Մայրական մահացություն

Մայրական մահացության ցուցանիշն անընդունելիորեն բարձր է։ Աշխարհում ամեն օր մոտ 830 կին մահանում է հղիության կամ ծննդաբերության հետ կապված բարդություններից: 2015 թվականի ցուցանիշներով՝ մոտ 303 000 կին մահացել է հղիության ժամանակ, ծննդաբերության ընթացքում, ծննդաբերությունից հետո: Այս մահերի գրեթե բոլոր դեպքերը տեղի են ունենում ցածր եկամուտ ունեցող երկրներում, և դրանց մեծ մասը հնարավոր է կանխել: 1990 թվականից ի վեր Աֆրիկայի՝ Սահարայից հարավ ընկած մի շարք երկրներում մայրական մահացությունը կրկնակի կրճատվել է։ Այլ շրջաններում՝ ներառյալ Ասիան և Հյուսիսային Աֆրիկան, նույնիսկ ավելի նշանակալից առաջընթաց է գրանցվել: 1990-2015 թթ մայրական մահացության գլոբալ մակարդակը (այսինքն՝ 100 000 կենդանի ծնունդների ընթացքում մայրական մահացությունների թիվը) իջել է տարեկան ընդամենը 2.3 % -ով:

Ընթերցեք նաև՝  Ծննդաբերական վախեր


Կայուն զարգացման նպատակներ և կանանց ու երեխաների առողջության պահպանման համաշխարհային ռազմավարություն
Համոզված լինելով այս ցուցանիշի նվազեցման գործընթացը արագացնելու հնարավորության վրա՝ երկրներն այժմ միավորվում են նոր առաջադրանքի շուրջ՝ հետագայում  ավելի շատ կրճատելու մայրական մահացությունը: Կայուն զարգացման երրորդ նպատակի խնդիրներից մեկը մայրական մահացության համընդհանուր մակարդակի իջեցումն է 100 000 ծնունդի դեպքում՝ 70-ից պակաս, և ոչ մի երկրի  մայրական մահացության մակարդակը չպետք է համաշխարհային մակարդակի միջինից ավելի քան երկու անգամ բարձր
լինի:


Հատկապես ո՞ր երկրներում  են  մայրական մահացությունների առավել մեծ թվով դեպքեր գրանցվում
Մայական մահացության բարձր տոկոսը աշխարհի տարբեր մասերում արտացոլում է առողջապահական ծառայությունների հասանելիության անհավասարությունները և ընդգծում է հարուստների ու աղքատների հսկայական տարբերությունը։ Մահացությունների գրեթե բոլոր դեպքերը (99 %) տեղի են ունենում զարգացող երկրներում: Այս  դեպքերի ավելի քան կեսը արձանագրվում են Աֆրիկայում և գրեթե մեկ երրորդը՝ Հարավային Ասիայում: Մայրական մահացությունների կեսից ավելին արձանագրվում է անկայուն պայմաններ և մարդասիրական խնդիրներ ունեցող վայրերում: 2015 թվականին զարգացող երկրներում մայրական մահացության մակարդակը կազմում էր՝ 100 000 կենդանի ծնունդներից՝ 239-ը, իսկ զարգացած երկրներում`100 000-ից՝ 12 մահ: Երկրների միջև ցուցանիշների զգալի տարբերություններ կան: Երկրներում նաև մեծ տարբերություններ կան բարձր և ցածր եկամուտ ունեցող կանանց, ինչպես նաև գյուղական ու քաղաքային բնակավայրերում ապրող կանանց միջև: Մայրական մահացության ռիսկային գոտում են մինչև 15 տարեկան դեռահաս աղջիկները: Զարգացող երկրներում հղիության և ծննդաբերության ընթացքում առաջացած բարդությունները  դեռահաս աղջիկների շրջանում մահվան հիմնական պատճառ են: Զարգացող երկրներում կանայք, միջին հաշվով, ավելի շատ են հղիանում, քան զարգացած երկրներում և մահացության  ռիսկային գոտում են հայտնվում. 15-ամյա աղջկա դեպքում՝ մայրական մահացության հավանականությունը զարգացած երկրներում 4900-ից 1-ն է, զարգացած երկրներում 180-ից՝ 1-ը։  Իսկ անկայուն համարվող երկրներում ռիսկը 54-ից 1-ն է, ինչը վկայում է առողջապահական համակարգերի ոչնչացման հետևանքների մասին:


Ինչո՞ւ են կանայք մահանում
Կանայք մահանում են հղիության և ծննդաբերության ընթացքում կամ  դրանից հետո առաջացած բարդությունների հետևանքով: Այս բարդությունների մեծ մասը
զարգանում է հղիության ընթացքում և հնարավոր է կանխել: Նախքան հղիությունը առաջացած բարդությունները կարող են  վատթարանալ հղիության ընթացքում, հատկապես, եթե դրանք չեն դիտարկվում: Հիմնական բարդությունները, որոնք հանգեցնում են մայրական մահվան 75 %-ի մոտ, հետևյալն են՝


