Կղանքի վերլուծություն. ո՞ր հիվանդությունների բացահայտմանն է նպաստում
Անալիզներ, հետազոտություններ
41545
Կղանքի վերլուծություն. ո՞ր հիվանդությունների բացահայտմանն է նպաստում
Ինչ է կղանքը
Նորմալ կղանքը պարունակում է 75 % ջուր և 25 % պինդ նյութեր: Կղանքի պինդ մասը մահացած բակտերիաների մեկ երրորդն է: Եվս 30 %-ը չմարսված դիետիկ մանրաթելն է (ցելյուլոզա): 10-20 %-ը բաժին է ընկնում խոլեստերինին և այլ ճարպերին: Անօրգանական նյութերը, ինչպիսիք են կալցիումի ֆոսֆատը և երկաթի ֆոսֆատը, կղանքի պինդ մասի ևս 10-20 %-ն են:
Մեծահասակի և երեխայի կղանքը պարունակում է փոքր քանակությամբ սպիտակուցներ (2-3 %), ինչպես նաև աղիքային լորձաթաղանթի մահացած բջիջներ, լեղու գունանյութեր (բիլիռուբին) և մեռած լեյկոցիտներ (սպիտակ արյան բջիջներ): Հոտը պայմանավորված է քիմիական նյութերով, ինչպիսիք են՝ ինդոլը, սկատոլը, ջրածնի սուլֆիդը և մերկապտանները: Այս նյութերը արտադրվում են մանրէների կողմից՝ սպիտակուցները քանդելիս:
Կղանքի գույնը. ինչից է դա կախված
Կղանքի շագանակագույն երանգը պայմանավորված է բիլիռուբինի վրա մանրէների ազդեցությամբ: Բիլիռուբինը հեմոգլոբինի քայքայման վերջնական արտադրանքն է և մաղձի մաս է կազմում: Կղանքի գույնի վրա ազդում են նաև սնունդը, դեղամիջոցները և հիվանդությունները:
Ինչ կարող է ցույց տալ կղանքի գույնը
Կղանքի նորմալ գույնը շագանակագույնն է և դրա բոլոր երանգները՝ մինչև կանաչավուն: Որոշ դեպքերում, կղանքի գույնը ցույց է տալիս աղիքների պոտենցիալ լուրջ հիվանդություն:
Կանաչ կղանք
Աղիքներում մանրէները քիմիապես վերափոխում են մաղձը, որը կանաչ գույն ունի, դառնում է կանաչավուն-շագանակագույն: Որքան երկար է մաղձը աղիներում, այնքան այն ավելի շագանակագույն է դառնում: Եթե մաղձը չի պահպանվում աղիքներում, ժամանակ չի ունենում ձեռք բերելու շագանակագույն երանգ: Օրինակ, երբ մարդը փորլուծություն է ունենում, կղանքը մնում է կանաչ: Դիետայում առկա կանաչ բանջարեղենի, հատկապես սպանախի մեծ պարունակության պատճառով կղանքը կարող է նաև կանաչավուն երանգ ստանալ: Խմիչքների և քաղցրավենիքի գույները կարող են նաև առաջացնել կանաչ գույն:
Դեղին կղանք
Շատերի համար դեղին կղանքը նորմալ է: Սա սովորական է նորածինների մոտ, հատկապես կրծքով կերակրման ժամանակ, բայց եթե կղանքը դեղին է, լորձոտ է թվում, և տհաճ հոտ է գալիս․ ամենայն հավանականությամբ, դրա մեջ առկա է շատ ճարպ։ Սա ցույց է տալիս սննդի մարսման գործընթացների խախտում: Կղանքի ճարպը կարող է լինել ցելիակի հիվանդության ախտանիշ: Այս հիվանդության դեպքում օրգանիզմը չի ունենում որևէ ֆերմենտ, որը կարող է քայքայել սպիտակուցային գլյուտենը: Նման մարդիկ պետք է հրաժարվեն հացահատիկներից (ցորեն, աշորա, գարի):
Սև կղանք
Սև կղանքը կյանքի առաջին օրերին նորածինների համար նորմալ է: Արտաքինից այն կարծես խեժ է, գործնականում չունի հոտ և կոչվում է «մեքոնիում»: Մեծահասակների մոտ մուգ կամ սև կղանքը կարող է նշանակել կերակրափողից, ստամոքսից կամ բարակ աղիքից արյունահոսություն: Վերին ստամոքս-աղիքային տրակտի քաղցկեղի դեպքում՝ մեծ քանակությամբ արյամբ սև կղանքը մասնագետներն անվանում են «մելենա»: Սև է, կպչուն և փխրուն:
Սպիտակ կղանք
Սպիտակ կղանքը ցույց է տալիս, որ լեղին աղիքներ քիչ է մտնում կամ գրեթե չի մտնում: Դա նկատվում է լեղապարկի քարերի, ինչպես նաև լյարդի կամ ենթաստամոքսային գեղձի ուռուցքների դեպքում:
Բիսմութի և բարիումի պատրաստուկները կարող են կղանքը սպիտակ գունավորել: Բարիումը կավիճով հատուկ նյութ է, որը խմում են աղիքների ռենտգեն հետազոտությունից առաջ:
Կարմիր կղանք
Կղանքի կարմրության անվնաս պատճառները կապված են դիետայի հետ: Կարմիր կղանքի պատճառ կարող են լինել՝ ճակնդեղը, լոռամիրգը, լոլիկի հյութը կամ ապուրը, սննդի կարմիր գույները, ժելատինը կամ խմիչքների խառնուրդը:
Ավելի վտանգավոր պայմաններ են թութքը և ստորին աղիքներից արյունահոսությունը: Վերջինս կարող է առաջանալ աղիքի ուռուցքների և պոլիպների, հաստ աղիքի բորբոքման (կոլիտ) և դիվերտիկուլոզի դեպքում։ Միևնույն ժամանակ, կղանքում անփոփոխ (կարմիր) արյան շերտեր են նկատվում: Եթե արյունահոսությունը կապված է բորբոքային հիվանդությունների հետ, կղանքը կարող է լինել ոչ միայն արյունոտ, այլ նաև լորձոտ:
Նարնջագույն կղանք
Բետա-կարոտին պարունակող սնունդը կարող է ձեր կղանքը նարնջագույն դարձնել: Դրանք ներառում են գազար, դդում և քաղցր կարտոֆիլ:
Հիշեք նաև, որ նախքան կղանքի գույնի պատճառով խուճապի մատնվելը՝ նարնջի գույնի սնունդ եք օգտագործել: Նարնջագույն կղանքը կարող է առաջանալ հակաբիոտիկների և հակաթթուների (թթվայնությունը թուլացնող դեղեր) պատճառով: Կղանքը գունավորում են նարնջագույն նաև ալյումինի հիդրօքսիդ պարունակող դեղամիջոցները։