Երբ գինեկոլոգը տղամարդ է

Երբ գինեկոլոգը տղամարդ է

Կի՞ն գինեկոլոգի դիմել, թե՞ տղամարդ։ Հարց, որի առաջ հաճախ են կանգնում կանայք։ Կարելի է ասել, որ կին և տղամարդ գինեկոլոգների աշխատելաոճը տարբեր է, բայց հստակ պատասխանել, թե որն է ավելի լավ, հնարավոր չէ: Դա կախված է ինչպես այցելուի բնույթից, այցի նպատակից, այնպես էլ բժշկի անձից: Արևմտյան որոշ երկրներում տղամարադ գինեկոլոգի այցելության հարցը շատ լուրջ է՝ կապված կրոնական առանձնահատկությունների հետ: Այդ պատճառով էլ տղամարդ գինեկոլոգները նմանատիպ երկրներում խիստ քիչ են:

Կանանց մեծամասնությանը բնորոշ ամոթխածությունը և համեստությունը նույնպես խանգարող հանգամանք է ինտիմ հարցերի շուրջ տղամարդու հետ խոսելու ժամանակ․ չէ՞ որ աղջիկներին դեռ փոքր տարիքից դաստիարակում են այն մտքով, որ միայն ամուսնու համար պետք է հասանելի լինեն նրա մարմնի որոշակի հատվածները: Ներշնչած այդ մտքով ինչպե՞ս պետք է աղջիկը հաղթահարի հոգեբանական արգելքը կամ արդյոք դրա կարիքը կա՞:

Հարկավոր է հասկանալ, որ ձեր առաջ կանգնած է ոչ թե գեղեցիկ տղամարդ, այլ ձեզ անհրաժեշտ օգնություն տրամադրող։ Այդ առումով երևի ավելի հեշտ կլինի, եթե բժիշկը լինի երկար տարիների փորձ ունեցող, ալեհեր մասնագետ: Ինչևէ, նման բաների ուշադրություն դարձնելն անիմաստ է, երբ իսկապես ցանկություն կա երեխա լույս աշխարհ բերելու և առողջական խնդիրները լուծելու:

Մեկ այլ բան, որի պատճառով կինը զգուշավոր է վերաբերվում գինեկոլոգին, կապված է բժշկի գործունեության դրդապատճառների հետ: Ինչպե՞ս է կինը մտածում: Ադեկվատ տղամարդը չի կարող ձգտել այսպիսի էքստրեմալ զբաղմունքի, քանի որ դա խախտում է տվյալ գործի ինտիմ սկզբունքները: Իրականում ամեն բան ավելի հեշտ է․ գինեկոլոգի մասնագիտություն ընտրում են կլինիկական օրդինատուրա ընդունվելու ժամանակ: Այնպես որ, մարդիկ, ովքեր սխալմամբ են այնտեղ հայտնվել կամ տարօրինակ նպատակներ են հետապնդում, երկար ժամանակ պարզապես չեն կարող դիմանալ:

Ներկայումս այդքան լայն տարածում գտած ԱՄԲ մեթոդն առաջին անգամ կիրառել է հենց տղամարդ մասնագետը: Այնպես որ, նրա նպատակը դժվար թե լիներ կասկածելի հաճույք ստանալը: Նա դրանով օգնել է շատ հուսահատ կանանց: Բացի այդ, եթե մասնագետն արդեն երկար ժամանակ աշխատում է և ունեցել է որոշակի մասնագիտական ձեռքբերումներ այդ ասպարեզում, ապա կարող եք վստահ լինել, որ նա այստեղ է ձեր շահի համար:

Բազմաթիվ սոցիալական հարցումներ վկայում են, որ տղամարդ գինեկոլոգներն իրենց հաճախորդների հանդեպ շատ ավելի հոգատար են, քան կին մասնագետները: Երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ սպիտակ խալաթով ուժեղ սեռի ներկայացուցիչները կարծես ավելի շատ են ցավում և հասկանում կանանց:

Նրանք հասկանում են, որ իրենց մտահոգությունները ցուցադրելը մասնագիտական առումով կարող է խանգարել, այդ պատճառով էլ նրանք միշտ գործում են ավելի վստահ և կազմակերպված: Կանայք, ովքեր ծննդաբերության ժամանակ հանդիպել են տղամարդ մանակբարձ-գինեկոլոգի, կնշեն, որ ամոթի և անհանգստության վերանալուց հետո տղամարդ-բժշկի վերաբերմունքը նույնիսկ ուրախացրել է իրենց՝ երբեմն նույնիսկ կտրուկ տարբերվելով գեղեցիկ բժշկուհու պահվածքից:

Այն հանգամանքը, որ տղամարդն ինքը չի ծննդաբերում, հավանաբար ծնում է այդպիսի յուրօրինակ վերաբերմունք կնոջ հանդեպ: Ինչպիսին էլ որ լինի տղամարդ գինեկոլոգների հետ հարաբերություններում ձեր փորձը, մի բան հաստատ է՝ նրանցից վախենալ պետք չէ: Եթե նա մասնագետ է, համարձակորեն դիմեք նրան: Ձեր փոքրիկի ծնունդից հետո վստահորեն կնշեք, որ երկար սպասված հրաշքի համար պարտական եք նաև տղամարդ բժշկին:

 

Աղբյուրը

Ինչո՞ւ է դաշտանը ավելի վաղ սկսվում և ինչպե՞ս այն կարգավորել

Ինչո՞ւ է դաշտանը ավելի վաղ սկսվում և ինչպե՞ս այն կարգավորել

Միջինում դաշտանը տեղի է ունենում 28 օրը մեկ, ավելի ճիշտ՝ 21-ից 35-րդ օրերին

Շաքարային դիաբետի պատճառները, որոնց մասին գուցե չգիտեք

Շաքարային դիաբետի պատճառները, որոնց մասին գուցե չգիտեք

Շաքարային դիաբետը հիվանդություն է, որի դեպքում գլյուկոզան չի թափանցում բջիջներ

Ինչո՞ւ է մարդկանց դուր գալիս անալ սեռական հարաբերությունը և վնասակա՞ր է արդյոք

Ինչո՞ւ է մարդկանց դուր գալիս անալ սեռական հարաբերությունը և վնասակա՞ր է արդյոք

Կարո՞ղ է արդյոք անալ սեռական հարաբերությունը վնասել

Կանանց մոտ գրգռման ժամանակ քսուքի քիչ արտադրման պատճառները

Կանանց մոտ գրգռման ժամանակ քսուքի քիչ արտադրման պատճառները

Ինչպե՞ս հասկանալ, որ կնոջ մոտ չի արտադրվում բավարար չափով քսուք։