- վարակներ (սովորաբար ծննդաբերությունից հետո)
- հղիության ընթացքում արյան բարձր ճնշում (պրեկեկլամպիա և էկլամպսիա)
- հետծննդյան բարդությունները
- անապահով աբորտ
- արյունահոսություն (հիմնականում հետծննդաբերական արյունահոսություն)


Այլ դեպքերում պատճառները հիվանդություններն են, ինչպիսիք են՝ մալարիան և
հղիության ընթացքում ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ը, կամ հարակից խնդիրները:


Ինչպե՞ս կարելի է փրկել մայրական կյանքը
Մայրական մահացությունների մեծ մասը հնարավոր է կանխել, քանի որ բարդությունները կանխելու կամ դրանք կառավարելու բժշկական մեթոդները հայտնի են: Բոլոր կանանց անհրաժեշտ է հղիության ընթացքում նախածննդյան խնամքի հնարավորություն, ծննդաբերության ընթացքում հմուտ մասնագետների կողմից ծննդօգնություն և ծննդաբերությունից հետո մի քանի շաբաթ օգնություն և աջակցություն: Մոր և նորածնի առողջությունը սերտորեն կապված են միմյանց: 2015 թ.–ին մոտ 2,7 միլիոն նորածին երեխա է մահացել, ևս 2,6 միլիոնը ծնվել է մահացած: Հատկապես կարևոր է, որ բոլոր ծնունդներն  ընդունվեն  առողջապահական համակարգի որակավորված մասնագետների կողմից, քանի որ ժամանակին ցուցաբերված բուժումն ու խնամքը կարող են
կարևոր նշանակություն ունենալ ինչպես մոր, այնպես էլ երեխայի կյանքի համար: Հետծննդաբերական ուժեղ արյունահոսություն․ առողջ կինը 2
ժամ հետո կարող է մահանալ, եթե նրան բժշկական օգնություն չի ցուցաբերվում: Ծնունդից անմիջապես հետո արված օքսիտոցինի ներարկումը արդյունավետորեն նվազեցնում է արյունահոսության վտանգը։ Վարակ․ծննդաբերությունից հետո վարակը կարող է բացառվել, եթե պատշաճ հիգիենա պահպանվի, իսկ  դրա վաղ նշանների հայտնաբերման դեպքում՝ ժամանակին բուժվում է:


Պրեէկլամպսիա․ անհրաժեշտ է հայտնաբերել և պատշաճ կերպով հետևել հիվանդության ընթացքին՝ նախքան էկլամպսիայի և այլ բարդությունների առաջացումը, որոնք վտանգ են ներկայացնում կյանքի համար: Օգտագործելով այնպիսի դեղամիջոցներ, ինչպիսին է մագնեզիումի սուլֆատը, կանայք կարող են
նվազեցնել  էկլամպիայի ռիսկը: Մայրական մահացությունը կանխելու համար անհրաժեշտ է նաև կանխել անցանկալի և շատ վաղ հղիությունները: Բոլոր կանայք, ներառյալ դեռահաս աղջիկները, պետք է օգտվեն հակաբեղմնավորիչ մեթոդներից, ինչպես նաև ապահովված լինեն օրենքով թույլատրելի աբորտի անվտանգ ծառայություններով  և հետվիրահատական պատշաճ խնամքով:


Ինչո՞ւ մայրերը չեն ստանում անհրաժեշտ օգնություն
Քիչ հավանական է, որ հեռավոր շրջանների աղքատ կանայք  ստանան համապատասխանբուժօգնություն: Սա հատկապես ճիշտ է այն երկրների համար, որոնք ունեն ցածր թվով արհեստավարժ բուժաշխատողներ, ինչպիսիք են՝  Աֆրիկան և Հարավային Ասիան: Թեև վերջին տասնամյակում աշխարհի շատ մասերում նախածննդյան խնամքի մակարդակի նկատելի բարձրացում կա, այնուամենայնիվ, ցածր եկամուտ ունեցող երկրների կանանց միայն 51% -ն
է ծննդաբերության ընթացքում ստանում  համապատասխան խնամք: Սա նշանակում է, որ միլիոնավոր ծննդաբերություններ ընթանում են առանց մանկաբարձի, բժշկի կամ  բուժքրոջ միջամտության։ Բարձր եկամուտ ունեցող երկրներում գրեթե բոլոր կանայք առնվազն չորս անգամ հաճախում են նախածննդյան կլինիկաներ, ստանում են համապատասխան բուժօգնություն հմուտ բուժաշխատողների կողմից և՛ հղիության ընթացքում, և՛ ծննդաբերության ժամանակ,  և՛ հետծննդաբերական շրջանում: 2015 թ-ին ցածր եկամուտ ունեցող երկրներում  հղի կանանց միայն 40 %-ն է  նախածննդյան ժամանակահատվածում առնվազն չորս անգամ հաճախել  բուժզննման:
Հղիության և ծննդաբերության ընթացքում բժշկական օգնություն խնդրելու հարցում կանանց խոչընդոտում են հետևյալ գործոնները․


- Աղքատություն
- Հեռավորություն
- Տեղեկատվության բացակայություն
- Ոչ  պատշաճ ծառայություններ
- Մշակույթով պայմանավորված սովորույթներ


Մայրերի առողջությունը բարելավելու համար անհրաժեշտ է պարզել այն
խոչընդոտները, որոնք սահմանափակում են որակյալ  ծառայությունները և քայլեր ձեռնարկել դրանք շտկելու համար: ԱՀԿ-ի (առողջապահության համաշխարհային կազմակերպություն) գործունեությունը
Մայրական առողջության բարելավումը ԱՀԿ-ի գլխավոր, առաջնահերթ խնդիրներից է: ԱՀԿ-ն աշխատում է կրճատել մայրական մահացությունը` ելնելով փաստարկներից, սահմանելով համաշխարհային ստանդարտներ և տեխնիկական աջակցություն տրամադրելով անդամ պետություններին: Բացի այդ, ԱՀԿ-ն նպաստում է ավել մատչելի և արդյունավետ բուժսպասարկմանը, մշակում է ուսումնական նյութեր և ուղեցույցներ առողջապահության ոլորտի աշխատողների համար և աջակցում է երկրներին՝ քաղաքականության և ծրագրերի իրականացման, առաջընթացի համար։ 2015 թ-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընթացքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարեց 2016-2030 թվականներին կանանց, երեխաների և դեռահասների առողջության համաշխարհային ռազմավարության մեկնարկի
մասին: Սա հետագա ռազմավարություն է 2015 թվականից հետո, ինչպես նկարագրված է Կայուն զարգացման նպատակների  մեջ․ այն պետք է նվազեցնի կանանց, երեխաների և դեռահասների բոլոր կանխարգելիչ մահերը և ստեղծի պայմաններ, որպեսզի այս խմբերը ոչ միայն գոյատևեն, այլ նաև զգան շրջակա միջավայրի, առողջության և բարեկեցության փոփոխությունները:
Գլոբալ ռազմավարության  և   մայրական մահացության դադարեցման
շրջանակներում՝ ԱՀԿ-ն համագործակցում է գործընկերների հետ․


- Վերարտադրողական առողջության, մայրերի և նորածինների առողջապահական ոլորտում ծառայությունների մատչելիության և բժշկական ծառայությունների որակի անհավասարությունների շտկում։
- Վերարտադրողական առողջության, մայրական առողջության և նորածինների
առողջության բնագավառում համապարփակ առողջության պահպանման ապահովում։
- Հաղթահարել մայրական մահացությունը, վերարտադրողական հիվանդությունները և հայտնաբերել հարակից հաշմանդամության բոլոր պատճառները։
- Առողջապահական համակարգերի ամրապնդում` ստույգ տվյալներ հավաքելով կանանց և աղջիկների կարիքներին և առաջնահերթություններին արձագանքելու միջոցով։
- Հաշվետվության ապահովում` օգնության  որակի բարելավման և արդարության
համար:
 
 Աղբյուրը

Որովայնի ուղիղ մկանների դիաստազի նշանները և վերացման մեթոդները

Որովայնի ուղիղ մկանների դիաստազի նշանները և վերացման մեթոդները

Որովայնի ուղիղ մկանների դիաստազն ախտորոշվում է բնակչության 2% -ի մոտ:

Ձվարանի սերոզային կիստա

Ձվարանի սերոզային կիստա

Ձվարանի սերոզային կիստա․ առանձնահատկությունները, ախտանիշները, բուժումը

Հետազոտություններ և կուտակված փորձը դաունի համախտանիշի դեպքում

Հետազոտություններ և կուտակված փորձը դաունի համախտանիշի դեպքում

Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց մասին թյուր պատկերացումներն ու նախապաշարմունքներն անհամար են։

Որովայնի փքվածություն (փորափքանք)

Որովայնի փքվածություն (փորափքանք)

Որովայնի փքվածություն (փորափքանք)․ առաջացման պատճառները, ո՞ր հիվանդությունների դեպքում էառաջանում, ախտորոշումը և բուժման մեթոդները