփոխությունը կարող է լինել հեշտոցային վարակի ախտանիշ: 
3. Իմ սեռական շուրթերը նորմա՞լ են 
Սա անհանգստության ընդհանուր պատճառն է. կանայք անհանգստանում են, որ իրենց վուլվան չափազանց մեծ է, ասիմետրիկ կամ, օրինակ, չափազանց մուգ գույն ունի։ Որպեսզի համոզվեք, որ ձեզ մոտ ամեն ինչ կարգին է, խոսեք գինեկոլոգի հետ: Դա կօգնի ձեզ վերականգնելու ձեր ինքնավստահությունը: 
4. Իմ կրծքերից մեկը ավելի մեծ է, քան մյուսը, արդյո՞ք դա վտանգավոր է 
Կրծքի անհամաչափություն ունեն  շատ կանայք, մանավանդ դեռահասության տարիքում (տարբերությունը հարթվում է տարիքի հետ): Սա անհատական և բացարձակ նորմալ հատկանիշ է, դրանում ոչ մի վտանգավոր բան չկա։ Բայց եթե կրծքերից մեկը սկսում է աճել, կամ դրա մեջ հայտնաբերում եք  ուռուցիկ գոյացություն, այն կարող է լինել ուռուցքի զարգացման ախտանիշ: 
5. Քոր եմ զգում, ի՞նչ է դա 
Սեռական օրգանի հատվածում քորը կարող է ունենալ տասնյակ պատճառներ, այդ թվում՝ անվտանգ: Միգուցե կրում եք  չափազանց նեղ տաբատ,  մարզասրահում շատ ժամանակ եք անցկացնում  թաց, ամուր հագուստով, կամ գուցե անցել եք նոր լվացքի միջոցների օգտագործման, և այն չի համապատասխանում ձեզ: Սակայն կան ավելի տհաճ տարբերակներ. քորի առաջացումը հաճախ սեռավարակների  կամ սնկային հիվանդությունների առաջին ախտանիշն է: 
6. Ինչո՞ւ եմ սեքսի ժամանակ ցավ զգում 
 Ցավերը, որոնք առաջանում են սեռական ակտի ժամանակ, կարևոր է բժշկի հետ քննարկել ճիշտ այնպես, ինչպես ցավոտ դաշտանը: Փաստն այն է, որ անհարմարության պատճառները միշտ էլ կան, և դրանցից ոմանք կարող են վկայել առողջության հետ կապված խնդիրների մասին: 
7. Ինչո՞ւ է պետք հստակ իմանալ, թե քանի զուգընկեր եք ունեցել: Այս տեղեկատվությունը կարևոր է: Օրինակ՝ նրանք, ովքեր սեռական ակտիվություն ունեն մինչև 18 տարեկան դառնալը, ավելի հավանական է, որ կվարակվեն մարդու պապիլոմավիրուս (HPV) հիվանդությամբ, որը կարող է հանգեցնել արգանդի վզիկի քաղցկեղի: Մեծ թվով զուգընկերներ ունենալը նույնպես մեծացնում է ռիսկերը: Հետևաբար, գինեկոլոգը կարող է ձեզ լրացուցիչ հետազոտություններ նշանակել: 
8. Ես չեմ ուզում սեքսով զբաղվել․ դա նորմա՞լ է  
Ցածր լիբիդոն շատ է տարածված․ դրա համար շատ պատճառներ կան. հոգնածություն, սթրես, քնի պակաս, հարաբերությունների հետ կապված խնդիրներ, ընկճախտ ... Այս ամենը հնարավոր է լուծել. գինեկոլոգը ձեզ խորհուրդ կտա ապրելակերպի փոփոխություն կամ, անհրաժեշտության դեպքում, ձեզ կուղարկի այլ մասնագետի՝  հոգեթերապևտի մոտ։ Բայց երբեմն լիբիդոյի նվազումը զուտ ֆիզիոլոգիական խնդիր է: Հնարավոր է՝ կողմնակի ազդեցությամբ դեղեր եք ընդունում,կամ դուք ունեք վահանաձև գեղձի խանգարում, որի մասին դեռ չգիտեք: Բացի այդ, լիբիդոյի իջեցումը կարող է առաջանալ հիպերտոնիայից, բարձր խոլեստերինից, ծխելուց, շաքարախտից և այլն: 
9. Ես միզում եմ, երբ փռշտում կամ հազում եմ․ ի՞նչ պետք է անել
Միզուղիների կամ կղանքի անզսպությունը սթրեսային իրավիճակ է, որը էապես խաթարում է կյանքի որակը: Դա հաճախ պատահում է նոր ծննդաբերած կանանց  մոտ, հատկապես, եթե պտուղը մեծ է եղել կամ ծննդաբերության ժամանակ պատռվածք է եղել: 
Մեկ այլ ռիսկային խմբում են կանայք, որոնց մոտ սկսվում է դաշտանադադար:
 
Աղբյուրը
Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: